Հարցվածների 39,3 տոկոսը լիովին բացասական է գնահատում Փաշինյանի կողմից կարգալույծ քահանաների անցկացրած պատարագներին մասնակցելու երևույթը. Gallup

1,001 հարցվածների 23,4 տոկոսը լիովին դրական է գնահատում Փաշինյանի՝ կարգալույծ քահանաների անցկացրած պատարագներին մասնակցելու երևույթը, 13,7 տոկոսը նշել է, որ ավելի շուտ դրական է գնահատում, 11,1 տոկոսը նշել է, որ ավելի շուտ բացասական է գնահատում, իսկ 39,3 տոկոսը նշել է, որ լիովին բացասական է գնահատում այդ երևույթը: Այս մասին վկայում են Gallup-ի սոցիալական հարցման արդյունքները:

Վազգեն եպիսկոպոս Միրզախանյան․ Կարգալույծ եկեղեցականը չի կարող քահանայագործել․ 24News

Հովհաննավանքում տեղի ունեցող «պատարագի» մասին Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի խոսքերը աղճատվել են, նա կիսում է Մայր Աթոռի բոլոր մոտեցումները, այդ թվում և այն, որ կարգալույծը չի կարող քահանայագործել: Այս մասին 24News-ի հարցի ի պատասխան ասել է ինքը՝ բարձրաստիճան հոգևորականը: «Ափսոսում եմ, որ Սուրբ Պատարագի և հոգևոր կյանքի վերաբերյալ մամուլում տեղ գտած հարցազրույցի … Read more

Եթե մինչ Ձեր կարգալույծ լինելը մեկ այլ կարգալույծ քահանա նույն բանն աներ, Դուք ինչպե՞ս կգնահատեիք այդ արարքը․ Հայկազուն Ալվրցեան

Տավուշի մարզպետն իշխանահաճո այն քարոզչությունն է զարգացնում, թե Մայր Աթոռը Օհանավանքի պատարագը չի կարող պղծություն որակել, քանի որ այնտեղ հազարավոր մարդիկ էին գտնվում: Այս պաշտոնյային հիշեցնենք, որ ՄԱՐԴԻԿ ՉԵՆ ՈՐԱԿՎԵԼ ՊՂԾՈՒԹՅՈՒՆ, այլ կարգալույծ քահանայի միջոցառումը, քանզի դա նույնն է, թե Դուք, պարոն մարզպետ, մկրտության ծես կատարեք կամ պատարագ մատուցեք թեկուզ մեկ միլիոն մարդու ներկայությամբ: Ճիշտն … Read more

Մենք Աստծունն էլ ենք տալիս կայսրին․ մի «կայսրի», որի միակ առաքելությունը ոխերիմ թշնամու ոտքերի տակ հլու հնազանդ ծառայելն է. կարգալույծ քահանա

Կարգալույծ քահանա (ՏերՄեսրոպ քահանա Խունոյան) Արթուր-Մեսրոպ Խունոյանը գրում է․ «Ասեցի չգրեմ, բան չասեմ, մեկ է` էսպես ասելով բան չի փոխվելու։ Բայց դե չի էլ ստացվում չգրել։ Ինչ-որ գրում եմ, գուցե վերջում շատ էմոցիոնալ թվա, բայց գրում եմ այն, ինչ մտածում եմ և զգում։ Ես նախկինում եղել եմ քահանա, Տեր Մեսրոպ քահանա Խունոյան։ Ձեռնադրվել եմ 2018 … Read more

Հովհաննավանքում կիրակի նախատեսվող «պատարագը» ոչ թե հոգևոր արարողություն է, այլ քաղաքական շոու․ «Ապրելու երկիր»

Հովհաննավանքում կիրակի նախատեսվող «պատարագը» ոչ թե հոգևոր արարողություն է, այլ քաղաքական շոու, որը, անկասկած, խարխլում է պետության և Եկեղեցու հիմքերը, վտանգում ազգային միասնականությունն ու հոգևոր անվտանգությունը։ Հայ Առաքելական Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ շարունակվող հալածանքների ու բռնաճնշումների ֆոնին՝ արդեն կարգալույծ հռչակված անձի մատուցած պատարագին ներկա գտնվելու և դրան աջակցելու Փաշինյանի ու իշխանական … Read more

Կարգալույծի կատարած անօրինական ծառայությունները ոչ միայն չեն բերում փրկություն, այլև վնասում են հավատացյալների հոգուն. Տեր Վրթանես Բաղալյան

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Վրթանես Բաղալյանը մանրամասն ներկայացրել է թե ինչ է նշանակում  կարգալուծություն. «Քահանայական ծառայությունը Եկեղեցու ներսում ամենասրբազան և պատասխանատու ծառայություններից մեկն է։ Այն Աստծուց տրված շնորհ է՝ փոխանցված ձեռնադրությամբ և հաստատված Եկեղեցու օրհնությամբ։ Քահանան կոչված է գործելու ոչ իր կամքով, այլ՝ Եկեղեցու կարգի ու առաջնորդության ներքո։ Սակայն երբ որևէ քահանա իր վարքով, խոսքերով … Read more

«Ֆեյք-պատարագը» քաղաքական սադրանք է

Կասկածից վեր է, որ կարգալույծ քահանայի կողմից պատարագ մատուցելը խուլիգանություն է եւ սրբապղծություն: Նույնպիսի խայտառակություն է նման պատարագին մասնակցելը: Թե ինչպես ենք մենք հասել «ֆեյք-պատարագի», ինչպես է դա հնարավոր դարձել Հայաստանում, ինչպես են հավատացյալ մարդիկ դա հանդուրժում եւ նույնիսկ մասնակցության պատրաստակամություն հայտնում՝ դա առանձին եւ երկար խոսակցության թեմա է: Որովհետեւ պատճառները շատ են եւ միայն … Read more

Պոլսո հայոց պատրարքության վարդապետներից մեկը գայթակղության պատճառով կարգալույծ է արվել

Պոլսո հայոց պատրարքության հոգևոր խորհուրդը որոշում է կայացրել կարգալույծ անել միաբան Զաքեոս ծայրագույն վարդապետ Օհանյանին: Համապատասխան որոշումն ընդունվել է հոկտեմբերի 2-ին, կիրակնօրյա ժողովի ընթացքում, հայտնում է Ermenihaber.am-ը։ Որոշման մասին պատրիարքությունը տարածել է նաև հայտարարություն, որում ասված է. «Պոլսո Հայոց Պատրիարքական Աթոռի միաբաններից Հոգեշնորհ Տ. Զաքեոս ծայրագույն վարդապետ Օհանյանը՝ հոգեկան և ֆիզիկական առողջական լուրջ խնդիրների հետևանքով, թույլ … Read more