Ձախողումը հասել է մինչև գոմ․ Փաշինյանի «կաթնային մաֆիան»․ «Կարճ ասած»

  Վերջերս Վարդենիս էր այցելել Նիկոլ Փաշինյանի ավտբուսը, ու ինչ-որ խոստումներ էր տալիս, խաղաղությունից խոսում։ Վարդենիսն այն քաղաքն է, որը Նիկոլի իշխանությունից շատ է տուժել․ պատերազմից հետո հանքի կեսը զավթեցին ադրբեջանցիները, մյուս կեսը չի գործում, թշնամին առաջ է եկել, վախենում են հող մշակել, վախենում են տանել արոտ անասուններին, քաղաքից տեղափոխել են մի շարք պետական հիմնարկներ, … Read more

Սպասվում է բեսպրեդելի նոր ալիք․ «Կարճ ասած»

  Ի՞նչ եք կարծում, եթե մեր երկրում չլինի ոստիկանություն, ՆԳ նախարարություն, ավելի վատ կլինի՞ քրեածին իրավիճակը։ Ամեն դեպքում, տպավորություն է, որ այդ կառույցը կա միայն պաշտոնապես։ Ընդամենը մի քանի օր առաջ համացանցը ողողվեց Աջափնյակում 40-ից ավելի մարդկանց մասնակցությամբ ծեծկրտուքի, կրակոցների և սպանության մասին լուրով։ դա քննարկվեց երկու օր և անցավ-գնաց։ Հետո մեկ դժբախտ լուր տարածվեց, … Read more

Ո՞վ կուլ տվեց բարեփոխումները․ «Կարճ ասած»

  Մի քանի քաղաքացի, ում մեքենաները Երևանի քաղաքապետի բոյի փոսերում ջարդվել են, դժգոհում էին, որ ԱՊՊԱ-ն չի փոխհատուցում։ Նրանց բոլորին կապեցի իրար, տվեցի փաստաբանի համար ու կոչ արեցի խմբային հայցով մտնել դատարան, քաղաքապետարանից պահանջել փոխհատուցում։ Ի վերջո, քաղաքապետարանը պետք է կրի այս անպատասխանատու կառավարման ամբողջ հետևանքները։ Փաշինյանը կառավարության նիստերում կարդում է այն փողոցների անունները, որտեղ ասֆալտ … Read more

Քա՞նի անգամ է հնարավոր նույն բանը ծախել մարդկանց վրա․ «Կարճ ասած»

  Այսօր՝ փետրվարի 20-ին, լրանում է Արցախյան շարժման 38-ամյակը։ 38 տարում մենք՝ հայ ժողովուրդը անցել է հսկայական ճանապարհ․ Ստեղծել է շարժում, անցել պատերազմի միջով, ազատագրել հազարամյակների հայրենի հողի մի մասը, ստեղծել երկրորդ հայկական պետությունը, բռնել է անկախության միջազգային ճանաչման ճանապարհը, վերակառուցել պատերազմից քանդված երկիրը, զարգացրել, կայացնել պետական ինստիտուտները, հետո իշխանության բերել անհասկանալի արմատներ ունեցող մի … Read more

«Հանցագործների ոսկեդարը»․ Ինչո՞ւ է Փաշինյանին ձեռնտու կրիմինալի աճը․ «Կարճ ասած»

  Մարտաֆիլմերի սիրահարներին առաջարկում եմ հետևյալ փորձն անել․ հաշվեք ձեր՝ թեկուզ հենց այսօր տեսած ֆիլմում բռնությունների, ռազբորկաների, սպանությունների տեսարանները, հետո մտեք մեր վերափոխված ոստիկանության կայքը․ չէ, լավ, ոստիկանության կայքում բոլորը չկան, մտեք լրատվամիջոցների կայքեր, նայեք Հայաստանում մեկ օրվա ընթացքում տեղի ունեցած ռազբորկաների, բռնությունների, սպանությունների քանակը ու համեմատեք։ Վստահեցնում եմ, որ մեր երկրում կատարվողը իր մասշտաբներով … Read more

ՔՊ-ում պարտության հո՞տ են առել․ «Կարճ ասած»

Որքան ընտրությունները մոտենում են, մասնակից ուժերը նշմարվում են, բոլորը լարվում են, ՔՊ-ում տվայտվում են։ Ամիսներ առաջ երկրորդ նախագահն ասում էր, որ այս պահին կա երկու խոշոր միավորում, «Հայաստան» դաշինքը և Սամվել Կարապետյանի թիմը և վերլուծում էր, որ կարող է ձևավորվեն ևս մի քանի խոշոր բլոկներ։ Միտքն այն էր, որ ընտրությունների արդյունքներով միավորվեն խորհրդարանում, և ՔՊ-ի իշխանությունն … Read more

Չենք հավատում, չեք կարող, և ասեմ, թե ինչու․ «Կարճ ասած»

Երեկ աչքովս ընկավ՝ բարձր տեխնոլոգիաների ՔՊ-ական նախարարն ասուլիս էր տալիս, ինչ-որ արհեստական բանականության գործարանից էր խոսում, ինչ-որ 4 մլրդ դոլարի ներդրում են իբր բերելու, աննախադեպ-մեգանախագիծ Firebird ընկերության կողմից։ Վերջերս Նիկոլն էլ էր դա գովազդում։ Նախընտրական շրջան է, ամեն ինչ կլսեք իշխանությունից, միլիարդների ներդրումների խոստում, բայց, ժողովուրդ ջան, ամենակարևորը՝ սրանք՝ այս մարդիկ, ՔՊ-ն, կարո՞ղ է դա … Read more

3 օրինակ, որ մեր երկիրը զավթել են․ «Կարճ ասած»

  Առաջ Նիկոլի արածների համար ամաչում էի, ամոթալի էր, որ Արցախը հանձնեց, որ Ալիևի մշտական ծաղրանքի առարկան է, ամաչում էի, որ հարձակվել է հայկական ինքնության վրա, եկեղեցու վրա գրոհում է, մեր ժողովրդին էսքան խեղճացրել է իր հարկերով, իր ոստիկանական բեսպրեդելով։ Ամաչում էի հատկապես Հայաստանից դուրս կոլեգաներիս հետ շփվելիս, օտարերկրացիների հետ շփվելիս, երբ հարցնում էին՝ այդքանից … Read more

Աշխարհի կենտրոն, որտեղ ասֆալտ անե՞լ չգիտեն․ «Կարճ ասած»

  Վերջերս, արդեն մի քանի անգամ լսել ենք տարօրինակ արտահայտություն՝ «Հայաստանը ծայրագավառից դարձրել ենք կենտրոն»։ Գիտե՞ք, ցանկացած մարդ, որն իրեն համարում է պետության արժանապատիվ քաղաքացի, չի կարող իր երկիրն անվանել ծայրագավառ։ Դա խոսում է իր երկրի նկատմամբ իր քամահրական վերաբերմունքի մասին։ Եվ ուրեմն, ինչ-որ միջոցառման է մասնակցում, ու ասում է՝ «Զnհերի և զnհողությունների գնով մենք … Read more

Քայլեր որ կաներ ցանկացած իշխանություն, եթե լիներ ազդեցության գործակալ․ «Կարճ ասած»

Ո՞րն է ազդեցության գործակալը․ այն անձն է, կազմակերպությունը կամ ցանցը, խումբը, որը գաղտնի կամ կիսագաղտնի կերպով գործում է մեկ այլ պետության, ուժի շահերից ելնելով՝ նպատակ ունենալով ազդել հասարակական կարծիքի, քաղաքական որոշումների, մեդիայի, պետական քաղաքականության վրա։ Ազդեցության գործակալը պարտադիր չէ, որ լրտես լինի, գաղտնի տեղեկություն փոխանցի։ Նրա հիմնական գործառույթը մտքերի, դիրքորոշումների և որոշումների վրա ազդեցություն գործադրելն … Read more