Քաջարան-Ագարակ ճանապարհին առաջին անգամ կիրառվում է կախովի հեծանատեղադրիչ կայանք
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջանակներում կամուրջների հեծանների մոնտաժման աշխատանքներն իրականացվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի (Launching Gantry) միջոցով։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։ Այս մեթոդը Հայաստանում կիրառվում է առաջին անգամ՝ ապահովելով շինարարական աշխատանքների բարձր ճշգրտություն և անվտանգություն։ Նշենք, որ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է մեծ տեմպերով։ Կառուցվում է II տեխնիկական կարգի 32կմ երկարությամբ ճանապարհ։ … Read more