Վենեսուելան ահազանգում է․ Մադուրոյի և նրա կնոջ գտնվելու վայրն անհայտ է

Վենեսուելայի կառավարությունն այսօր հայտնել է, որ չունի որևէ տեղեկություն երկրի ղեկավար Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի գտնվելու վայրի մասին։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը՝ պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ձայնային ուղերձում։ «Մենք պահանջում ենք անհապաղ հաստատում այն մասին, որ նախագահ Նիկոլաս Մադուրոն և առաջին տիկին Սիլիա Ֆլորեսը ողջ են»,- նշել է Ռոդրիգեսը։ … Read more

ԱՄՆ-ը հայտարարում է՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն վերցվել է վերահսկողության տակ և դուրս է բերվել երկրից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները իրականացրել է լայնածավալ հատուկ գործողություն, որի ընթացքում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, վերցվել են ԱՄՆ իրավապահ կառույցների վերահսկողության տակ և տեղափոխվել են Վենեսուելայից դուրս։ Ինչպես գրում է The Guardian-ը, Թրամփը նշել է, որ գործողությունն անցկացվել է ԱՄՆ ուժային և իրավապահ կառույցների մասնակցությամբ, … Read more

Վենեսուելայում արտակարգ դրություն. Կարակասում պայթյուններ, իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն արտակարգ դրություն է հայտարարել՝ հայտարարելով, որ Միացյալ Նահանգները հարվածել է երկրի քաղաքացիական և ռազմական օբյեկտներին մի շարք նահանգներում։ Ինչպես հաղորդում են միջազգային լրատվական գործակալությունները, շաբաթ առավոտյան Կարակասում լսվել են ուժեղ պայթյուններ և նկատվել են ցածր բարձրությամբ թռչող օդանավեր։ Քաղաքի հարավային հատվածում, մեծ զինվորական բազայի մոտ, էլեկտրամատակարարումը խափանվել է։ Կառավարության հայտարարության մեջ … Read more

Բուք ու մերկասառույց․ ավտոճանապարհների մի մասը փակ է • Tribune.am

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ (բուք), Գանձաքար-Իծաքար և Լանջառ-Լուսաշող (բուք) ավտոճանապարհները: Նորավան-Լծեն-Տաթև, «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհները, և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Աղվանիի հենակետից մինչև Տաթև տանող ավտոճանապարհը փակ … Read more

Հաջիևը գովաբանել է Թրամփի վարչակազմի դերը հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացում

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը The Washington Times-ին տված հարցազրույցում բարձր է գնահատել Դոնալդ Թրամփի վարչակազմի ներգրավվածությունը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում՝ նշելով, որ Վաշինգտոնը ցուցաբերել է խաղաղության օրակարգին բարձր նվիրվածություն։ Նրա խոսքով՝ Թրամփի արագ արձագանքն ու գործընթացում ակտիվ մասնակցությունը զգալի դեր են ունեցել տարածաշրջանային խաղաղության առաջմղման հարցում։ Հաջիևը նշել է, որ 907-րդ բաժնի պահպանումը խոչընդոտում է … Read more

Մերկասառույցի պատճառով երթևեկությունը կարող է դառնալ խիստ վտանգավոր. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը հորդորում է ցուցաբերել զգուշություն՝ եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով: Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Հարգելի քաղաքացիներ, Սպասվող ջերմաստիճանի կտրուկ նվազման հետևանքով մայրաքաղաքի ողջ տարածքում հնարավոր է մերկասառույցի առաջացում, ինչի պատճառով երթևեկությունը կարող է դառնալ խիստ վտանգավոր։ Հորդորում ենք ավտոմեքենաները օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Զուգահեռ ԵԱՍՄ և ԿՇՄՊ համայնքային հիմնարկների տեխնիկական միջոցներն ու մարդուժը … Read more

Թող գան ինձ տանեն գյուլլեն, չեմ ընտրելու. Հարցում • Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Դատարանները ճանաչում են ՀԷՑ աշխատակիցների ազատումները ապօրինի, բայց չեն վերականգնում նրանց աշխատանքում

Հայաստանի «արդար» դատարանները Ռոմանոս Պետրոսյանի` ՀԷՑ ՓԲ ընկերության աշխատակիցների, ազատման հրամաններն անվավեր են ճանաչում, բայց աշխատակիցներին չեն վերականգնում իրենց պաշտոններում, գրված է «Հանրային հսկող» ֆեյսբուքյան էջում։ «Այս ընթացքում ՀԷՑ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 40 բողոք՝ նախկին աշխատակիցների կողմից, որոնք պահանջում են վերականգնել իրենց աշխատանքը և անվավեր ճանաչել ազատման մասին հրամանները։ Գործերը մակագրվել են տարբեր … Read more

Բուք, մերկասառույց, ձյուն. ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Բերդ-Ճամբարակ (բուք) ավտոճանապարհները: Սպիտակի ոլորանները, Նորավան-Լծեն-Տաթև, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ծովագյուղ-Սեմյոնովկա ճանապարհը դժվարանցանելի է։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, … Read more