Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդները համաձայնության են եկել դադարեցնել ռшզմական գործողությունները 24 ժամվա ընթացքում․ Թրամփ
12 Դեկտեմբերի, 2025 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդները համաձայնության են եկել դադարեցնել ռազմական գործողությունները 24 ժամվա ընթացքում։ «Շատ լավ զրույց ունեցա Թաիլանդի և Կամբոջայի վարչապետների հետ՝ պատերազմի ցավալի վերսկսման վերաբերյալ։ Նրանք համաձայնել են դադարեցնել բոլոր կրակոցները այսօր երեկոյան և վերադառնալ մեր կնքած սկզբնական խաղաղության համաձայնագրին»,-գրել է Թրամփը: