Ֆրանսիայի դեսպանությունը հիշատակի ուղերձ է հղել հայրենիքի պաշտպանների օրվա առթիվ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը գրել է. «Այսօր՝ հունվարի 27-ին Հայաստանը հարգանքի տուրք է մատուցում հայրենիքի համար մարտի դաշտում ընկած իր զավակներին։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը միանում է հայ ժողովրդին»։