Լավրովի և Ռուբիոյի հանդիպման ընթացքում ՌԴ-ն ԱՄՆ-ին ներկայացրել է իր «կարմիր գծերը»․ Մալեկ Դուդակով

Ամերիկագետ, քաղաքագետ Մալեկ Դուդակովը Alpha News-ին մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի բանակցությունները։ Քաղաքագետի կարծիքով՝ բանակցային գործընթացում իրական առաջընթաց կարող է արձանագրվել Վլադիմիր Զելենսկու՝ ԱՄՆ այցից և ամերիկացի բանակցողների հետ նրա հանդիպումներից հետո։ «Կիևում այսօր նկատվող ճգնաժամի, այդ թվում՝ երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության ներկայացուցիչների հրաժարականների ֆոնին, առանցքային նշանակություն կունենան Զելենսկու … Read more

Ութերորդ անգամ … ընդամենը այս տարվա ընթացքում •

Նարեկ Թորոսյանը՝ երկու քույրերի միակ եղբայրը, ընտանիքի հենասյունը, բուհի ուսանողը, այլևս չկա։ Եթե իսկապես ճիշտ են այն տեղեկությունները, որ նա ծառայակիցների բռնության, նվաստացման ու բուլինգի հետևանքով կյանքին վերջ է տվել, ապա սա միայն մեկ ընտանիքի ողբերգությունը չէ։ Սա ամբողջ պետության խղճի պարտությունն է։ Հայոց բանակում զինվորը պետք է պաշտպանի հայրենիքը, ոչ թե ամեն օր պաշտպանվի … Read more

Մեկը բեղով, մեկը անբեղ, երկուսն էլ՝ մի բոյի. Րաֆֆի Հովհաննիսյան •

«ՄԵԿԸ ԲԵՂՈՎ, ՄԵԿԸ ԱՆԲԵՂ, ԵՐԿՈՒՍՆ ԷԼ՝ ՄԻ ԲՈՅԻ». Րաֆֆի Հովհաննիսյան Մեր աչքի առջև Երևանը դարձել է Բաքվի քույր քաղաքը։ Մանրիկ ու վախվորած բռնապետությամբ, քաղաքական ու խղճի առօրյա գումարվող կալանավորներով, պատանդառված արդարադատությամբ, ներքին ու արտաքին միաձուլված և միակողմանի քաղաքականությամբ։ Դատապարտելը քիչ է՝ բոլորից անիրավ ու անօրեն, զազրելիից անդին եղածը, եղողը և եկողը։ Իսկ այս պայմաններում առանձին-առանձին … Read more

Ինչո՞ւ չի կարելի երբեք կիրառել «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը •

Ինչու՞ չի կարելի երբեք կիրառել «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը և ինչու չի կարելի երբեք նույն հարթության մեջ դնել «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը Արցախի հայերի վերադարձի իրավունքի հետ Գիտեք, որ ես համառորեն խոսում, գրում ու պայքարում եմ ադրբեջանական սխալ տերմինների կիրառության դեմ, միևնույն ժամանակ կոչ եմ անում Ադրբեջանից եկող սպառնալիքներին տալ շատ ուղիղ քաղաքական գնահատական։ Եթե մեր … Read more

Ալիևը ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունների հարթակ տրամադրելու մտադրություն չունի

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսին «Դոյչե վելլե»-ի թղթակիցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հարցրել է մի քանի օր առաջ Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև «գաղտնի բանակցություններից» նրա իրազեկվածության մասին։ Ալիևը պատասխանել է, որ հուլիսի 12-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը արձանագրել է երկու գերմանացի և երկու ռուսաստանցի նախկին պաշտոնատար անձի Բաքու ժամանումը։ Նրա … Read more

Վարչաֆեստներդ ու վարչատժժիկներդ անելուց էլ էս երեխու աչքերը չմոռանաք․ Լուսանկար

Վարչաֆեստ, վարչաբենդ, վարչավառ, վարչատոն, վարչագրողուսևցավ…. ո՞նց եք շարունակում ապրել, ո՞նց եք տանից դուրս գալիս, ո՞նց եք ֆորմա հագնում,հրամաններ արձակում…. փողոցում նռնակներով երեխեք են սպանում, երեխեք են վիրավորում, բանակում երեխեք են մորթում…. էս անմեղ Մատաղացուի աչքերին նայելուց հետո ո՞նց եք ձեզ ղեկավար համարում… ռեֆորմներ, ռեֆորմներ…. լոլոներ…. վարչաֆեստներդ ու վարչատժժիկներդ անելուց էլ էս երեխու աչքերը չմոռանաք: Այս … Read more

Ինչպես հանել երկիրը փակուղուց․ 8 քայլեր •

Ինչ ԿԱ և ՉԿԱ Հայաստանում 1. Հայաստանում ՉԿԱ քաղաքական կյանք։ Մենք չպետք է ձևացնենք, թե ունենք քաղաքական պրոցես, կամ ասենք քաղաքական ինստիտուտ՝ ԱԺ, որտեղ լինելու է քաղաքական պրոցես։ Երբ ամբողջ աշխարհի առաջ մի ամբողջական խմբակցություն ուղղակի արգելվում է, իսկ ներքին համերաշխության կարգախոսով ընտրարշավ անող Ծառուկյանը կալանավորվում, երբ բանտերը լի են քաղբանտարկյալներով, ի՞նչ քաղաքական պրոցեսի մասին … Read more

Սա իրավաբանություն չէ, սա սովորական քաղաքական վախ է •

Նարեկ Կարապետյանի շուրջ կատարվողի մասին կարդալիս ակամա Կաֆկային ես հիշում․ նրա վեպերում էլ էր ամենասարսափելին այն, թե ինչպես էր բացահայտ աբսուրդը մատուցվում իբրև սովորական, բնականոն ընթացակարգ։ Ճիշտ նույն վարքագիծն այսօր դրսևորում են Նիկոլ Փաշինյանի ԿԸՀ-ն ու Դատախազությունը։ Ինձ համար ակնհայտ է՝ ԿԸՀ-ի կողմից Նարեկ Կարապետյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելուն համաձայնություն տալը ինքնին իրավունքի տարրական նորմերի ու … Read more

Իշխանությունը նոր մակարդակի է հասցրել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ իրավական ամենաթողությունը

Լեգիտիմության ճգնաժամի մեջ հայտնված ՀՀ գործող իշխանությունը նոր մակարդակի է հասցրել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ իրավական ամենաթողությունը՝ իրավապահ համակարգն անխնա օգտագործելով իր նպատակադրումներում: Չբավարարվելով ոչ օրինական գաղտնալսումներով, ձերբակալություններով, կալանավորումներով և ապօրինի բազմաթիվ քրեական հետապնդումներով, կամակատար քննչական մարմիններն անցել են ընդդիմադիր կուսակցություններին նվիրատվություն կատարած անձանց հետապնդումների: Մասնավորապես, արդեն տևական ժամանակ է, որ քննչական մարմինը ըստ էության ապօրինաբար … Read more