Չեղարկվել է «Azimuth» ավիաընկերության Կրասնոդար–Երևան չվերթը • Tribune.am

«Azimuth» ավիաընկերության կողմից իրականացվող Կրասնոդարից Երևան չվերթը չեղարկվել է։ Այս մասին են վկայում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալները։ Ավիաընկերության օդանավը պետք է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեր Երևանի ժամանակով ժամը 13:45-ին: Չեղարկման պատճառների մասին չի հաղորդվում: