Փաշինյանն ինքն իրեն հռչակել է դատավոր, իսկ ողջ քաղաքական թիմը հեքիաթներ է կառուցում մեր երկրում «կանխված» ցունամիի վերաբերյալ

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաշինյանն ինքն իրեն հռչակել է դատավոր, մարդկանց համար «վճիռ է կարդացել» ու ողջ քաղաքական/քարոզչական թիմը հեքիաթներ է կառուցում մեր երկրում «կանխված» ցունամիի վերաբերյալ: Այս ճանապարհին ոչնչի առաջ չեն կանգնել, նույնիսկ կալանավորել են «Սրբազան շարժման» նախաձեռնությունները մշտապես ակտիվ լուսաբանող Լիդիային: Ի դեպ, այս թեմային քիչ անդրադարձ եղավ, բայց փաշինյանական … Read more

Մի քանի օրում Նիկոլ Փաշինյանը և իր շրջապատը դարձան համազգային պախարակման, անպատվության և անեծքի առարկա

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․ «ՀՐԱԴԱԴԱՐ ՉԻ ԼԻՆԻ Գերագույն գլխավոր հայհոյախոսը հրադադար ա խնդրում մի պատերազմում, որը հենց ինքը արձակեց սեփական ժողովրդի վրա: Սա, ըստ էության, պարտության խոստովանություն է: Նա չէր սպասում, որ իր գլխավոր, փառահամար «արժանիքը»` վայրահաչ պղծալեզությունը, որով թիրախավորեց իր բոլոր քաղաքական հակառակորդներին, առաջին հերթին` Հայ Առաքելական Եկեղեցուն, մեր հասարակության վրա լրիվ … Read more

Իր թիմակիցները վաղուց փողոցային բոմժ դուռակները չեն, վաղուց դոլարային միլիոնատերեր են, փոխվել է թե՛ նրանց կյանքի որակը, թե՛ շահերը, թե՛ վախերը

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանում իշխանությունը պատկանում է նրան, ով կարող է մարդ կալանավորել: Կալանքը, ինչպես քաղցկեղը, մարդկանց պահում է վախի մեջ: Իշխանությունը կորցնում է նա, ում կիրառած կալանքից մարդիկ սկսում են կա՛մ չվախենալ, կա՛մ լուրջ չվերաբերվել: Կապիտուլյանտը դա բնազդաբար զգում է, հասկանում է, որ իր ժամանակը սպառվում է և վիրավոր … Read more

Աշխարհը պատրաստվում է պшտերազմի, իսկ Հայաստանում թիրախավnրվում են հանրությունը և ազգային ինստիտուտները, ոչ թե արտաքին վտանգները

Հինգշաբթի առավոտ է և խնդրում եմ մի պահ մտածեք հետևյալ իրադարձությունների շուրջ, գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը․ «Երևանից մոտ 70 կմ հեռավորության վրա՝ Նախիջևանում այսօրվանից մինչև հունիսի 30-ը Թուրքիան տարատեսակ զորք է տեղակայել (Ադրբեջանի հետ երկու զորավարժությունների առիթով)։ Ադրբեջանը վերջին 2-3 ամիսներին գրեթե ամենշաբաթյա ռեժիմով հսկայածավալ զենք ու սպառազինություն է տեղափոխում Ադրբեջան ու այդ թվում՝ … Read more

Հավատքը պաշտպանել նշանակում է մերժել հեղափոխությունը, որովհետև հեղափոխությունը հենվում է մասսաների հավատի վրա

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրել է․ «Իմ հետևում հզոր ու գեղեցիկ դամբարան է, կատարյալ գրանիտե բուրգ՝ կարծես հեռավոր անապատներից բերված Կարմիր հրապարակ։  Երեկ երեկոյան դրա առջև կանգնած՝ ես կրկին համոզվեցի. բոլշևիկները ստեղծել են իրենց սեփական կրոնը՝ պատարագով, նահատակներով և ապակե մասունքատուփի մեջ ամփոփված անապական «սուրբ մարմնով»։ Սա կարող է ծիծաղելի կատակ չթվալ, … Read more

Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ

Նիկոլը ուժեղ է միայն որովհետև թույլ են նրա դիմացինները։ Որպեսզի խափանվի յոթնամյա սցենարը, հիմնարար փոփոխությունների պետք է ենթարկվի մերժող հասարակության պայքարի բովանդակությունը։ Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․ «Վերջին օրերի յոթնամյա պատմությունը․ Կառավարության ղեկավարը, վերջին օրերին լկտի բառապաշարով Սրբազաններին, Վեհափառին անդրադառնալուց հետո, երեկ անցում կատարեց Վ. Օսկանյանի և Ռ. Քոչարյանի վրա, «ոչ մի … Read more

Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ, նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը շարունակում է սոցցանցերի իր էջերում արձագանքել իր հասցեին հնչող մեղադրանքներին ու քննադատություններին: «Նայում եմ իմ վերջին գրառումների արձագանքները և իսկապես վատ եմ զգում։ Ա՜յ ես ձեր ցավը տանեմ, մի՛ վախեցեք։ Ինչո՞ւ եք վախենում։ Ինչի՞ց եք վախենում։ Ի՜նչ ֆիզիկական հաշվեհարդար, ի՜նչ քաղաքացիական պատերազմ։  Դուք արդեն մի քանի տարի սրբապղծորեն … Read more

Նախիջևանում ծառայող զինվորականները բողոքում են, որ իրենց աշխատավարձերից պահումներ են անում իբր ԼՂ-ի վերականգնման համար

Նախիջևանում ծառայող զինվորականները բողոքում են, որ իրենց աշխատավարձերից պահումներ են անում՝ իբր Լեռնային Ղարաբաղի շինարարությանն ուղղելու համար։  Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: «Վերջերս մի ուշագրավ հոդված էր հրապարակվել Oc-Media կայքում, ըստ որի Նախիջևանում ծառայող ադրբեջանցի զինվորականները հայտնում են, որ իրենց աշխատավարձերից գումար են պահում, որպեսզի այդ միջոցները ուղղվեն Լեռնային Ղարաբաղի վերականգնմանը։ Ըստ հաղորդումների՝ … Read more