Հայ դատը, Բելգիայում ՀՀ դեսպանը ողջունել են Եվրախորհրդարանի բանաձևը

1 մայիսի 2026 – 13:25 AMT PanARMENIAN.Net – ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունել է Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է, որ Հայաստանի «իշխանությունները ապահովեն ընդդիմության իրավունքների լիարժեք պաշտպանությունը, դատական անկախությունը և խոսքի ազատությունը, ինչպես նաև ընդգծվել է արդարության ապահովման անհրաժեշտությունը արցախահայության և հայ գերիների համար»։ Ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված «Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանը … Read more

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ՀՀ-ին հատկացումներն ավելացնող օրինագիծը

30 ապրիլի 2026 – 17:37 AMT PanARMENIAN.Net – ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովը հաստատել է Ազգային անվտանգության, Պետդեպարտամենտի և հարակից ծրագրերի հատկացումների օրինագիծը 2027 ֆինանսական տարվա համար։ Փաստաթուղթը նախատեսում է ընդլայնված աջակցություն Հարավային Կովկասի երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, հայտնում է Արմենպրեսը: Փաստաթղթում նշվում է. «Հանձնաժողովը միջոցներ է հատկացնում Հարավային Կովկասի երկրներին՝ Միացյալ Նահանգների ռազմավարական շահերը … Read more

Կիպրոսն աջակցում է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացմանը

29 ապրիլի 2026 – 17:48 AMT PanARMENIAN.Net – Կիպրոսը լիովին աջակցում է Եվրամիության և Հայաստանի միջև համագործակցության հետագա խորացմանը։ Այդ մասին հայտարարել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարի եվրոպական հարցերով տեղակալ Մարիլենա Ռաունան Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդմանը նվիրված քննարկման ժամանակ: «Համագործակցությունը հիմնված է մեր ընդհանուր արժեքների և կայուն, ժողովրդավարական և բարգավաճ Հայաստանի, … Read more

Թուրքիայում ԱՄՆ դեսպան․ Ողջունում եմ կապը վերականգնելու Թուրքիայի և ՀՀ վերջին քայլերը

29 ապրիլի 2026 – 13:52 AMT PanARMENIAN.Net – Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը ողջունել է իրենց տնտեսությունների և ժողովուրդների միջև կապը վերականգնելուն ուղղված՝ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը: Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում: Բարաքը տարածել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը՝ հայ-թուրքական համատեղ աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալ, հայտնում է 1lurer.am-ը: «Այս օրը … Read more

Հայր Զաքարիան ու Հայր Մովսեսն ԱՄՆ-ում քննարկել են ՀԱԵ առջև ծառացած մարտահրավերները

29 ապրիլի 2026 – 13:37 AMT PanARMENIAN.Net – Մեկնարկել է ԱՄՆ Արևելյան թեմի հոգևորականների տարեկան համաժողովը, որը միավորել է թեմի քահանաներին՝ միասնության, մտորումների և նպատակասլացության ոգով։ «Այս տարի մենք հատկապես ուրախ ենք ողջունել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից երկու պատվավոր հյուրերի՝ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին և Տ. Մովսես վարդապետ Սարգսյանին, ովքեր օգնեցին իմաստալից զրույցներ վարել … Read more

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ներկա է գտնվել Չարլզ III և թագուհու պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելությանը

29 ապրիլի 2026 – 12:06 AMT PanARMENIAN.Net – ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ III և թագուհի Կամիլայի պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։ Ընդունելությունն ուղեկցվել է ելույթներով, որից հետո ելույթ է ունեցել նաև Չարլզ III Կոնգրեսի առջև:

ԵՄ-ն ողջունել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման հարցով ՀՀ-Թուրքիա հանդիպումը

29 ապրիլի 2026 – 11:28 AMT PanARMENIAN.Net – ԵՄ-ն ողջունել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման հարցով ՀՀ-Թուրքիա հանդիպումը: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։ «Ջերմորեն ողջունում եմ Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման և շահագործման հարցի շուրջ Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը»։ Նա նշել է, որ … Read more

Սահակյան․ Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր

28 ապրիլի 2026 – 13:12 AMT PanARMENIAN.Net – Շինծու մեղադրանքներով Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված հայտնի գործարար և բարերար, Արցածի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր: Այդ տեղեկությունը հաստատել է իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Նա նշել է, որ տեղեկությունը փոխանցել է Ռուբեն Վարդանյանի ընտանիքը՝ նրա հետ ունեցած հեռախոսազրույցից … Read more

ՀՀ-ն ու Ադրբեջանն աշխարհի «բարձր ռազմական բեռ» ունեցող երկրների 10-յակում են

27 ապրիլի 2026 – 17:29 AMT PanARMENIAN.Net – Ադրբեջանը և Հայաստանը ընդգրկվել են աշխարհի ամենաբարձր «ռազմական բեռ» ունեցող երկրների տասնյակում՝ 2025 թվականի արդյունքներով։ Այդ մասին ասվում է Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտի (SIPRI) 2026 թվականի ապրիլին հրապարակված զեկույցում։ Փորձագետների տվյալներով՝ երկու երկրներում էլ ռազմական ծախսերի բաժինը ՀՆԱ-ում զգալիորեն գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը, որը … Read more

Կովկասի մահմեդականների վարչությունը Ստեփանակերտի ավերված եկեղեցիներն «ապօրինի կառույցներ» է անվանել

27 ապրիլի 2026 – 16:50 AMT PanARMENIAN.Net – Կովկասի մահմեդականների վարչությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Մայր Աթոռ Սբ Էջմիածնի դատապարտող հայտարարությանը՝ ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտի Մայր տաճարի և Սբ Հակոբ եկեղեցու ավերման վերբերյալ՝ հայկական եկեղեցիներն անվանելով «ապօրինի կառույցներ»: Մայր Աթոռի հայտարարությունը որակվել է որպես «թշնամանքի և ապատեղեկատվության դրսևորում»: Այդ մասին գրել է 1news.az-ը: Ըստ Կովկասի մահմեդականների … Read more