Բնակչությունը մինչեւ սահմանազատումը եղել է մոտ 380 մարդ, բայց հիմա դարձել է 460: Նրանք բնակարանաշինարարության ծրագրով եկողներն են, դեռ ստեղ չեն ապրում, բայց հայտ են ներկայացրել. Կամո Շահինյան. «Հրապարակ»
Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանը, մոտ 50 ՀՀ քաղաքացի հետը վերցրած, գնացել էր Կիրանց՝ թերեւս կատարելու իր խոստումը՝ ցույց տալու իր օրոք ձեռք բերված սպառազինությունը: Կառավարության մեր աղբյուրից իմացանք, որ 50 հոգին դիմում է ոչ թե ՊՆ, այլ՝ հենց ՀՀ վարչապետին: «Նա տեսնում է, թե ովքեր են, ինչ են, եւ որոշում է ներգրավել քաղաքացուն այդ խմբերում»: