ՌԴ ԱԽ․ ՀՀ և Մոլդովայի որոշ ՀԿ-ներ գործում են ՌԴ-ին վարկաբեկելու ուղղությամբ

27 ապրիլի 2026 – 15:13 AMT PanARMENIAN.Net – ՀՀ և Մոլդովայի «որոշ ՀԿ-ներ գործում են ՌԴ-ին վարկաբեկելու ուղղությամբ», հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը: «Եթե նայենք վիճակագրությանը, ապա Մոլդովայում այս պահին գրանցված է մոտ 14 հազար ՀԿ։ Հայաստանում՝ մոտ 9 հազար ՀԿ։ Եվ բոլորը աշխատում են… Գուցե ոչ բոլորը, բայց մեծ մասը՝ … Read more

Փաշինյանն ու Ալիևը նոր մրցանակի են արժանացել

27 ապրիլի 2026 – 10:39 AMT PanARMENIAN.Net – Խաղաղության և հաշտեցման ամենամյա «Գերնիկա» մրցանակը շնորհվել է Հայաստան վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ երկու երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրած ջանքերի համար, հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը։ Ապրիլի 26-ին Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը Գերնիկա-Լումո քաղաքում մասնակցել է 2005 թվականից ի վեր շնորհվող … Read more

Հռոմում անցկացվել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի միջոցառում

25 ապրիլի 2026 – 14:02 AMT PanARMENIAN.Net – Հռոմում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին և անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որին մասնակցել են հայ համայնքի անդամներ, Հռոմի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ դեսպանության անձնակազմը, ինչպես նաև հայ ազգի՝ իտալացի և օտարերկրյա բարեկամներ, հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։ Միջոցառմանը ներկա էին նաև Հայ Առաքելական և … Read more

Ֆրանսիայի վարչապետը մասնակցել է Մարսելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը

25 ապրիլի 2026 – 13:27 AMT PanARMENIAN.Net – Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուն Մարսելում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողության ընթացքում հայտարարել է, որ Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին՝ շեշտելով, որ երկրի ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ։ Ֆրանսիայի վարչապետը անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության զոհ դարձած 1,5 միլիոն հայերի, ինչպես նաև Ցեղասպանությունը վերապրած հայերի մասին, որոնք … Read more

ՀՀ գլխավոր հյուպատոսը Մոնթեբելոյում հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

25 ապրիլի 2026 – 12:53 AMT PanARMENIAN.Net – Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը և հյուպատոսության դիվանագիտական անձնակազմը մասնակցել են Մոնթեբելո քաղաքում անցկացված ամենամյա միջոցառմանը և ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։ Միջոցառումը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված նախաձեռնությունների շրջանակում՝ Լոս Անջելեսի Միացյալ հայկական խորհրդի … Read more

Նյու Յորքի քաղաքապետ. Ադրբեջանը 2023-ին շարունակեց Թուրքիայի ցեղասպանական արշավը

25 ապրիլի 2026 – 12:11 AMT PanARMENIAN.Net – Ադրբեջանը 2023-ին շարունակեց Թուրքիայի ցեղասպանական արշավը, հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ X սոցիալական հարթակում արված գրառմամբ: «Հարգանքի տուրք մատուցելով 1․5 միլիոն հայերին, որոնք սպանվել են Օսմանյան կայսրության կողմից ժամանակակից Թուրքիայի, Սիրիայի և Հայաստանի տարածքում` մենք չպետք է թույլ տանք, որ … Read more

Փելոսի. Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

25 ապրիլի 2026 – 10:41 AMT PanARMENIAN.Net – ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա հիշատակի օրվա կապակցությամբ գրառում է կատարել՝ նշելով, որ ոգեկոչում է 111 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 միլիոն հայերի հիշատակը։ «Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,- գրել է Փելոսին, հայտնում է … Read more

Քարդաշյան. Իմ հայկական ինքնությունը զգալիորեն ազդել է աշխարհի իմ ընկալման վրա

25 ապրիլի 2026 – 10:35 AMT PanARMENIAN.Net – Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված 1․5 միլիոն հայերի հիշատակը: «Իմ հայկական ինքնությունը զգալիորեն ազդել է աշխարհի իմ ընկալման վրա»,-գրել է նա Instagram-ի իր էջում՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին: Նա նաև լուսանկարներ է հրապարակել 2015-ին ընտանիքի հետ Հայաստան կատարած այցից: Քարդաշյանը հավելել … Read more

Թրամփը կրկին խուսափել է «ցեղասպանություն» եզրույթից՝ խոսելով «Մեծ Եղեռնի» մասին

25 ապրիլի 2026 – 10:16 AMT PanARMENIAN.Net – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում Հայոց ցեղասպանությունը դարձյալ անվանել է Մեծ Եղեռն: «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն անթիվ հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին Մեծ Եղեռնի ժամանակ: Մարդկության պատմության այս դաժան գլուխը հավերժ կմնա որպես հայ ժողովրդի անկոտրում ոգու և … Read more

Թբիլիսիում հայերին չեն թույլատրել ցույց անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ

24 ապրիլի 2026 – 17:16 AMT PanARMENIAN.Net – Թբիլիսիում հայերին չեն թույլատրել ապրիլի 24-ին ցույց անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ: Համայնքի վարչության անդամ Ժանետա Բաղդասարյանը նշել է, որ իրենք ժամանակին դիմումներ են ներկայացրել քաղաքապետարան և ՆԳՆ, սակայն մերժում են ստացել հենց տվյալ վայրում միջոցառումը անցկացնելու հարցում, հայտնում է «Էխո Կավկազան»: Բաղդասարյանը ներկայացրել է, որ մերժման մեջ … Read more