Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը տեսանյութ է հրապարակել՝ գրելով. «Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ ՏԿն․ Անդրեասյան, բնականաբար, հիշեցնում եմ կրթական համակարգը ապակուսակցականացնելու և ապաքաղաքականացնելու ձեր բազմաթիվ խոստումները, որոնք տասնյակ այլ խոստումների կողքին, հեռու են իրականությունից։ Սա մանկավարժական և դպրոցական ռեսուրսի, նաև աշակերների չարաշահման խայտառակ պատկեր է։ Այս մանկավարժները միաժամանակ թե՜ շահագործվում … Read more

Բացահայտվել է 13-ամյա պատանու նկատմամբ բռնnւթյան դեպքը․ միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին

Մայիսի 11-ին Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կարբի բնակավայրի դպրոցներից մեկում 13-ամյա անչափահասը դասընկերների կողմից պարբերաբար բռնության է ենթարկվում։ Միջադեպի վերաբերյալ ո՛չ ուսումնական հաստատությունը, ո՛չ անչափահասի ծնողները ՆԳՆ ոստիկանություն հաղորդում չեն ներկայացրել։ Աշտարակի համայնքային ոստիկանների տեղեկություններով պարզվել է, որ ապրիլի 17-ին անչափահասի և համադասարանցիների միջև տեղի է ունեցել հրմշտոց, որին միջամտել են … Read more

Կայացել է «Չինարենի կամուրջ» ամենամյա միջազգային մրցույթի հայաստանյան փուլի ամփոփիչ միջոցառումը

Կայացել է «Չինարենի կամուրջ» ամենամյա միջազգային մրցույթի հայաստանյան փուլի ամփոփիչ միջոցառումը, որն անցկացվում է «Մեկ աշխարհ, մեկ ընտանիք» խորագրի ներքո: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Լի Սինվեյը, դասախոսներ, ուսանողներ, աշակերտներ: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ միջոցառումը խորհրդանշում է հայ-չինական բարեկամությունը: … Read more

Քննարկվել է նախադպրոցական, հանրակրթության և միջին մասնագիտական կրթության ոլորտների 2027-2029 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է նախադպրոցական, հանրակրթության և միջին մասնագիտական կրթության ոլորտների 2027-2029 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագիծը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, մասնագիտական կրթության և ուսուցման վարչության պետ Գայանե Արզումանյանը, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, ոլորտային … Read more

Մեր երեխաներն ամեն ինչ կարող են, նրանց պետք է տալ թռիչքի հնարավորություն. Արաքսիա Սվաջյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում հետևել է Պերճ Զեյթունցյանի «Մի նայիր հայելուն» ներկայացմանը, որը բեմադրվել է Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցի հետ համագործակցությամբ և դպրոցի աշակերտների դերակատարմամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ողջունելով է ներկաներին, կարևորել է բուհ-դպրոց համագործակցությունը. «Շատ ուրախ եմ այս համագործակցության արդյունքները տեսնելու … Read more

Զարգացնելով «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան դասավանդող ուսուցիչների կարողությունները. ստորագրվել է հուշագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամի» միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում կիրականացվի «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստում։ Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ՀԲԸՄ գլխավոր տնօրեն Վասկեն Յակուբյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է համագործակցությունը հատկապես կրթական համակարգի բարեփոխումների այս ակտիվ փուլում։ … Read more

Ինչու է Էստոնիան խաղադրույք կատարում դպրոցներում արհեստական ​​բանականության վրա

Կրթության և հետազոտությունների նախարար Քրիստինա Կալլասը ղեկավարում է աշակերտներին արհեստական ​​բանականության օգտագործմանը սովորեցնելու առաջատար ջանքերը։ Էստոնիան խաղադրույք է կատարում, որ կրթության ապագան չի կառուցվի արհեստական ​​բանականությունը դասարաններից դուրս պահելով, այլ այն դրանց կենտրոնում դնելով։ Ուսանողներին կանգնեցնելու փորձերի փոխարեն, Էստոնիայի կրթության և հետազոտությունների նախարար Քրիստինա Կալլասը ասել է, որ դպրոցները պետք է նրանց սովորեցնեն գեներատիվ արհեստական … Read more

Քաղաքական քարոզչության 3 ահազանգ՝ ուսումնական հաստատություններում․ Ժաննա Անդրեասյան

Այսօրվա դրությամբ ստացել ենք երեք ահազանգ ուսումնական հաստատություններում՝ դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին։ Այս մասին գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Երեք ահազանգն էլ վաղը կուղարկվեն դատախազություն։ Նմանատիպ խնդիրներ նկատելու դեպքում խնդրում եմ գրել ինձ կամ նախարարության էլեկտրոնային փոստին։Կրթական հաստատությունները կրթության համար են։ Ով չի հասկացել՝ կհասկացնենք»։

ԿԳՄՍՆ-ն 3 ահազանգ է ստացել դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօրվա դրությամբ ստացել ենք երեք ահազանգ ուսումնական հաստատություններում՝ դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին։ Երեք ահազանգն էլ վաղը կուղարկվեն դատախազություն։ Նմանատիպ խնդիրներ նկատելու դեպքում խնդրում եմ գրել ինձ կամ նախարարության էլեկտրոնային փոստին։ Կրթական հաստատությունները կրթության համար են։ Ով չի հասկացել՝ կհասկացնենք»։

Գիտության հանրային հաշվետվողականությունն առանցքային է․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ. ԱԱԳ-2026» գիտաժողովի բացմանը։ Մայիսի 11-16-ը Դիլիջանում անցկացվող գիտաժողովի ընթացքում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած մրցույթների շահառուները ներկայացնելու են իրենց գիտական խմբերի հետազոտությունների արդյունքները՝ «Առաջատար հետազոտությունների աջակցության ծրագիր», «Գիտական խմբերի/լաբորատորիաների մեկնարկի կամ ամրապնդման աջակցության ծրագիր», «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» և «Արտերկրի … Read more