Զբոսայգու աստիճանները ջարդված են. Լուսանկար •

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները մայրաքաղաքի բյուջեից հարյուրավոր միլիոն դրամների պարգևավճարներ են ստանում, սակայն Երևանում շատ խնդիրներ չեն լուծում։ Ավանի թաղապետարանի վարչական շենքից մոտ 150 մետր հեռավորությամբ, հայտնի գործարար Ռուբեն Հայրապետյանի հայրական տան կողքին գտնվող զբոսայգում շատ աստիճաններ ջարդված են, այգու սալահատակը որոշ տեղերում վնասված է, անհարթ է։ Սակայն քաղաքապետարանի, Ավանի թաղապետարանի պաշտոնյաները դրանք չեն տեսնում, վերանորոգում … Read more

Նոր զգուշացում․ ՌԴ-ն կարող է միակողմանիորեն կասեցնել Հայաստան գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների առանց մաքսատուրքի մատակարարման մասին համաձայնագիրը

Ռուսաստանը կարող է միակողմանիորեն կասեցնել կամ չեղարկել Հայաստան գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների առանց մաքսատուրքի մատակարարման մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի Եվրամիության հետ մերձեցման քաղաքականությունը։ Այս մասին, ըստ «Կոմերսանտ»-ի, նշվում է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի՝ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ուղարկված նամակում։ Ըստ աղբյուրի՝ Մոսկվայում կարծում են, որ Հայաստանի հետագա շարժը դեպի ԵՄ … Read more

ՊՆ-ն կպատժի՞ ՔՊ-ականին. ՊՆ արգելքը ՔՊ-ական պատգամավորն է խախտել. Տեսանյութ •

Մինչ պաշտպանության նախարարությունը խիստ նախազգուշացնում է քաղաքացիներին՝ չլուսանկարահանել և չտեսանկարահանել մայիսի 28-ի զորահանդեսին մասնակցող ռազմական տեխնիկայի տեղաշարժը, նույնիսկ արգելել են ԱԹՍ-ների կիրառման նկարահանումները և սպառնում են` պատասխանատվության ենթարկել նրանց, ով կխախտի այս արգելքը, պարզվում է՝ այդ արգելքը առաջիններից մեկը խախտել է հենց իշխանական թիմի ներկայացուցիչը։ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Աննա Հակոբյանի ազգական Էդգար Հակոբյանը հրապարակել … Read more

ՀԱՊԿ-ի սահմանների մոտ լարված իրավիճակ է ձևավորվում •

«Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկումները և վերջին միջուկային զորավարժությունները կարող են Արևմուտքին ստիպել սթափ նայել Ռուսաստանի և նրա դաշնակիցների նկատմամբ իր քաղաքականության հնարավոր հետևանքներին։ Այս հայտարարությունն արել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Մենք ադեկվատ ենք գնահատում հավաքական անվտանգության արևմտյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների թվի, ռազմական ներուժի, ենթակառուցվածքների և հետախուզական գործունեության համակարգված ընդլայնման ռիսկերը … Read more

Հայաստանը՝ ԱՊՀ – ՀԱՊԿ թակարդում •

«Անկախ պետությունների համագործակցությունը չի կարող անտեսել Երևանի դիրքորոշումը՝ եվրաինտեգրման իր հայտարարած ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանում կայացած ԵՄ գագաթնաժողովը Ուկրաինայի հարցով»: Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։ «Մենք չենք կարող անտեսել վերջերս Հայաստանում կայացած ԵՄ գագաթնաժողովը Ուկրաինայի հարցով, և երկրի ղեկավարության դիրքորոշումը՝ Հայաստանի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ Հայաստանը մնում է ԱՊՀ-ի, … Read more

Երբ խորհրդարանն ինքն իրեն է անարժեք դարձնում․ ԱԺ նիստին ընդամենը 5 պատգամավոր է ներկայացել

Այսօր՝ մայիսի 26-ին նախատեսված ԱԺ հերթական քառօրյան այդպես էլ ժամանակին չմեկնարկեց․ պատճառը նույնքան պարզ, որքան ամոթալի էր՝ քվորում չկար։ 105 պատգամավորից գրանցվել էր ընդամենը հինգը՝ նիստը վարող Հակոբ Արշակյանը, որը պատգամավոր դառնալու հայտ չի ներկայացրել և ընտրություններին չմասնակցող «Պատիվ ունեմ» խմբակցության չորս պատգամավոր։ Փաստորեն, երկրի գլխավոր օրենսդիր մարմնի աշխատանքը կրկին զիջել է քաղաքական հաշվարկներին ու … Read more

Ռուսական հետախուզությունից արտահոսած փաստաթղթեր՝ ՀՀ-ում իշխանափոխության մասին

«Կովկասյան քրոնիկա» լրատվամիջոցի խմբագրական թիմը ձեռք է բերել փաստաթղթերի բացառիկ տրցակ, որոնք բացահայտում են Հայաստանում կայանալիք ընտրություններին քաղաքական միջամտության լայնածավալ ծրագրերը: Ձեռք բերված նյութերի համաձայն՝ այս գաղտնի արտահոսքի աղբյուրը եղել է գործող ռուս հետախուզական աշխատակցի բջջային հեռախոսը, որին հասանելիությունը հաջողությամբ ձեռք է բերվել: Այս փաստաթղթերը մանրամասն նկարագրում են ռուսական հատուկ նշանակության ուժերի ռազմավարությունները՝ սկսած քարոզչական մեթոդներից և գործող … Read more

Ե՞րբ կթանկանա ՀՀ-ին տրվող գազի գինը․ Կրեմլի պարզաբանումը •

Ռուսաստանը էներգետիկ ռեսուրսների հուսալի մատակարար է, հատկապես իր գործընկերների համար։ Սակայն, գազի արտոնյալ գինը, որը սահմանվել է Երևանի համար, կարող է սկսել ձևավորվել շուկայական հիմունքներով, եթե Հայաստանը որոշի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ)։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք լսել ենք Հայաստանի ղեկավարության հայտարարությունները, որ ռուսական գազի … Read more

Ի՞նչ է Ռուսաստանի «Օրեշնիկ» հրթիռը •

Ռուսաստանի «Օրեշնիկ» հրթիռը միջուկային մարտագլխիկներ կրելու ունակությամբ միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է, որը, ըստ Մոսկվայի, կարող է խուսափել հակաօդային պաշտպանությունից և գերձայնային արագությամբ հարվածել Եվրոպայի տարբեր թիրախների։ Ռուսաստանի «Օրեշնիկ» հրթիռը վերադարձել է ուշադրության կենտրոնում այն ​​բանից հետո, երբ Մոսկվան հաստատեց Ուկրաինայի վրա գիշերային հարվածների ժամանակ միջուկային մարտագլխիկներ կրելու ունակությամբ զենքի օգտագործումը, ինչը հանգեցրեց Ֆրանսիայի նախագահ … Read more

ՔՊ-ի կազմակերպիչները փոխանցել են, որ հրաժարվողները կզրկվեն գումարի մյուս մասից •

Քաղպայմանագիրը նախընտրական քարոզչությունը, մասնավորապես քաղաքացիներին տնետուն այցելելն ու բուկլետ բաժանելն իրականացնում են «վարձկանների» միջոցով, որոնց 200-250 հազար դրամ են վճարում: Տեղեկացանք, որ ոմանք մտավախություն ունեն, որ իրենց մտադիր են «քցել»: Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք բուկլետները բաժանել են, բայց նրանց պահանջում են նաեւ Փաշինյանի քարոզարշավներին քայլել, մասսովկա ապահովել: Նրանց խոստացված գումարի կեսը տվել են … Read more