Թբիլիսին բանակցում է երեք երկրների համար շահավետ լուծում գտնելու նպատակով. Կոբախիձե

17 Դեկտեմբերի, 2025 Թբիլիսին հաշվի է առնում ադրբեջանական և հայկական շահերը, բանակցում՝ երեք երկրների համար շահավետ լուծում գտնելու նպատակով, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Մենք լիովին հաշվի ենք առնում ադրբեջանական և հայկական կողմերի ընդունելի շահերը։ Մենք ունենք մեր առաջնահերթությունները, և ես հավատում եմ, որ բանակցությունների միջոցով մենք հեշտությամբ կգտնենք բոլոր երեք երկրների շահերը բավարարելու … Read more

«Մեր շահերից է բխում ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության վերականգնումը». Կոբախիձե

Մենք որոշ չափով մտահոգված ենք, որ պատժամիջոցները դեռևս չեն վերացվել, և որ ԱՄՆ-ն որոշ չափով լռում է Վրաստանի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, մենք լավատես ենք մնում. մեր առաջարկը սեղանին է, և այս առաջարկը վերաբերում է մեր ռազմավարական գործընկերության վերականգնմանը։ Մենք շարունակելու ենք համբերատար սպասել նրանց արձագանքին: TRT World-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում … Read more

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չափազանց կարևոր նշանակություն ունի». Կոբախիձե

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չափազանց կարևոր նշանակություն ունի»,- այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ վերջին 35 տարիների ընթացքում Վրաստանը շատ կարևոր դեր է խաղացել տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում: «Վրաստանը շարունակում է չափազանց կարևոր դեր խաղալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար»,-հավելել է Կոբախիձեն:

Թբիլիսին չի հրաժարվի իր եվրոպական ուղուց, նույնիսկ եթե ԵՄ-ն դժգոհություն հայտնի Վրաստանի ներքին քաղաքականությունից

Վրաստանը մտադիր է անդամակցել Եվրամիությանը մինչև 2030 թվականը, չնայած Բրյուսելի քննադատությանը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ մեկնաբանելով ԵՄ նոր զեկույցի բովանդակությունը։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ Թբիլիսին չի հրաժարվի իր եվրոպական ուղուց, նույնիսկ եթե ԵՄ-ն դժգոհություն հայտնի Վրաստանի ներքին քաղաքականությունից։ «Այս ամենը, իհարկե, խոսում է կրկնակի ստանդարտների և անարդարության մասին։ Սա նշանակում է, որ եվրոպական … Read more

Վրաստանը ողջունում է այս պատմական պահը․ Կոբшխիձե

Դիտում ՝ 23 738 Վրաստանի վարչապետը Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին երկրների միջև հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրման կապակցությամբ։ «Վրաստանը ողջունում է այս պատմական պահը Հայաստանի, Ադրբեջանի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար։ Վրաստանը միշտ էլ կողմ է եղել տարածաշրջանում խաղաղությանը և համագործակցությանը և ապագայում վճռականորեն կաջակցի դրան», — գրել է Իրակլի Կոբախիձեն … Read more

ԵՄ-ն շանտաժի է ենթարկում Վրաստանին ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու համար». Կոբախիձե

Եվրամիությունն ամբողջությամբ անցել է Վրաստանի վրա հարձակման ռեժիմի՝ Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելուց հրաժարվելու պատճառով, և առանց վիզայի ռեժիմի հնարավոր չեղարկման թեման օգտագործում է որպես շանտաժ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Վրաստանում երկրորդ ճակատ բացելու ցանկությունն այնքան մեծ է, որ «գլոբալ պատերազմի կուսակցությունը» վերակազմակերպել է ողջ եվրոպական բյուրոկրատիան՝ Վրաստանի վրա … Read more

«Բրյուսելը չպետք է նմանվի խորհրդային Մոսկվային». Կոբախիձեն՝ ԵՄ-ից ուղարկված նամակի մասին

Բրյուսելը չպետք է նմանվի խորհրդային Մոսկվային, մեզ անհրաժեշտ են փաստարկներ յուրաքանչյուր հարցի շուրջ. այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ մեկնաբանելով Բրյուսելից ուղարկված նամակը։ Այս մասին գրում է 1tv.ge-ն: Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, ընտանեկան արժեքներին, անչափահասների շահերի պաշտպանությանը և թափանցիկությանը վերաբերող օրենքները չափազանց կարևոր են Վրաստանի համար։ «Մենք շատ հստակ պատասխան ունենք Բրյուսելի … Read more

Մինչ օրս ուշադրություն չեք ցուցաբերել Վրաստանի նկատմամբ. դա զարմացնում է. Կոբախիձեն նամակ է գրել Թրամփին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բաց նամակ է գրել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։ Ինչպես նշում է 1tv.ge-ն, նամակում նա նշում է, որ մի քանի շաբաթ առաջ Թրամփին և Վենսին գրել էր վրաց-ամերիկյան հարաբերությունների մասին, սակայն մինչ այժմ նամակին ոչ մի արձագանք և հրապարակային հայտարարություններ չեն հետևել։ «Այս լռությունը զարմացնում է … Read more