Քաղաքաշինության կոմիտեն անընդունելի է համարել «Կոմիտաս պարկ»-ի բնակիչներից պահանջվող հավելյալ վճարները
Քաղաքաշինության կոմիտեն անընդունելի է համարում կառուցապատող «Օրդ Դեվելոփմենթ» ՍՊԸ կողմից «Կոմիտաս պարկ» բնակելի թաղամասում բնակարաններ ձեռք բերած հանրային ծառայողներին ներկայացվող, օրենսդրությամբ չհիմնավորված ֆինանսական պարտավորությունների պահանջը։ Տեղեկացնում ենք, որ Քաղաքաշինության կոմիտեն գրությամբ իր դիրքորոշումն է հայտնել կառուցապատող «Օրդ Դեվելոփմենթ» ՍՊԸ-ին գազամատակարարման ցանցին միանալու համար հանրային ծառայողներից պահանջվող վճարման վերաբերյալ։ Հայտնում ենք, որ որևէ վճար կատարելու պարտավորություն … Read more