Քննարկվել է կրթության ոլորտում Հայաստան-Ուրուգվայ համագործակցության զարգացումը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Ուրուգվայի ազգային հանրային կրթության վարչության (ANEP) պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են ANEP-ի միջազգային հարաբերությունների և համագործակցության բաժնի տնօրեն Վիկտորիա Ֆարոպպան, Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին, Հայկական բարեգործական ընդհանուր միության կրթական գործերի տնօրեն Խավիեր Պոլատյանը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է … Read more

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Շիրակի մարզի տարբեր համայնքների մի խումբ դպրոցականների

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Կրթություն և համերաշխություն» արհմիության նախաձեռնությամբ իրականացվող «Երևանյան քաղաքացիական ճամփորդություն» կրթական նախագծի շրջանակներում նախագահական նստավայր այցելած Շիրակի մարզի տարբեր համայնքների մի խումբ դպրոցականների: Սովորողները նախ շրջայց են կատարել Հանրապետության նախագահի նստավայրում, ծանոթացել համալիրի պատմությանը: Շրջայցի ավարտին նրանք հանդիպել են նախագահի հետ: Նախագահ Վահագն Խաչատուրյանը դպրոցականների հետ զրուցել է կրթության, գիտակից … Read more

Ագրարային համալսարանում դիմորդների թիվը նվազել է շուրջ 25 տոկոսով

11 Մայիս, 2026 13:20 Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այս տարի 19 մասնագիտություններում հայտագրվել է 148 դիմորդ: 2025թ. այդ թիվը կազմել է 198: Այսինքն այս տարի դիմորդների թիվը նվազել է 25 տոկոսով: Այս մասին գրում է Yerkir.am-ը: «Կեցցեն» ԿԳՍՄ նախարար տիկին Ժաննա ու ռեկտոր պարոն Հրաչյան:

Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգը

Կառավարությունը նախորդ շաբաթ բուհերում սովորելու, ուսումն ավարտելուց հետո ՀՀ-ում աշխատելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները։ Կարգի ընդունումը բխում է 2026 թվականի մարտի 4-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունից, որով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման և զինվորական ծառայությունից ազատման նոր համակարգի ներդրում: Աշխարհի լավագույն բուհեր են … Read more

Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները

ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել են 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները: Ըստ հրամանի՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-ից 12-րդ դասարանների սովորողների ուսումնական պարապմունքները սկսվելու են 2026 թվականի սեպտեմբերի 1-ից և ավարտվելու են 2027 թվականի մայիսի 21-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 22-ին՝ 6-օրյա աշխատանքային … Read more

Պարգևատրվել են Համադպրոցական գիտության փառատոնի հաղթողները

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում տեղի է ունեցել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2026 թվականի հաղթող նախագծերի պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը: Նախարարի տեղակալը մրցանակներ է հանձնել հաղթող ճանաչված 62 նախագծերի հեղինակների՝ մոտ 120 աշակերտների: Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է աշակերտներին կարևոր ձեռքբերման առթիվ՝ շնորհակալություն … Read more

ՄԻՊ-ը՝ ՇՊՀ-ում․ հանդիպում ուսանողների հետ – Tsayg

Շիրակի մարզում էր Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Գյումրի կատարած այցի շրջանակում Պաշտպանը հանդիպել է Շիրակի պետական համալսարանի ուսանողների հետ՝ քննարկելով կրթության, երիտասարդների հասարակական դերակատարման և նրանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։

Մրցույթ` Վրաստանի բուհերում 2026-2027 ուսումնական տարում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով

ԿԳՄՍ նախարարությունը 2026-2027 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բուհերում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (10 կրթաթոշակային տեղ): Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները և ավարտական կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները, որոնք վարժ տիրապետում են անգլերենին կամ ռուսերենին (հակառակ դեպքում, ըստ անհրաժեշտության, նրանք պետք է հանձնեն բարձրագույն ուսումնական հաստատության կազմակերպած ներբուհական քննությունները): Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող … Read more

Աշխատանքից կազատե՞ն •

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ազգային ժողովում հանդես եկավ հայտարարությամբ՝ անդրադառնալով առաջիկայում մեկնարկող քարոզարշավին և կրթական հաստատությունների դերակատարությանը։ Նախարարը ընդգծեց, որ ընտրական գործընթացների ակտիվ փուլ մտնելու պայմաններում անհրաժեշտ է կրկին հիշեցնել ուսումնական հաստատություններում աշխատող քաղաքացիներին՝ խստորեն պահպանել օրենսդրական պահանջները։ Նրա խոսքով՝ ցանկացած խախտում չի մնալու անարձագանք, և օրենքը կիրառվելու է ամբողջ խստությամբ։ … Read more

2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվում են առցանց

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման աշխատակարգը և ժամանակացույցը։ Դիմորդները կարող են դիմումները ներկայացնել մինչև մայիսի 15-ը ներառյալ էլեկտրոնային եղանակով՝ «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում այդ նպատակով ստեղծված հարթակի միջոցով: Դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն հունիսի 1-30-ը ներառյալ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (հասցե՝ Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի … Read more