Էմիլ Միրզաբեկյան. մանկավարժ, գիտնական և ռադիոֆիզիկայի հիմնադիրը Հայաստանում

12 Դեկտեմբերի 2025, 22:30 Էմիլ Միրզաբեկյանը Հայաստանում ռադիոֆիզիկայի հիմնադիրն է, Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, մանկավարժ և գիտության կազմակերպիչ, ում գործունեությունը հիմք դրեց հանրապետությունում ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի զարգացման համար: Էմիլ Հայկի Միրզաբեկյանը ծնվել է 1922 թվականի դեկտեմբերի 12-ին Երևանում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին մասնակցել է մարտական գործողություններին, ղեկավարել է հրետանային ստորաբաժանումներ, իսկ պատերազմի ավարտից հետո … Read more

Լոս Անջելեսում տեղի է ունեցել Մարատ Հայրապետյանին նվիրված գալա երեկո

11 Դեկտեմբերի 2025, 22:30 Լոս Անջելեսում տեղի է ունեցել Կալիֆոռնիայի բնաթերապևտիկ ասոցիացիայի գալա երեկոն, որի մասնակցել են բազմաթիվ ականավոր բժիշկներ, մշակութային գործիչներ՝ երգիչներ, դերասաններ, նկարիչներ։ Միջոցառումը նվիրված էր Մարկ Մարատ Հային (Մարատ Հայրապետյան), որն ընտրվել է Կալիֆոռնիայի բնաթերապևտիկ ասոցիացիայի նախագահ։ Վերջերս Մարկ Մարատ Հայը նշանակվել է նաև Լոս Անջելեսի շրջանի հիվանդանոցների և առողջապահության հանձնակատար։ Երեկոյի … Read more

Իգոր Տեր-Կարապետով. Լավագույն ֆիլմերի սցենարիստը

11 Դեկտեմբերի 2025, 22:00 Դեկտեմբերի 11-ին սցենարիստ Իգոր Տեր-Կարապետովի ծննդյան օրն է։ Կարապետովը 2002-ին գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի սցենարական բաժինը։ Ավելի քան տասը տարի Տեր-Կարապետովը եղել է Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտի դոցենտ և սցենարիստական բաժնի վարիչ։ Նա նաև կինեմատոգրաֆիստների միության անդամ է, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության Սցենարիստների գիլդիայի անդամ։ Կարապետովը … Read more

Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ հնչել է Տերունական աղոթքը՝ որպես հայ ժողովրդի միասնության նշան

11 Դեկտեմբերի 2025, 19:00 Այսօր մի խումբ հայեր հավաքվել էին Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ՝ դատապարտելու ՀՀ իշխանությունների ոչ իրավաչափ, հակասահմանադրական գործողությունները։ Այս մասին լրագրողներին ասել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևորական Տեր Գևորգ քահանա Վարդանյանը: Տեր Քերովբե քահանա Բարսեղյանն իր հերթին նշել է, որ պետք է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել հայկական … Read more

Ընտանեկան երջանկություն. Պավել և Զեփյուռ Պրիլուչնիները որդու հետ՝ «Hello!»-ի էջերում

11 Դեկտեմբերի 2025, 16:15 Պավել և Զեփյուռ (Բրուտյանը) Պրիլուչնիներն առաջին անգամ ընտանեկան ֆոտոսեսիայում ներկայացել են որդու ՝ Միքայելի հետ։ Այդ կադրերը զարդարել են «Hello!» ամսագրի դեկտեմբերի համարը՝ դառնալով ընտանիքի ջերմության և միասնության խորհրդանիշը։ Նկարահանման մթնոլորտը լի էր քնքշությամբ ու ներդաշնակությամբ, իսկ ծնողների ու փոքրիկի ժպիտներն այն դարձրել են իսկական տոն: «HELLO!» ամսագիրը տեսանյութ է հրապարակել, … Read more

Դոնի Ռոստովում բացվել է Խորհրդային Միության հերոս Ղուկաս Մադոյանի կիսանդրին

11 Դեկտեմբերի 2025, 10:00 Դեկտեմբերի 9-ին Դոնի Ռոստովում բացվել է Խորհրդային Միության հերոս, փոխգնդապետ Ղուկաս Մադոյանի կիսանդրին։ Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Հայրենիքի հերոսների օրվան նվիրված միջոցառումների շրջանակում։ Միջոցառմանը մասնակցել են Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինը, գեներալ-լեյտենանտ, Ռուսաստանի հերոս Գրիգորի Խոպերսկովը, Ռոստովի տարածաշրջանային հայ համայնքի նախագահ Հարություն Սուրմալյանը, մանկավարժներ, գիմնազիայի աշակերտներ և այլք։ Կիսանդրու հեղինակը … Read more

Ռուսական առաքելությունն ավարտել է Հայաստանում մարդասիրական ակցիայի հերթական փուլը

10 Դեկտեմբերի 2025, 23:28 Ռուսական մարդասիրական առաքելությունն ավարտել է Հայաստանում լայնածավալ մարդասիրական ակցիայի հերթական փուլը։ «Եվրասիա» ԻՈԱԿ-ի կամավորները դեկտեմբերի 6-ին և 7-ին սննդամթերքի և առաջին անհրաժեշտության պարագաներ են հանձնել Աբովյան և Չարենցավան քաղաքներում։ Ընդհանուր առմամբ աջակցություն է ցուցաբերվել 5380 ընտանիքի, որոնցից 711-ը լրացուցիչ հավաքածուներ են ստացել մանկահասակ երեխաների համար։

Նորիկ Մակարյանը՝ Karate 1 Youth League մրցաշարի ոսկե մեդալակիր

10 Դեկտեմբերի 2025, 23:05 Դեկտեմբերի 7-9-ը Վենետիկում անցկացվել է կարատեի միջազգային մրցաշարը՝ Karate 1 Youth League-ը, որը կազմակերպել էր Կարատեի համաշխարհային ֆեդերացիան (WKF)։ Մրցումներին մասնակցել են հարյուրավոր երիտասարդ մարզիկներ ողջ աշխարհից, որոնց շարքում էր նաև Հայաստանի հավաքականը՝ ներկայացված U14, U17, U19 և U21 տարիքային խմբերի տասը մարզիկներով։ Հայկական պատվիրակության միակ մեդալը նվաճել է Նորիկ Մակարյանը, … Read more

Արա Բալիոզյան. Կամուրջ Հայաստանի և աշխարհի միջև

10 Դեկտեմբերի 2025, 22:28 Արա Բալիոզյանը գրող, թարգմանիչ և քննադատ է, ում կյանքը դարձել է հայկական սփյուռքի ճակատագրի արտացոլանքը։ Ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 10-ին Հունաստանում, կրթություն է ստացել Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում, այնուհետև ուսումնասիրել է տնտեսագիտություն և քաղաքագիտություն Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանում։ Ավելի ուշ տեղափոխվել է Կանադա, որտեղ անցկացրել է կյանքի մեծ մասը։ Նրա կենսագրության … Read more

Կրասնոդարի ղեկավարը շնորհավորել է վետերան Հայկազ Հովսեփյանին 102-ամյակի առթիվ

10 Դեկտեմբերի 2025, 10:55 Կրասնոդարի ղեկավար Եվգենի Նաումովը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Հայկազ Առաքելի Հովսեփյանին 102‑ամյակի կապակցությամբ: Հայկազ Հովսեփյանը ռազմաճակատ է մեկնել պատերազմի առաջին տարում, մասնակցել է Հյուսիսային Կովկասի մարտերին, Ստալինգրադի ճակատամարտին, կռվել է Ուկրաինայում, Ռումինիայում և Հունգարիայում, իսկ Հաղթանակի օրը դիմավորել է Ավստրիայում: Պատերազմից հետո նա իր կյանքը նվիրել է մանկավարժությանը՝ աշխատելով … Read more