Ութերորդ անգամ … ընդամենը այս տարվա ընթացքում •

Նարեկ Թորոսյանը՝ երկու քույրերի միակ եղբայրը, ընտանիքի հենասյունը, բուհի ուսանողը, այլևս չկա։ Եթե իսկապես ճիշտ են այն տեղեկությունները, որ նա ծառայակիցների բռնության, նվաստացման ու բուլինգի հետևանքով կյանքին վերջ է տվել, ապա սա միայն մեկ ընտանիքի ողբերգությունը չէ։ Սա ամբողջ պետության խղճի պարտությունն է։

Հայոց բանակում զինվորը պետք է պաշտպանի հայրենիքը, ոչ թե ամեն օր պաշտպանվի սեփական ծառայակիցներից։ Բռնությունը, նվաստացումը և անպատժելիությունը չեն կարող դառնալ զինվորական առօրյա։

Պահանջում ենք լիարժեք, անկախ և թափանցիկ քննություն, մեղավորների անխուսափելի պատասխանատվություն և իրական քայլեր՝ բանակում այս արատավոր երևույթները վերջնականապես արմատախիլ անելու համար։

Այլևս ոչ մի Նարեկ։ Այլևս ոչ մի ընտանիք՝ սևազգեստ։ Լռությունը նույնպես հանցակցություն է։ Խորին ցավակցություններ Նարեկ Թորոսյանի ընտանիքին, հարազատներին և բոլոր նրանց, ովքեր այսօր սգում են նրա կորուստը։

Սիմոն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

No photo description available.

Leave a Comment