Կապանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է կախվել •

Մեր տեղեկություններով՝ այսօր Կապանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է կախվել: Զինվորի ինքնության, պատճառների մասին առայժմ տեղեկություններ չունենք։ ՊՆ-ից էլ անարձագանք թողեցին մեր զանգերը։ Related Post navigation

«Խուլիգան, թալանչի», «լիրբ», «գողերի գերդաստան արտադրող», Քոլոյանի կինը որակումներ է տալիս արցախցիներին. Լուսանկար

Մամուլում բազմիցս գրվել է այն մասին, որ Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի կինը` Շուշան Ղազարյանը համացանցում արցախցիների դեմ ատելության քարոզ է անում, վիրավորում ու անիծում, պիտակներ կպցնում, չարախնդում է մարդկանց դժբախտության վրա: «Աստծուց մոռացված դժբախտներ, մեր հացը լափում եք, մեր դեմ միավորվո՞ւմ: Դուք մեկի հետ յոլա գնալ կարո՞ղ եք»,- այսպես էր բնորոշել արցախցիներին տիկինն անցած … Read more

Հիվանդ մարդուն տարել են ոստիկանություն, վախեցրել, ստիպել՝ ցուցմունք տա, թե ընտրակաշառք են տվել. Տեսանյութ

Հրազդանի բնակիչ 47-ամյա Գոռ Պողոսյանին, ում խնամքի տակ 2 երեխա կա եւ լուրջ առողջական խնդիրներ ունի, Հրազդանի ոստիկանները` խաբելով տարել են ոստիկանություն, ստիպել են, որ ցուցմունք տա, թե իրեն ընտրակաշառք են տվել: Մեզ հետ զրույցում Գոռը մի կերպ էր խոսում, քանի որ ոստիկանությունից տուն է հասել ու մի քանի անգամ ուշաթափվել. «2 տարի է, ինչ … Read more

«Ինչի՞ իմ տունը քանդեցիր». ողբացող մոր ձայնը խլացվեց Անաիդա Գալստյանի կողմից ու Փաշինյանի քարոզարշավի երգ ու պարի ներքո․ Տեսանյութ

«Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը», այս խոսքերով քարոզարշավային բոլոր ելույթները եզրափակող վարչապետին 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Մարիամ Վարդանյանն այսօր այդպես էլ մոտենալու հնարավորություն չունեցավ: Իրավապահներն ու ՔՊ քարոզչախմբի աջակիցներն արգելեցին, որ կինն ասելիքը փոխանցի Նիկոլ Փաշինյանին: «Էս շոուն, որ կազմակերպել է, իմ նման սգվորներս սիրտ չունենք: Իրա օրանժ սրտիկները բերում է էս տարածք, իմ երեխեքը … Read more

Ռազմական օգնությունը չի՞ օգտագործվի Հայաստանի դեմ․ Ալիևը Թրամփին էլ մոլորեցրեց

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ իրեն ուղարկված՝ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բանաձևի (արգելում է Ադրբեջանին ուղղակի ամերիկյան պետական օգնություն տրամադրելը – խմբ․) կասեցման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ հուշագրի համար, որը ուղեկցվել է ամերիկացի առաջնորդի անձնական նամակով։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Թրամփի կողմից ստորագրված և 2025 թվականի օգոստոսի 8-ի … Read more

Հայաստան․ Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ աճել են կառավարության քննադատների ձերբակալությունները

Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարան» նախաձեռնությունը (International Observatory for Democracy in Armenia | IODA) հայտնում է, որ հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀ իշխանություններն ընդլայնել են կառավարության քննադատների նկատմամբ իրականացվող ձերբակալությունները՝ խոսքի հիման վրա ենթադրյալ իրավախախտումների մեղադրանքներով։ Հայաստանում իրականացված երկրորդ փաստահավաք առաքելության ընթացքում IODA-ն նաև արձանագրել է ընտրական գործընթացին արտաքին միջամտության վերաբերյալ պնդումներ, իշխող «Քաղաքացիական … Read more

Ի՞նչ է խոստացել Ալիևը՝ հիշեցնելով Փաշինյանի հետ համաձայնության մասին •

Մենք բացում ենք նոր տրանսպորտային միջանցքներ՝ ներդրումներ կատարելով երկաթուղային և ավտոճանապարհային ենթակառուցվածքներում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվի 31-րդ էներգետիկ ֆորումի պաշտոնական բացման արարողության ժամանակ իր ելույթում, հատնում են տեղի ԶԼՄ-ները։ Հիշեցնելով, որ Արևելք-Արևմուտք միջանցքը հաջողությամբ գործում է, նա նշել է. ««Զանգեզուրի միջանցքը» (նկատի ունի Հայաստանի տարածքով նախատեսված TRIPP-ը – խմբ․), որը … Read more

Հունիսի 2-ից ՀՀ-ն պետք է դադարեցնի դեպի ՌԴ ձկնամթերքի արտահանման հավաստագրումը․ Ռոսսելխոզնադզոր

Հունիսի 2-ից սկսած՝ Հայաստանը պետք է դադարեցնի կենդանի ձկան և ձկնամթերքի Ռուսաստան արտահանման համար նախատեսված հավաստագրումը։ Այս որոշումը կայացրել է «Ռոսսելխոզնադզորը»՝ հայկական օբյեկտների ստուգումից հետո։ Միայն երկու գործարան է հաջողությամբ անցել ստուգումը։ Նրանց արտադրանքը Ռուսաստան կարող է արտահանվել միայն լաբորատոր մշտական ​​​​մոնիթորինգի ներքո։ Related Post navigation

Հայկական կողմը «ճոխացնու՞մ» է Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը •

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ։ «Երկու երկրի ղեկավարները քննարկել են մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները»,– ասված է հաղորդագրությունում: Կրեմլի կայքում՝ ավելի վաղ դրված մեկ այլ հաղորդագրության մեջ … Read more

Մոսկվան պնդում է՝ Հայաստանը ռուսականից բացի «երբեք» այլ գազ չի ունենա •

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանը ռուսականից բացի այլ գազ «երբեք» չի ունենա, և որ շուկայական գներին անցումը կարող է բարդացնել մատակարարման իրավիճակը։ «Մենք շատ լավ ծանոթ ենք գազի շուկայում ստեղծված իրավիճակին։ Ռուսականից բացի այլ գազ երբեք չի լինի։ Միակ հարցն այն է, թե որտեղից է Հայաստանը ստանալու ռուսական գազ և որ միջնորդին … Read more