Սերգեյ Օսիպյանն ու Համլետ Դուլյանը՝ «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի մրցանակակիրներ

11 Օգոստոսի 2026, 14:50 Վիբորգում ավարտվել է «Պատուհան դեպի Եվրոպա» 34-րդ կինոփառատոնը։ Փակման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվել են հաղթողներն ու հանձնվել մրցանակները։ Խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրում ժյուրիի հատուկ մրցանակին է արժանացել ռեժիսոր Սերգեյ Օսիպյանն՝ «Աշխարհի ամենաթեթև նավակը» ֆիլմի համար։ Իսկ «Վիբորգյան հաշիվ» ծրագրում երրորդ տեղը զբաղեցրել է ռեժիսոր Համլետ Դուլյանի «Անտառ» ֆիլմը։