Առևտուրը քիչ է, մի կերպ ենք յոլա գնում․ վաճառող

24 Հուլիսի 2026, 17:35 «Գյուղմթերքի գները անընդհատ տատանվում են, հիմնականում ցածր են։ Եթե բերքը արտահանվեր, շատ լավ կլիներ»,- այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է շուկայում մրգի և բանջարեղենի վաճառքով զբաղվող առևտրականներից մեկը։ Նրա խոսքով՝ գյուղացիների համար մեծ աջակցություն կլինի, եթե բերքն արտահանվի եվրոպական երկրներ։ «Անցած տարի ավելի լավ էր, գները բարձր էին։ Հիմա … Read more

Հարյուր անգամ դիմել եմ, ոչ մի քայլ չի արել •

«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանն ասել է, որ համազգային մեծ հավաք հրավիրելը, ազգ-կազմակերպություն ձևավորելը կարևոր է: «Պետք է ձևավորվի ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում գրանցված համահայկական մասնավոր ռազմականացված կազմակերպություն: Դրա նպատակը պետք է լինի պաշտպանել բոլոր ազգերին՝ օտարների ոտնձգություններից, նաև սահմանները պաշտպանել: Պատկերացրեք՝ եթե ձևավորված լիներ համահայկական մասնավոր ռազմականացված կազմակերպություն՝ ԱՄՆ-ում գրանցված, 44-օրյա պատերազմն այլ … Read more

Եթե արտահանումն աշխուժանա, առևտուրն էլ կակտիվանա․ առևտրական

Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի եղանակային պայմանները զգալիորեն ազդել են մրգի որակի վրա։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է շուկայում մրգի և բանջարեղենի վաճառքով զբաղվող առևտրականներից մեկը։ «Այս տարի անձրևները շատ էին, դրա համար էլ մրգի որակը որոշ չափով տուժեց»,- նշել է նա։ Վաճառողի խոսքով՝ եղանակային գործոններից բացի, առևտրականները բախվում են նաև իրացման … Read more

Մարզաշխարհի ներկայացուցիչների 99,9%-ը Ծառուկյանի շնորհիվ է հասել մեդալների․ Իսրայել Հակոբկոխյան

Այսօր Գագիկ Ծառուկյանի հանդեպ անարդար որոշում են կայացնում, ու զարմանում եմ, թե մեր հանճարեղ մարզիկները ինչու են լռում։ Այս մասին Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը։ «Ինձ համար զարմանալին այն է, թե ինչպես են մեր աշխարհի ու օլիմպիական չեմպիոն տղերքն այսօր լուռ ու մունջ նստած, տեղներից … Read more

Իշխող ուժը նպատակ ունի ընդդիմությանը պահել վախի մթնոլորտում․ Գառնիկ Դանիելյան

Իշխող ուժը նպատակ ունի ընդդիմադիր գործիչներին և ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին պահել վախի ու ահաբեկման մթնոլորտում, ճնշում գործադրել և զրկել անազատությունից։ Այս մասին Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ «Հայաստանում իրավապահ համակարգն այլևս չի գործում, երկիրը չի գործում որպես … Read more

«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները •

ԱՄՆ-Իրան շարունակվող հակամարտության ֆոնին Հայաստանի իշխանությունները կրկին ակտիվացրել են «TRIPP»-ի (Trump Route for International Peace and Prosperity) շուրջ քննարկումները։ Նախագիծը, որը ենթադրում է ամերիկյան ներգրավվածության որոշակի ձևաչափ Հայաստանի տարածքում, Երևան-Թեհրան հարաբերություններում առաջացրել է որոշակի զգայունություն և մտահոգություններ։ Թեհրանը բազմիցս ընդգծել է, որ ուշադիր հետևում է տարածաշրջանում ցանկացած նախաձեռնության, որը կարող է մեծացնել ԱՄՆ-ի ազդեցությունը կամ … Read more

Մեր աչքի առջև Երևանը դարձել է Բաքվի քույր քաղաքը •

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««ՄԵԿԸ ԲԵՂՈՎ, ՄԵԿԸ ԱՆԲԵՂ, ԵՐԿՈՒՍՆ ԷԼ՝ ՄԻ ԲՈՅԻ» Մեր աչքի առջև Երևանը դարձել է Բաքվի քույր քաղաքը։ Մանրիկ ու վախվորած բռնապետությամբ, քաղաքական ու խղճի՝ առօրյա գումարվող կալանավորներով, պատանդառված արդարադատությամբ, ներքին ու արտաքին միաձուլված և միակողմանի քաղաքականությամբ։Դատապարտելը քիչ է՝ բոլորից անիրավ ու անօրեն, զազրելիից անդին եղածը, … Read more

Ինչու 2020-ին Աղդամը հանձնվեց Ադրբեջանին, հարցրեք Նիկոլ Փաշինյանին. Արթուր Խաչատրյան

Տնտեսագետ, ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է. «1993 թվականի հուլիսի 23-ին ազատագրվեց Ակնան (Աղդամը): Արցախի վրա մահ ու ավեր սփռող կրակակետը լռեցվեց…. Իսկ թե ինչպես և ինչու 2020-ին այն հանձնվեց Ադրբեջանին, հարցրեք Նիկոլ Փաշինյանին»։ Post navigation

Աննախադեպ է ստեղծված իրավիճակը •

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին տարիներին ականատես ենք եղել Սահմանադրության ու սահմանադրականության ամենատարբեր խախտումների Սակայն քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ Սահմանադրության ոտնահարման համատեքստում աննախադեպ է Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Ղազինյանի անձեռնմխելիության ոտնահարման մասով ստեղծված իրավիճակը։ Իրավապահ համակարգը՝ գիտակցելով, որ հուլիսի 21-ին պատգամավորներին տրամադրվելու են մանդատները, ֆորսաժային արագությամբ նրա քրեական վարույթն ուղարկեցին դատարան՝ մի … Read more

ԱՄՆ-ն ինքն է նախաձեռնել Ռուսաստանի հետ երկխոսությունը․ Պավել Դուբրավսկի

Քաղաքական տեխնոլոգ Պավել Դուբրավսկին Alpha News-ին մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի բանակցությունները։ «Բանակցությունների նախաձեռնողը հենց ամերիկյան կողմն էր, քանի որ այդ գործընթացը սկսվել էր դեռևս 2024 թվականին, երբ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախապատրաստում էր իշխանության անցումը Ջո Բայդենի վարչակազմից իր թիմին։ Այնուհետև, արդեն 2025 թվականին, ամերիկյան կողմը շարունակեց այդ աշխատանքը … Read more