Ոճիր եւ պատիժ. Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին •

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին. Պարո՛ն։ Անկեղծ ասած, չգիտեմ՝ իմաստ ունի՞ Ձեզ գրելը, թե՞ ոչ, կկարդա՞ք, թե՞ ոչ, հետեւություն կանե՞ք, թե՞ ոչ, ետ կկանգնե՞ք Ձեր գահավեժ ընթացքից, թե՞ ոչ։ Բայց եթե խոստովանեմ՝ գրեթե վստահ եմ, որ եթե նույնիսկ կարդաք, միեւնույն է, ո՛չ հետեւություն կանեք, ո՛չ էլ կփոխեք Ձեր ընթացքը, որը որքան կործանարար է մեր երկրի ու … Read more

Հայաստանը պետք է որոշում կայացնի մինչև դեկտեմբեր․ Սեմենովսկին՝ ԵԱՏՄ երկրների ղեկավարների հայտարարության մասին

ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի դոցենտ, քաղաքագետ Իգոր Սեմենովսկին Alpha News-ին մեկնաբանել է Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի արդյունքները, Հայաստանի եվրաինտեգրման հնարավոր հետևանքները, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Երևան։ Փորձագետի խոսքով՝ այս պահին գլխավոր հարցն այն է, թե Հայաստանն ինչ ռազմավարական ընտրություն կկատարի։ «ԵԱՏՄ գագաթնաժողովում քննարկված կարևորագույն հարցերից մեկը, հատկապես փակ ձևաչափով … Read more

Գնա՛ ընտրության և կասեցրո՛ւ ներկայիս կործանարար ընթացքը •

Մասնակցի՛ր, քվեարկի՛ր, մաքո՛ւր եղիր խղճիդ առջև: Գոնե այդ կերպ թույլ մի տուր, որ հայրենիքդ դարձնեն թյուրքական բազարի մանրադրամ: Ճակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվածում: Վստահաբար եմ ասում ձեզ: Ցանկացած մակարդակում, ցանկացած թշնամի, ավելի մեծ հարգանք ունի իր դեմ պայքարողների՝ քան անտարբեր չեզոքություն պահողների նկատմամբ: Գնա՛ ընտրության և կասեցրո՛ւ … Read more

Ամենաիմաստունը Չալոն էր` հոտառությամբ զգաց, որ Ձեզ հետ ճանապարհ շարունակելը կործանարար է

Բաց նամակ Ն. Փաշինյանին Իշխանության եկաք սիրո և համերաշխության լոզունգով, խոստանալով ժողովրդավարություն, սոցիալական արդարություն, իրավունքի գերակայություն, երեք միլիոն վարչապետ, պայծառ ապագա, ոչ մի թիզ հող թշնամուն… Արդյունքում՝ատելություն, թշնամանք, պառակտված հասարակություն, հանրային անառողջ մթնոլորտ, խայտառակ պարտություն, հազարավոր զոհեր, հաշմանդամներ, տարածքների կորուստ, անվստահություն, քաղբանտարկյալներ, ներքաղաքական անկայունություն, չկայացած քաղաքական համակարգ, ձախողված արտաքին քաղաքականություն, ոչ իրատեսական տնտեսական քաղաքականություն, սոցիալական … Read more

Հայաստանը շատ բան է կորցրել՝ թույլ տալով Փաշինյանին կառավարել երկիրը․ Գայանե Ասլամազյան

Նիկոլ Փաշինյանն արդեն 8 տարի է՝ իր նույն էլեկտորատին նախապատրաստում է ընտրությունների համար, և այս տարիներին մենք շատ ժամանակ ենք կորցրել։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է դերասանուհի Գայանե Ասլամազյանը։ «Այս 8 տարիների ընթացքում ստեղծվեց մի մեծ ֆինանսական բուրգ՝ նոր մարդկանց համար, որոնք ֆինանսական և եկամտային օգուտներ ստացան այս բոլոր փոփոխություններից։ Այդ մարդիկ … Read more

Այսօր մենք ներկա եղանք Փաշինյանի աշխարհաքաղաքական ֆիասկոյին․ Վիկտոր Սողոմոնյան

Հայաստանը վաղուց է ընտրել եվրոպական ուղին։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է Alpha Media House-ի հիմնադիր, քաղաքական գիտությունների դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը։ «Ըստ էության գործ ունենք մի գործընթացի ավարտի կամ գագաթնակետի հետ, որը հայկական կողմը վաղուց է սկսել։ Խոսքը վերաբերում է եվրոպական ուղուն, որը Հայաստանը բռնել է։ Ակնհայտ է, որ այդ ուղին անցնում է ի … Read more

Հայաստանի հասարակությունը պետք է իր կամքն արտահայտի հանրաքվեի միջոցով․ Անդրեյ Արեշև

Alpha News-ին տված հարցազրույցում Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Անդրեյ Արեշևը անդրադարձել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, հայ-ռուսական հարաբերություններին և Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին։ «Նման հարցերի քննարկումը նախատեսված էր Աստանայում կայացած Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում։ Պատրաստվել և ընդունվել է փաստաթուղթ՝ թեկուզ քաղաքական, բայց պաշտոնական բնույթի, որով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությանը այս հարցով հանրաքվե … Read more

Մխիթար Հարությունյան․ Շատ կարևոր է մեծ թվով ընտրողների մասնակցությունը ․․․ Տեսանյութ

Հունիսի 7-ին խորհրդարանական խիստ կարևոր ընտրություններ են Հայաստանում, այդ օրը, ընտրության այդ պահին, երբ ՀՀ արժանապատիվ քաղաքացին ընտրախցում է՝ 18 քվեաթերթիկները ձեռքին, նա է երկրի տերը ու նրա կատարելիք ընտրույթունից է կախված, թե դեպ ուր, ինչպես կզարգանա Հայաստանը, իշխանափոխություն կլինի, թե՝ ոչ։ Այդ առիթով այցելել ենք Կոտայքի մարզկենտրոն Հրազդան, որտեղ տեսահարցազրույց ունեցանք ԱԺ նախկին պատգամավոր … Read more

Թուրքիան արագ կլրացնի ռուսական ներկայությունից հետո առաջացած բացը. Ջամալյան

Հայաստանի գործող իշխանությունները երկար ժամանակ թերագնահատել են հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման հնարավոր հետևանքները, սակայն այժմ իրավիճակը հասել է վտանգավոր փուլի։ Alpha News-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։ «Հիմա բանը հասել է նրան, որ եթե այս իշխանությունը վերարտադրվի, ինչի շանսերը ես նվազագույն եմ համարում, ապա շատ արագ ականատեսը կլինենք հայ-ռուսական ռազմական դաշինքի չեզոքացման և … Read more

Ստիպում են 3-րդ համարի քվեաթերթիկը դուրս բերել •

«Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի անդամ Գոհար Մելոյանը ասուլիսի ընթացքում բարձրաձայնել է ընտրական գործընթացի վերաբերյալ մի շարք ահազանգեր՝ նշելով, որ իրենք ստացել են տեղեկություններ հնարավոր ճնշումների և խախտումների մասին։ Նրա խոսքով՝ որոշ դեպքերում քաղաքացիներին ստիպում են քվեախցիկում լուսանկարել կամ տեսանկարահանել իրենց քվեաթերթիկը՝ որպես ապացույց, թե ում օգտին են քվեարկել։ Նա ընդգծել է, որ նման գործողությունները օրենքով … Read more