«Նիկոլ Վովայի, հրապարակային ներկայացրեք 2020թ. պատերազմի համար Բաքվի ներկայացրած մեղադրանքի մասին Ձեր դիրքորոշումը». Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի ուղերձը Բաքվի բանտից։ Իր ուղերձում Մանուկյանը, մասնավորապես, հայտարարել է. «Հարգելի հայրենակիցներ, Հուսով եմ՝ մասամբ տեղյակ եք, որ Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվում է ՀՀ 15 քաղաքացիների նկատմամբ ներկայացված վերաքննիչ բողոքի հիման վրա դատական գործընթացը։ Այդ դատական գործընթացն ուղղված չէ միայն այս 15 անձի դեմ, այլ … Read more

Նեթանյահուն անձամբ է արգելափակել Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. Haaretz

Իսրայելը, Ադրբեջանի ճնշման ներքո, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանել է Կնեսետի օրակարգից։ Ինչպես հայտնի է դարձել Haaretz-ին, իսրայելցի պաշտոնյաները իրենց ադրբեջանցի գործընկերներին հավաստիացրել են, որ այս հարցը կհեռացվի Կնեսետի օրակարգից։ Իսրայելական աղբյուրը հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անձամբ է արգելափակել քվեարկությունն այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահի բարձրաստիճան քաղաքական խորհրդականը (Ադրբեջանի նախագահ Ալիևի խորհրդական … Read more

Այսպիսի ծանր կրիմինալ իրավիճակ չի եղել անգամ քանդվող ԽՍՀՄ տարիներին՝ 1990, 91, 92 թթ, երբ երկիրը փաստացի անտեր վիճակում էր․ Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է․. «Ես ծնվել և մեծացել եմ Խորհրդային Հայաստանում և արդեն 35 տարի է ապրում եմ Անկախ Հայաստանում: Միանշակ կարող եմ պնդել, որ այս աստիճանի «կրիմինալ բեսպրեդել» Հայաստանում երբեք չի եղել… Ամեն օր կրակոցներ, դանակահարություններ, սպանություններ, գողություն, թմրամոլության անհավանական մակարդակ… դրան գումարած նոր տեխնոլոգիաներով հեռախոսային և կիբերհանցագործություններ… Եվ այս ամենն այն ֆոնին, … Read more

Նեթանյահուն վախենում է արտերկրի քաղաքացիների՝ իր դեմ քվեներից, ուստի կրճատում է չվերթները

Սփյուռքը ճնշում է բռնակալներին Իսրայելական տարբեր լրատվամիջոցներ արդեն երկրորդ օրն է գրում են, թե մտավախություն կա, որ կառավարությունը ցանկանում է սահմանափակել արտերկրից ընտրական չվերթների թիվն Իսրայել՝ նվազեցնելու համար հոկտեմբերին կայանալիք ընտրություններում վարչապետ Նեթանյահուի դեմ ձայների թիվը: Ինչպես «Հաարեցին» հայտնել է պաշտոնյաներից մեկը, որ խուսափել է անունը հրապարակել, տրանսպորտի նախարարությունում՝ Նեթանյահուի կուսակից նախարար Միրի Ռեգեւի գլխավորությամբ … Read more

Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյան

Երեկ փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ ստանձնեցինք քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի պաշտպանությունը և երեկոյան ուղևորվեցինք «Աբովյան» ՔԿՀ տեսակցելու նրան։ Տրամադրությունը լավ էր, ոգին՝ ամուր. հայտնում է փաստաբան Տաթև սողոյանը։ Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի ուղերձը «Աբովյան» ՔԿՀ–ից Հարգելի՛ հայրենակիցներ, Թեև ձեզ հայտնի են արդեն քաղաքական հետապնդումների մոտիվն ու ոգին, և պատկերացնում եմ, որ այլևս չեք զարմանում ամենօրյա բռնաճնշումներից, ուզում … Read more

Պատերազմից պարտված դուրս են գալու ԱՄՆ-ն և Իսրայելը. Արմեն Այվազյան – Ազգ

Հայաստանի խամաճիկ կառավարությունը պարզապես չի գիտակցում, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն Իրանի դեմ չի կարող ավարտվել վերջինիս պարտությամբ։ Ինչքան էլ այս պատերազմը երկարաձգվի և ինչքան էլ ավերածություններ ու զրկանքներ բերի Իրանին ու նրա ժողովրդին, ի վերջո այդ պատերազմից պարտված դուրս են գալու ԱՄՆ-ն և Իսրայելը։ Եվ հենց այդ ժամանակ էլ Փաշինյանին ու նրա վայ-թիմին հաշիվ … Read more

Ուղիղ. Կառավարությունը քննարկում է TRIPP-ի վավերացումը

Հինգշաբթի է. ընթանում է Հայաստանի կառավարության հերթական նիստը։ Օրակարգում ներառված է 34 հարց, որոնցից 30-ը՝ չզեկուցվող։ Օրակարգում կա նաև մեկ հարց, որը քննարկվելու է գաղտնի ռեժիմով։ Նիստում կքննարկվի նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է. նսիտը վարում … Read more

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցությունների և համակարգման միջոցով. Թուրքիայի ԱԳՆ

Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության ապահովումը Անկարայի արտաքին քաղաքականության գերակա առաջնահերթություններից է։ Ըստ ադրբեջանական պետական «APA» լրատվական գործակալության՝ այս դրույթն արտացոլված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության 2026 թվականի գործողությունների ծրագրում։ Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցությունների և համակարգման միջոցով։ Միևնույն ժամանակ, Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և … Read more

Կառավարությունը վավերացնում է TRIPP-ը. այն կուղարկի ՍԴ

Վաղը Կառավարության նիստում գործադիրը հավանություն կտա Վաշինգտոնում 2026 թվականի հունիսի 1-ին և 2026 թվականի հունիսի 4-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի»՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարա­կան համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը  վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրա­պետության կառ­ա­վա­րության օրենսդրական նախաձեռնությանը: Կառավարության որոշման մեջ ասվում … Read more

Ինձ համար այս օրերին ամենացավալին այն է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքի գնալու, իրենց օրվա հացը վաստակելու հնարավորությունից. Գագիկ Ծառուկյան

Մեր ժողովուրդը շատ մեծ պոտենցիալ ունի։ Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու՝ թե´ մշակույթում, թե´ գիտության մեջ, թե´ սպորտում, բոլոր բնագավառներում. «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից գրել է Գագիկ Ծառուկյանը։ Նա իր նամակում  շնորհակալություն է հայտնել հանրային գործիչներին, ովքեր հանդես են եկել իրեն աջակցող հայտարարությամբ։ Նման քայլը … Read more