Թրամփի գրառումը լուրջ աջակցություն չի լինի իշխանության վերընտրման համար․ նրա պարագայում սիրելուց մինչև ատելություն և նորից սիրել կարող է ընդամենը մեկ օր տևել․ Սուրեն Սարգսյան

Չեմ կարծում, թե հենց Թրամփի գրառումը լուրջ աջակցություն կլինի իշխանության վերընտրման համար։ Բոլորին է հայտնի ամերիկյան դիրքորոշումը այս իշխանությունների նկատմամբ, և դրա մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելը՝ նույնիսկ ամենաբարձր մակարդակում որևէ բան չի փոխում։ Այլ հարց է, որ դա կարող է որոշակի առումով հակառակ ազդեցություն ունենալ՝ ոչ թե Թեհրանի, Մոսկվայի և Պեկինի վերաբերմունքի տեսանկյունից, այլ … Read more

Թեև եղբայրները երկու ամիս բանտում անցկացրեցին, սակայն վերջապես դատախազությունն ընդունեց, որ նրանք որեևէ հանցանք չեն կատարել. Բաբայան

«Երկար ու ձիգ պայքարից հետո վերջապես Կարեն եւ Կարոշ Հովեյաններն արդարացվեցին հենց նախաքննությամ փուլում»,- գրում է փաստաբան Արսեն Բաբայանը՝ շարունակելով. «Թեև եղբայրները երկու ամիս բանտում անցկացրեցին, սակայն վերջապես Շիրակի մարզի դատախազությունը ընդունեց առաջին օրվանից մեր պնդումը, որ նրանք որեևէ հանցանք չեն կատարել: Հիշեցնեմ, որ գյումրեցի եղբայրներին ձերբակալել էին Գյումրու քաղաքապետի ձերբակալման օրը, քաղաքապետարանի բակից այն … Read more

Ադրբեջանը չի առաջարկում հայ-ադրբեջանական հակամարտության կառուցողական լուծում․ Եվրադեպուտատ

Դանիայից Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Պեր Կլաուզենը Alpha News-ի հետ զրույցում նշել է, որ իր կարծիքով ԵՄ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ համաձայնագիրը չափազանց խնդրահարույց է։ «Այս երկիրը ոչ միայն համակարգված կերպով խախտում է մարդու իրավունքները, այլև չի առաջարկում հայ-ադրբեջանական հակամարտության կառուցողական լուծում։ Հետևաբար, իմ կարծիքով, Եվրոպան պետք է աստիճանաբար հրաժարվի ադրբեջանական գազի գնումներից։ Ես շատ եմ … Read more

Արևմուտքի համար Հայաստանը պարզապես ՌԴ-ի վրա ճնշում գործադրելու գործիք է․ Եվգենի Պրիմակով

Քաղաքական և հասարակական գործիչ Եվգենի Պրիմակովը՝ ԱՊՀ երկրների ինստիտուտի հիմնադրման 30-ամյակին նվիրված հոբելյանական ընթերցումների շրջանակում, Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների խզման ռիսկերին։ Փորձագետի խոսքով՝ Հայաստանի ներկայիս քաղաքական իշխանությունը նպատակաուղղված տանում է հարաբերությունների խզման դեպի Ռուսաստանի հետ։ «Հայաստանի հարցում ես բացարձակապես համոզված հոռետես եմ։ Կարծում եմ՝ ներկայիս քաղաքական ռեժիմը գիտակցված … Read more

Իշխանությունները թքած ունեն հայ-ռուսական 100-ամյա բարեկամության վրա․ հարցում Երևանում

«Ռոսսելխոզնադզոր»-ն այսօր հայտնել է, որ Ռուսաստանը մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ կսահմանի Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի և ելակի ներմուծման վրա, մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ապահովելու համար համապատասխան արձանագրության մշակումը։ Թեմայի վերաբերյալ Alpha News-ը հարցում է անցկացարել Երևանում՝ լսելու քաղաքացիների կարծիքը։ Քաղաքացիների խոսքով՝ ամեն բան փոխադարձ է, և եթե ՀՀ-ն գնում է դեպի Արևմուտք, … Read more

«Էդ ԶՈւ-ն Նիկոլ Փաշինյանն իր հոր տնից չի բերել, մեր ԶՈւ-ն է» •

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ զինված ուժերը չեն պատկանում որևէ քաղաքական ուժի կամ անձի, և դրանք ստեղծված են պետության ու հասարակության հաշվին։ Մարուքյանը նշել է, որ բանակի տեխնիկան և սպառազինությունը ձեռք է բերվել քաղաքացիների վճարած հարկերի միջոցով, հետևաբար դրանք բոլորինն են։ Նա նաև ընդգծել է, որ անտեղի է համարում այն … Read more

Մի հատ ճշտեք՝ ոնց են որոշել՝ ո՞վ պետք է հրավիրվեր պաշտոնական «օթյակ». Լուսանկար •

Իսկ ջահերով երթը խնդրահարույց համարող դիտորդականները ռազմական շքերթը խնդրահարույց չե՞ն համարում։ Որ խնդրահարույցեք պրծնեք, մի հատ ճշտեք ոնց են որոշել ո՞վ պետք է հրավիրվեր պաշտոնական «օթյակ»։ Վերջին հարցով դիտորդական լինելը պարտադիր չի ի դեպ… Սարհատ Պետրոսյանի էջից Related Post navigation

Նիկոլ Փաշինյանը գնում է Սաակաշվիլու բռնած պրոթուրքական ճանապարհով․ Տիգրան Քոչարյան

Այն ճանապարհը, որով ընթանում է Նիկոլ Փաշինյանը, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու բռնած ճանապարհն է դեպի Թուքրիա։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է մեդիափորձագետ, Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը։ «Ովքեր ծանոթ են Վրաստանի հետ տեղի ունեցածին Սաակաշվիլու կառավարման տարիներին, իրենք շատ լավ գիտեն, որ կարճ ժամանակ անց Վրաստան ներխուժեց թուրքական կապիտալը։ Հետո … Read more

Ձեռքբերված սպառազինության մի մասը փորձարկված չէ, դրանք չեն լրացնում կորուստները. Միքայել Դարբինյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով փորձագետ Միքայել Դարբինյանը համոզված է՝ Մայիսի 28-ին իշխանության կազմակերպած զինվորական շքերթի նպատակն ընտրություններին ձայներ կորզելն է: «Պատահական չէ ընտրությունների հետ այս համընկնումը, սրանով ձգտում են ձայներ շահել, որովհետև հանրային աջակցություն են կորցրել՝ Հայաստանի տարածքային կորուստների, Արցախը կորցնելու պատճառով»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Միքայել Դարբինյանը: Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, … Read more

«Արտահոսքի» քողի տակ․ ինչպես է Հայաստանի հասարակության դեմ կառուցվում տեղեկատվական հարված. AntiCor հետազոտություն

Մայիսի 24-ին «Хроника Кавказа» անվամբ կայքում հրապարակվեց նյութ, որով փորձ արվեց հայաստանյան ներքաղաքական դաշտին ներկայացնել, թե իբր բացահայտվել է ռուսական հատուկ ծառայությունների կողմից մշակված՝ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ծրագիր։ Հրապարակման հիմքում դրված էին մի քանի փաստաթղթեր, որոնք ներկայացվում էին որպես «արտահոսք»՝ իբր ստացված ռուսական հատուկ ծառայության աշխատակցի հեռախոսը կոտրելու արդյունքում։ Որպես այդ վարկածի «ապացույց» հրապարակմանը կցվել … Read more