Վանդալիզմ Իսրայելում. Հայֆայում պոկել են Հայոց ցեղասպանության հրապարակի ցուցանակը

Իսրայելի Հայֆա քաղաքում վանդալիզմի է ենթարկվել Հայոց ցեղասպանության հրապարակը նշող փողոցային ցուցանակը։ Այս մասին X-ի իր էջում գրել է Իսրայելում բնակվող լրագրող Գեղամ Բալյանը։ «Պատերազմի կիզակետում Հայֆայի Հայոց ցեղասպանության հրապարակը նշող փողոցային ցուցանակը վանդալիզմի է ենթարկվել և պոկվել»,- գրել է լրագրողը։

Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարում է հարձակման 10-րդ ալիքի մասին

Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարում է հարձակման 10-րդ ալիքի մասին։ Նշվում է, որ թիրախավորվել են  Թել Ավիվը, Հայֆայի և Երուսաղեմի ռազմական կենտրոնները։ «Մենք վրեժ կլուծենք նահատակների արյան համար և կպաշտպանենք երկրի անվտանգությունը, ազգային շահերը և տարածքային ամբողջականությունը», – ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։ Հիշեցնենք՝ փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ … Read more