Կոպիրկինին խորհրդակցությունների համար Մոսկվա են կանչել

30 մայիսի 2026 – 13:23 AMT PanARMENIAN.Net – ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին կանչել են Մոսկվա՝ խորհրդակցությունների: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել` կապված Հայաստանի ղեկավարության կողմից Եվրամիության հետ մերձեցման քայլերի հետ, որոնք վնասում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: … Read more

Լուկաշենկո․ Չենք ուզում, որ ՀՀ-ն դուրս գա ԵԱՏՄ-ից, բայց պատրաստ ենք հարգել Երևանի որոշումը

30 մայիսի 2026 – 12:36 AMT PanARMENIAN.Net – Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԵԱՏՄ անդամ երկրները չեն ցանկանում, որ Հայաստանը լքի միավորումը, սակայն պատրաստ են հարգել Երևանի որոշումը, գրում է ՌԲԿ-ն բելառուսական իշխանություններին մոտ «Պուլ Պերվոգո» տելեգրամյան ալիքի վրա հղումով: «Մենք չենք ցանկանում, որ Հայաստանը դուրս գա մեր եվրասիական միությունից։ Միևնույն ժամանակ մենք … Read more

Պուտինը` ԵԱՏՄ-ից ՀՀ դուրս գալու մասին․ Կվերանայվեն աշխատանքի և փոխադրումների արտոնությունները, գազի գինը

30 մայիսի 2026 – 10:39 AMT PanARMENIAN.Net – ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստան այցի ավարտից հետո անդրադարձել է Հայաստանի համար ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքներին։ Նա գուշացրել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Երևանը կկորցնի ազատ առևտրի մասին գործող համաձայնագրերի հասանելիությունը, գրում է ՌԻԱ Նովոստին: «Մենք ստիպված կլինենք, ընդհանուր առմամբ, Հայաստանի հետ մեր գրեթե ամբողջ … Read more

ԵԱՏՄ առաջնորդները ՀՀ-ին հորդորել են հանրաքվե անցկացնել

29 մայիսի 2026 – 18:15 AMT PanARMENIAN.Net – ԵԱՏՄ անդամ երիրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները Հայաստանին կոչ են արել հանրաքվե կազմակերպել Եվրամիությանը միանալու հարցի շուրջ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Կիսում ենք այն դիրքորոշումը, որ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս սեղմ ժամկետներում անցկացնել համազգային հանրաքվե՝ Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում հետագա … Read more

Պեսկով․ ՀՀ-ն պետք է ԵՄ հետ մերձեցման գնա իր հաշվին

29 մայիսի 2026 – 16:49 AMT PanARMENIAN.Net – Հայաստանը ԵՄ հետ մերձեցման պետք է գնա իր հաշվին, ոչ թե Ռուսաստանի կամ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հաշվին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Կա ևս մեկ կարևոր հարց․ շարժվելով դեպի Եվրամիություն, ինչը Հայաստանի բացարձակ ինքնիշխան իրավունքն է, Հայաստանը չի կարող և չպետք է դա … Read more

ԵԱՏՄ երկրների ղեկավարները հայտարարություն են ընդունել ՀՀ վերաբերյալ

29 մայիսի 2026 – 16:10 AMT PanARMENIAN.Net – ԵԱՏՄ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն են ընդունել։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Աստանայում անցկացվել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը՝ ինչպես նեղ, այնպես էլ ընդլայնված կազմերով։ Մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունները՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Հայաստանը, ինչպես նաև դիտորդ պետությունները՝ Ուզբեկստանը, … Read more

Բաղայի․ Իրանը դեմ է Հարավային Կովկասի գործընթացներում արտատարածաշրջանային ուժերի միջամտությանը

29 մայիսի 2026 – 14:05 AMT PanARMENIAN.Net – Իրանը դեմ է Հարավային Կովկասի գործընթացներում արտատարածաշրջանային ուժերի միջամտությանը։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, հայտնում է News.am-ը: Բաղային ևս մեկ անգամ հաստատել է, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ: «Մենք կողմ ենք … Read more

Պեսկով․ Պուտինն ու Լուկաշենկոն կարճ անդրադարձել են ՀՀ թեմային ԵԱՏՄ գագաթնաժողովում

29 մայիսի 2026 – 12:19 AMT PanARMENIAN.Net – ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աստանայում կայացած ԵԱՏՄ առաջնորդների հանդիպման շրջանակում անդրադարձել են Հայաստանի թեմային

Զախարովա. Վերջին շրջանում ՀՀ-ն ԱՊՀ փաստաթղթերից հեռացնում է Հայրենական պատերազմի հիշատակումները

29 մայիսի 2026 – 11:50 AMT PanARMENIAN.Net – Հայաստանը հետևողականորեն հեռացնում է «Մեծ Հայրենական պատերազմ» բառակապակցությունն ԱՊՀ փաստաթղթերի նախագծերից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա հավելել է, որ Հայաստանը դա անում է համակարգված կերպով՝ նշելով, որ դա այն «արևմտյան նարատիվին է» հետ, որի մասին, նրա խոսքով, խոսում են հայկական իշխանությունները, գրում է … Read more

Շոյգուն չի տեսնում ՀՀ-ից ռուսական ռազմաբազայի դուրսբերման նախադրյալներ

29 մայիսի 2026 – 11:07 AMT PanARMENIAN.Net – ՀՀ-ում ռուսական ռազմաբազան գոյություն ունի և այնտեղ է Հայաստանի անվտանգության համար, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա հավելել է, որ ներկայում որևէ հիմք չի տեսնում ենթադրելու, թե Հայաստանում ռուսական ռազմաբազան կարող է դադարեցնել իր գործունեությունը, հայտնում է Interfax-ը: «Ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազային, այն … Read more