Հայկ Մնացականյանը՝ հունահռոմեական ըմբշամարտի չեմպիոն
25 Հունվարի 2026, 15:55 Հայկ Մնացականյանը հերթական անգամ հաստատել է իր առաջատար դիրքը հունահռոմեական ըմբշամարտում՝ դառնալով Բուլղարիայի չեմպիոն մինչև 82 կգ քաշային կարգում։ Վճռորոշ գոտեմարտում Մնացականյանը վստահ հաղթանակ է տարել Սվյատոսլավ Նիկոլովի նկատմամբ՝ 9:1 հաշվով։ Մրցաշարին մասնակցել է ընդհանուր առմամբ 26 ըմբիշ, իսկ Մնացականյանը անցկացրել է հինգ գոտեմարտ, որոնցից չորսն ավարտել է վաղաժամ հաղթանակով։