Կրթության ոլորտում արտակարգ ռեժիմ է պետք․ Տիգրան Ջրբաշյան

9 Սեպտեմբերի, 2026 Տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանի ֆեյսբուքյան գրառումը․ «PISA 2025-ի արդյունքներից հետո, կարծում եմ, պետք է ընդունենք մի պարզ բան․ խնդրի մասշտաբն այլևս չի համապատասխանում մեր արձագանքի արագությանը։Երբ 15-ամյա երեխաների 81%-ը չի հասնում ընթերցանության նույնիսկ բազային մակարդակին, իսկ մի շարք կարևոր կարողություններով Հայաստանը միջազգային համեմատություններում հայտնվում է ամենացածր դիրքերում, սովորական տեմպով բարեփոխումները բավարար չեն։ Ես … Read more

Հայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանում. «Ազատություն»

Հայաստանցի 15 տարեկանները գրագիտության լուրջ խնդիր ունեն մաթեմատիկայից, բնագիտությունից ու ընթերցանությունից, փաստում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) վերջին հետազոտությունը: Ըստ այդմ, հայաստանցի աշակերտների մոտ 1%-ն է լավագույն արդյունք ցույց տվել մաթեմատիկայից, գրեթե ոչ մի սովորող չի ունեցել լավագույն արդյունք բնագիտական ոլորտում, և գրեթե ոչ մի աշակերտ չի ստացել ընթերցանության մեջ 5 կամ ավելի … Read more

Կաշառքի գործով կալանավորվել են կրթության մարզային վարչության պետն ու դպրոցի տնօրենը․ Հակակոռուպցիոն

9 Սեպտեմբերի, 2026 Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախօրեին ձերբակալված անձանցից 3-ի, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետի և դպրոցի տնօրեններից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, ևս մեկի նկատմամբ՝ տնային կալանքը: Այս մասին Yerevan.today-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: Մնացած մեղադրյալների նկատմամբ կիրառվել են … Read more

ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. 168.am

7 Սեպտեմբերի, 2026 Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետն ապրիլին դիմել էր ռեկտորին, որ «Հայոց պատմություն» առարկան հանվի ուսումնական ծրագրից ու չդասավանդվի։ Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի ընդունումից հետո սա առաջին դեպքն էր, որ որևէ կրթական ծրագրից հանվի այս առարկան։ 168.am-ի տեղեկություններով՝ առարկան սեպտեմբերից չի դասավանդվելու։ Սրանով շատ վատ նախադեպ է ստեղծվում, որի կնքահայրը դառնում է … Read more

ՀՀ–ում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ

1 Սեպտեմբերի, 2026 Այս տարի դպրոց են հաճախում շուրջ 415 հազար դպրոցականներ։ Նրանցից մոտ 33 հազարը օգոստոսի 31-ի դրությամբ հայտագրվել է առաջին դասարան հաճախելու նպատակով։ Այս մասին  տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ ընդգծելով, որ հայտագրման գործընթացը շարունակվում է։ «ՀՀ-ում գործող շուրջ 1390 դպրոցներում հնչել է առաջին զանգը։ Այս ուսումնական տարում առաջին դասարան հաճախողների և հանրակրթական դպրոցներում սովորողների … Read more

Ուժեղ պետություն կառուցվում է կրթված, ազատ մտածող և արժանապատիվ քաղաքացիներով. պատգամավոր

1 Սեպտեմբերի, 2026 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սեպտեմբերի 1-ը պարզապես ուսումնական տարվա սկիզբ չէ․ այն գիտելիքի, կրթության և մեր երկրի ապագայի հանդեպ հավատը վերահաստատելու օրն է։ Շնորհավորում եմ մեր աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին և դասախոսներին՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:Ուժեղ պետություն կառուցվում է կրթված, ազատ մտածող և արժանապատիվ քաղաքացիներով։ Եվ որքան … Read more

Մենք ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան, որտեղ ոչ մի դպրոց չի փակվելու․ Սամվել Կարապետյան

1 Սեպտեմբերի, 2026 «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն ուղերձ է հղել Սեպտեմբերի 1-ի օրվա առիթով։ «Սեպտեմբերի 1-ը Գիտելիքի օրն է, նոր ուսումնական տարվա սկիզբը, նոր նպատակների ու երազանքների ճանապարհի առաջին օրը։ Այս օրը հազարավոր երեխաներ ու երիտասարդներ առաջին անգամ ոտք են դնում կրթական հաստատություններ, շատերն էլ վերադառնում են դպրոցներ ու բուհեր՝ շարունակելու իրենց կրթական … Read more

Գիտելիքների բարի արդյունքներով ազնիվ նպաստ բերեք մեր երկրին․ Վեհափառի մաղթանքը

1 Սեպտեմբերի, 2026 Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ․ «Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով շնորհավորում ենք կրթօջախների սաներին ու մանկավարժներին, կրթության բոլոր մշակներին և հղում Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը։ Կրթությունը լուսավորում է մարդկային միտքն ու հոգին, կերտում ու ձևավորում անձին՝ արդի ժամանակներին և պահանջներին համահունչ … Read more

Սեպտեմբերի 1-ի գեղեցիկ ավանդույթը ստիպված ենք խախտել․ «ՏԱՇԻՐ» ԲՀ

1 Սեպտեմբերի, 2026 «ՏԱՇԻՐ» բարեգործական հիմնադրամը, հիմնադրումից սկսած, մի գեղեցիկ ավանդույթ ունի։ Ամեն տարի՝ սեպտեմբերին ընդառաջ, հիմնադրամը առաջին դասարանցիներին նվիրում է իրենց առաջին դպրոցական պայուսակները՝ հագեցած անհրաժեշտ գրենական պիտույքներով։ Ցավոք, այս տարի, ՏԻՄ ընտրություններով պայմանավորված, ունենք բարեգործության արգելք, և մեր գեղեցիկ ավանդույթը ստիպված ենք խախտել։ Սիրելի՛ առաջին դասարանցիներ, վստահ եղեք, որ մեր սերն ու հոգատարությունը … Read more

«Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 48-ամյա տղամարդը մտել է Երևանի ավագ դպրոց և հայհոյանքներ հնչեցրել

19 Օգոստոսի, 2026 Օգոստոսի 8-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացի է մտել «Հերացու» անվան ավագ դպրոց, դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, հայհոյում է, և չնայած նրան դուրս հրավիրելուն՝ չի հեռանում։ Դեպքի վայր է մեկնել … Read more