01 Ապրիլի 2026, 10:41
Այս պահին Երևանի թիվ 94 մանկապարտեզի դիմաց բողոքի ակցիա է ընթանում։ Ակցիայի մասնակից ծնողներից մեկը նշել է, որ դաստիրակները «վախերի» պատճառով «ինքնակամ» հեռանում են։
«Մեր հաստատությունում 1.5 տարվա ընթացքում, ինչ տնօրենը գործունեություն է ծավալում, 10-ից ավել աշխատողներ «ինքնակամ» դիմում են ներկայացնում և հերթով հեռացվում են։ Մանկապարտեզի տնօրենը դասիարակներին, այսպես ասած, փակուղու մեջ է դնում»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Ծնողները պահանջում են, որ դաստիարակները վերադառնան, բայց վերջիններս նման անառողջ միջավայր չեն ցանկանում վերադառնալ։
«Խնդրի միակ լուծումը, որպեսզի մենք նույնպես մնանք այս մանկապարտեզում՝ տնօրենի հեռացումն է։ Եթե տնօրենը դիմումը չգրի, մենք 190 ծնողով դիմում ենք գրելու, մեր երեխաներին ինքնակամ հեռացնելու ենք մանկապարտեզից, ավելի լավ է մեր աշխատավայրում խնդիր լինի, բայց մեր երեխաները մնան ապահով ձեռքերում, քան այս վտանգի տակ լինեն»,- հյատնեց ծնողը՝ շեշտելով որ ազատված դաստիարակների փոխարեն տնօրենն իր բարեկամներին է աշխատանքի ընդունում։