Նույնիսկ ՀՀ պետական հետախուզական մարմինն է արձանագրում, որ Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքում Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնության օրակարգն է

ՀՀ արտաքին հետախուզության ծառայության զեկույցում նշվում է, որ 2025 թվականի օգոստոսի վաշինգտոնյան պայմանավորվածությունից հետո, Ադրբեջանում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթն աճել է: Առաջին հերթին տարօրինակ թվացող այս արձանագրումն, իհարկե, ճշմարտություն է, և դա որպես փաստ՝ արձանագրում են նաև այն մասնագետները, լրագրողները, ովքեր հետևում են ադրբեջանական մամուլին և հատկապես այնտեղ ՀՀ-ին վերաբերող հրապարակումներին: Նույն զեկույցում, … Read more

Էջմիածնից դուրս՝ որտե՞ղ են անց կացվել Եպիսկոպոսաց ժողովներ. պատմական փաստեր

Եպիսկոպոսաց ժողովներն՝ Էջմիածնից դուրս. ներկայացնում է Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։ Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Ավստրիայում եպիսկպոսաց ժողով հրավիրելու օրինականությունը քննարկող եւ շահարկող մեկնաբանություն անողներին առաջարկում եմ վերհիշել կամ ծանոթանալ ստորև ներկայցվող փաստագրությանը։ Պատմական իրողություն առաջին․ Էջմիածինը երբեք եպիսկոպոսաց ժողով գումարելու մենաշնորհ չի ունեցել Հայ Եկեղեցու առաջին համահայկական եկեղեցական ժողովը գումարվել է … Read more

Վարչապետի նախաձեռնած շարժմանը հարող եպիսկոպոսներին Սուրբ Էջմիածնից ուղղված հորդորներն ու հրավերները ցայսօր մնացել են անպատասխան. հայտարարություն

Հունվարի 21-ին Հայ Եկեղեցու այսպես կոչված բարենորոգման շարժման ինքնահռչակ համակարգող խորհրդի անունից տարածվեց հայտարարություն, որով հերթական անգամ խեղաթյուրվում են իրողությունները և փորձ արվում մոլորեցնել հավատավոր մեր ժողովրդին։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորապես ցավում է հակաեկեղեցական արշավին ու դրանում ներգրավված կարգալույծներին համախորհուրդ տասը եպիսկոպոսների որդեգրած պառակտիչ ընթացքի համար։ Իրականությունն այն է, որ Հայաստանի վարչապետի նախաձեռնած շարժմանը … Read more

Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հրաւէրով՝ Եպիսկոպոսական Ժողով Կը Գումարուի Աւստրիոյ Մէջ Կեդրոնական Եւրոպայի Հայրապետական Պատուիրակութեան Հիւրընկալութեամբ

Ցաւալիօրէն Իշխանութիւնները Մասնակցողներուն Ապահովութեան Երաշխիք Չեն Տուած Որպէսզի Ժողովը Կարելի Ըլլար Գումարել Ս. Էջմիածնի Մէջ Նախագահութեամբ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Հ.Ա.Ե. Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը իր վերջին ժողովին ընթացքին ներկայ՝ իշխանութիւն-եկեղեցի լուրջ տագնապի պայմաններուն մէջ անհրաժեշտ նկատած է գումարել Հ.Ա.Ե. Մայր Աթոռի Եպիսկոպոսական ժողով, մանրամասն կերպով քննելու համար ներկայ աննախադէպ տագնապին բոլոր տուեալները եւ … Read more

Քծնանքի դիվանագիտություն. Սուրեն Սուրենյանց – Ազգ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում, որտեղ նա մի քանի անգամ շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին և նույնիսկ հայցել է նրա ներողամտությունը, չի կարելի դիտարկել որպես սովորական դիվանագիտական ժեստ։ Խնդիրը ոչ թե շնորհակալություն հայտնելն է, այլ այն, թե ինչ գործընթացի համար է այն հնչում։ Երբ հայ–ադրբեջանական կարգավորման հիմքում ընկած են ռազմական ճնշումը, … Read more

Խորապես ափսոսում և ցավ եմ ապրում իմ երեկվա հայտարարության համար, որը հետևանք էր արտաքին ազդեցության. Տեր Արտաշես քահանա Հակոբյան

Ես՝ Մասյացոտնի թեմի Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանս, խորապես ափսոսում և ցավ եմ ապրում իմ երեկվա հայտարարության համար, որը հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության, իրականությունը ճիշտ չգնահատելու և հոգեկան լարվածության։ Այդ հայտարարությունը չի արտահայտում իմ իրական միտքն ու համոզումները։ Ես վերահաստատում եմ Մասյացոտն թեմի հոգևորականներիս 17.01.2026թ. հայտարարությունը։ «Իմ ծուխի սիրելի … Read more

Տիրադավ եպիսկոպոսների կոչը՝ «չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու՝ երկպառակություն սերմանող այս որոշումը»

Տիրադավ եպիսկոպոսները կոչով են հանդես եկել. ա․ չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու՝ երկպառակություն սերմանող այս որոշումը, բ․ իրատեսական ճանապարհներ գտնել վերջ տալու կործանարար առճակատմանը եկեղեցու վերնախավի և պետության միջև, գ․ համատեղելու բոլոր ուժերն ու կարողությունները Հայ Եկեղեցու վաղուց սպասված բարենորոգումը կյանքի կոչելու համար, դ․ բոլոր եպիսկոպոս հայրերին՝ հրաժարվել մասնակցել այս արկածախնդրությանը, որը խախտում է թե՛ … Read more

Երբ վերլուծում եմ իմ ու ձեր տարբերությունները, պարզվում է՝ ես ավելի հայ հոգևորական եմ, քան ձեզնից յուրաքանչյուրը. Աշոտ Երկաթը՝ տիրադավներին

Խոսքս ուղղում եմ այն տիրադավ «սրբազաններին»,  ովքեր խռովություն են բարձրացրել Հայ Առաքելական եկեղեցու դեմ՝ միանալով հայրենադավ իշխանությանը։ Ես ուզում եմ ներկայացնել այն տարբերությունները, որ ունենք ես եւ դուք այս կարճ, անցավոր կյանքում, այս դրախտային Հայոց աշխարհի վրա։ Ես հավատացյալ եմ, Հայ Առաքելական եկեղեցու հավատավոր զավակ։ Կասեմ՝ ավելի շատ եմ կարդացել Աստվածաշունչ, քան ձեզանից յուրաքանչյուրը։ Ես … Read more

Կգա այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն անմիջապես Ադրբեջանի տարածքով, և այդ օրը հեռու չէ. Ալիև

Հայկական կողմը մեզ խնդրեց Հայաստանից Ռուսաստան տարանցիկ փոխադրում ապահովել. հայտարարել է Ալիևը Դավոսում «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով նիստում իր ելույթի ժամանակ։ «Այսպիսով, մենք ունենք փաստացի միակողմանիորեն բացված միջանցքներ։ Ճիշտ է, փոխադրումներն անցնում են Վրաստանով, բայց մի օր այդ երթուղին կանցնի նաև Հայաստանով։ Կգա այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն անմիջապես Ադրբեջանի տարածքով, և այդ … Read more

Խաղաղության մրցանակ՝ Արցախի հաշվին. Սուրենյանց

Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի՝ 2026 թվականի մրցանակակիրների շարքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միաժամանակ ընդգրկումը պահանջում է սառը քաղաքական վերլուծություն։ Մրցանակի հանձնաժողովի ձևակերպումները ակնհայտորեն կենտրոնացած են ոչ թե քաղաքական արդյունքների, այլ գործընթացի, հռետորաբանության և «խաղաղության օրակարգի» հռչակման վրա։ Այս տրամաբանության շրջանակում նույն մրցանակի շնորհումը թե՛ Նիկոլ Փաշինյանին, թե՛ Իլհամ Ալիևին՝ նույն բառապաշարով, վկայում է, որ հանձնաժողովը … Read more