Լիտվայի կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, հրաժարական է տվել
Լիտվայի կառավարությունը՝ վարչապետ Ինգա Ռուգինենեի գլխավորությամբ, հրաժարական է տվել։ Այս մասին վարչապետը հայտարարել է կառավարության նիստում, հաղորդում է LRT-ն։ Կառավարությունն իր աշխատանքները սկսել էր անցյալ տարվա սեպտեմբերին։ «Այս ընթացքում մենք միասին ընդունել ենք բազմաթիվ դժվար որոշումներ, սակայն միշտ առաջնորդվել ենք մեկ նպատակով՝ որպեսզի Լիտվայի բնակիչներն ապրեն ավելի անվտանգ, արժանապատիվ և ուժեղ երկրում»,- ասել է վարչապետը։ … Read more