Իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանությունը երկիրը ներսից պայթեցնելու, հեղինակազրկելու և առավել խոցելի դարձնելու նպատակով անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը: Այս փուլում, գործող ռեժիմն առանձնապես ջանք էլ չի գործադրում արդարանալու, բացատրելու, թե ինչու է մի կողմ շպրտել օրենսդրությունը և ագահաբար հարձակվել մարդկանց վրա: Սկզբում քաղաքական ախոյանների սեփականության իրավունքը կզրոյացնի, … Read more

Դատարանը «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի» բաժնետոմսերը հանձնել է ՀՀ կառավարմանը

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության բաժնետոմսերը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը: Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման … Read more

Մոլդովական փողոցում ապօրինի ծառահատման դեպքով ԲԸՏՄ-ն դիմել է Քննչական կոմիտե

Մոլդովական փողոցում ապօրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե: Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից: 2026թ․ հուլիսի 29-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի թեժ գծի 119 հեռախոսահամարին քաղաքացուց ստացվել է ահազանգ՝ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 26/2 հասցեում իրականացվող ծառահատումների վերաբերյալ։ Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում իրականացված զննությամբ պարզվել է, որ նշված հասցեի հարակից տարածքում հատվել … Read more

Գեղարքունիքում մոպեդի վթարը մահվան ելքով է ավարտվել

Այսօր՝ հուլիսի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11:45-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում Թուրքմենստանի Հանրապետության քաղաքացի 37-ամյա Բեգենչ Չ․-ն իր վարած «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ … Read more

Գարեգին Երկրորդը Մայր Աթոռում ընդունել է ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի մասնակիցներին

Հուլիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Բացահայտիր Հայաստանը» ծրագրին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին։ Իր օրհնությունն ու հայրական պատգամը բերելով ներկաներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրորեն գնահատեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից շարունակաբար իրականացվող նմանօրինակ ծրագրերը, որոնք հնարավորություն են ընձեռում սփյուռքի տարբեր համայնքներից … Read more

Հայկ Կոնջորյանի կնոջ՝ «Հայփոստ»-ում աշխատավարձը գերազանցել է տարեկան 118 հազար դոլարը. «Ազատություն»

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, 2024-ի նոյեմբերին դարձավ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրեն։ «Հայփոստ»-ն ամբողջությամբ պետական ընկերություն է։ Ըստ Շուշան Ալեքսանյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ այս պաշտոնում Ալեքսանյանի տարեկան աշխատավարձը գերազանցում է 118 հազար դոլարը, ըստ այդմ՝ իշխանական պատգամավորի կինը պետական ընկերությունից ամսական ստանում է ավելի … Read more

10 կգ մարիխուանայի ապօրինի շրջանառության փորձի գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Պ.-ն իր ազգական Հ.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ մեկնել են … Read more