Հայ-ռուսական օրակարգերը, իշխանությունների շնորհիվ, գրեթե բոլոր ոլորտներում խնդրահարույց են․ Ղևոնդյան

Դոնալդ Թրամփի հռետորաբանությունը և ընդհանրապես նրա մոտեցումները Եվրոպական անվտանգության համակարգին էականորեն տարբերվում են այն ավանդական մոտեցումներից, որոնց մենք ականատես ենք եղել դեմոկրատների կառավարման ժամանակաշրջանում։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։ «ՆԱՏՕ-ն այլևս 90-ականների և 2000-ականների սկզբների ՆԱՏՕ-ն չէ։ Ամերիկյան ընկալումը ՆԱՏՕ-ին այնպիսին է, որ բյուջեն պետք է հավասարակշռության սկզբունքով լինի։ … Read more

ԱՄՆ-ը փորձում է ելք գտնել. էսկալացիան սպառնում է նաև Հայաստանին. Սողոմոնյան

Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումների ֆոնին ԱՄՆ ղեկավարությունը փորձում է գտնել իրավիճակից դուրս գալու ուղիներ։ Alpha News-ի հետ զրույցում այս մասին ասել է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի և վարչության անդամ Մենուա Սողոմոնյանը։ Նրա գնահատմամբ՝ Վաշինգտոնը փորձում է գտնել այնպիսի լուծում, որը նվազագույն վնաս կհասցնի իր քաղաքական վարկանիշին։ «Հույս ունեն, որ կգտնվի մի ելք, որի դեպքում … Read more

Լարված իրավիճակ թիվ 94 մանկապարտեզում. ծնողները պահանջում են տնօրենի հրաժարականը

01 Ապրիլի 2026, 10:41 Այս պահին Երևանի թիվ 94 մանկապարտեզի դիմաց բողոքի ակցիա է ընթանում։ Ակցիայի մասնակից ծնողներից մեկը նշել է, որ դաստիրակները «վախերի» պատճառով «ինքնակամ» հեռանում են։ «Մեր հաստատությունում 1.5 տարվա ընթացքում, ինչ տնօրենը գործունեություն է ծավալում, 10-ից ավել աշխատողներ «ինքնակամ» դիմում են ներկայացնում և հերթով հեռացվում են։ Մանկապարտեզի տնօրենը դասիարակներին, այսպես ասած, փակուղու … Read more

Հայկական երկաթուղիներն արևմտյան ընկերություններին փոխանցելու համար հող է նախապատրաստվում․ Եվգենի Սեմիբրատով

Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանի Ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների ինստիտուտի փոխտնօրեն Եվգենի Սեմիբրատովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի երկաթուղիների հնարավոր փոխանցման շուրջ ստեղծված իրավիճակը։ Նրա խոսքով՝ հող է նախապատրաստվում հայկական երկաթուղիներն արևմտյան ընկերություններին փոխանցելու համար։ «Այս դեպքում, կարծում եմ, նախապատրաստվում է հող, որպեսզի Հայաստանի երկաթուղիները փոխանցվեն արևմտաեվրոպական՝ ֆրանսիական, բրիտանական և, հնարավոր է, այլ ընկերությունների … Read more

ԱՄՆ-ը, ըստ նախապատրաստության, կարող է սկսել ցամաքային գործողություն Իրանում․ Օլեգ Բլոխին

Ռազմական փորձագետ Օլեգ Բլոխինն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացումը և Իրանում ԱՄՆի կողմից ցամաքային գործողության հնարավորությունը։ «Կսկսի՞ արդյոք Դոնալդ Թրամփը ցամաքային գործողություն Իրանում։ Ավելի հավանական է՝ այո, քան ոչ։ Իհարկե, հնարավոր է, նա կարող է հետ կանգնել, սակայն դատելով ինտենսիվ նախապատրաստությունից և տարածաշրջանում զորքերի՝ հատկապես հետևակի մեծ կուտակումից, ավելի հավանական … Read more

Մեր նախաձեռնության նպատակն է Սփյուռքում մշտապես վառ պահել Արցախի հարցը․ Թենի Ալավերդյան

Մեր ժողովուրդը պետք է հիշի, որ պատմությունը մեր կյանքի տևողությամբ չի սահմանափակվում, պատմությունը դարերի կերտում է, ուստի օրակարգը պետք է միշտ վառ պահել և քայլ առ քայլ շարժվել դեպի այն։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է հասարակական գործիչ Լաուրա Հակոբյանը։ «Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ իրենք պատմական արդարության ժառանգորդները չեն և չեն մտածում … Read more

Փաշինյանը նախ պետք է թիմակիցներին վստահություն ներշնչի, ապա՝ իր ընտրազանգվածին․ Վիգեն Հակոբյան

Նախընտրական ժամանակաշրջանում շատ կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանը նախ վստահություն ներշնչի իր թիմակիցներին, ապա՝ իր ընտրազանգվածին։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ «Նա պետք է ցույց տա, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, և ինքը, ինչպես հիմա ընդունված է ասել, բավականին ձիգ է, կտրուկ է տրամադրված, և որևէ մեկը կասկած … Read more

Նիկոլ Փաշինյանին ոչ ոք իրավունք չի տվել երկիրը դիլիմ-դիլիմ ծախելու․ հարցում Արմավիրում

Արմավիրի մարզում անցկացված հարցման ժամանակ բնակիչներն անդրադարձել են այն հարցին, թե ինչ կասեին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեին նրան։ «Կասեմ սխալ է ձեր կուրսը, ձեր բռնած գործը, ձեր քաղաքականությունը։ Ավելի լավ է գնացեք, 8 տարի թալանեցիք, բավարարվեք»,- նշել է քաղաքացիներից մեկը։ Արմավիրցիների խոսքով՝ 2018թ-ին ժողովուրդը մեծ հույսերով իրականացրեց հեղափոխություն, բայց Նիկոլ Փաշինյանին ոչ ոք իրավունք … Read more

Դոնալդ Թրամփի գործողություններում կա հետևողականություն՝ ուղղված Եվրոպայի և Չինաստանի թուլացմանը․ Սերգեյ Բալմասով

Մերձավոր Արևելքի ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Բալմասովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Մերձավոր Արևելքում հակամարտությանը վերջ դնելու անհրաժեշտության մասին վերջին հայտարարությունը։ «Իմ կարծիքով՝ այստեղ հարցը նույնիսկ փողի մեջ չէ։ ԵՄ-ն մինչ այժմ բավականին լուրջ ռեսուրսներ ունի, և խնդիրը հենց ֆինանսական չէ։ Երբ ստեղծվեց Ուկրաինայի շուրջ իրավիճակը, նրանք սկսեցին հրաժարվել էժան … Read more

Քրեական նոր հոդվածով փորձում են քաղաքականացնել եկեղեցում տեղի ունեցածը. Մելիքյան

Քրեական օրենսգրքի նոր հոդվածի կիրառումը, ըստ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի, ունի քաղաքական ենթատեքստ և առաջացնում է լուրջ հարցեր իրավական համակարգի գործողությունների վերաբերյալ։ Alpha News-ի հետ զրույցում իրավապաշտպանն ասել է՝ խոսքն այն հոդվածի մասին է, որը վերաբերում է պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը միջամտելուն, իսկ դրա կիրառումն արդեն իսկ ենթադրում է որոշակի գնահատական։ «Այս հոդվածի կիրառումը նշանակում է, … Read more