Արմեն Աշոտյանը՝ ընդդիմադիրների դիրքորոշման «պարադոքսի» մասին • Tribune.am

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Ընդդիմադիր որոշ շրջանակների քաղաքական դիսկուրսի պարադոքսը պարզապես ապշեցնում է: Այդ մարդիկ ասում են. «TRIPP-ը նույն Զանգեզուրի միջանցքն է։ Մենք Զանգեզուրի միջանցքին դեմ ենք։ Բայց TRIPP-ին (տարբեր վարիացիաներով) դեմ չենք»։ Կողմնորոշվեք, պարոնայք։ Այդպես չի լինում»:

Փաշինյանի թույլ կառավարությունը վախենում է նույնիսկ Ֆեյսբուքյան էջից. Մարիաննա Ղահրամանյան

Փաշինյանի թույլ կառավարությունը վախենում է նույնիսկ Ֆեյսբուքյան էջից; Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը: ««Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի Ֆեյսբուքյան էջի վերաբերյալ ի պատասխան բազմաթիվ ԶԼՄ-ների հարցումների` Փաշինյանի թույլ կառավարությունը վախենում է նույնիսկ Ֆեյսբուքյան էջից, այնպես, ինչպես վախենում է Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից։ Սա … Read more

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին • Tribune.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ, հայտնում են կառավարությունից։ «Մեծ անհանգստությամբ ենք հետևում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Մշտապես կհիշենք Ալի Խամենեիի անձնական դերը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման գործում։ Այս դժվարին պահին հույս ենք փայփայում Մերձավոր Արևելքում խաղաղության ու կայունության շուտափույթ հաստատման համար»:

Վանաձորում ավտովթարից 9 մարդ տեղափոխվել է ԲԿ • Tribune.am

Վանաձորի Բժշկական կենտրոնը հայտնել է, որ Դեմիրճյան փողոցում տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով 9 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Ներկայումս տուժածներն անցնում են անհրաժեշտ հետազոտություններ և ստանում համապատասխան բուժօգնություն։ Վիրավորներից մեկն այս պահին վիրահատվում է, իսկ մյուսը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բոլոր տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ:

Վեճ՝ ԱԺ-ում. Մելքոնյան Գագոյին կարգի՛ հրավիրեք, չխոսա՛ք գերիների մասին • Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Միրզոյանը և Արաղչին հեռախոսազրույց են ունեցել • Tribune.am

Արարատ Միրզոյանը և Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել։ Արաղչին հայտնել է, որ Իրանը գտնվում է լայնածավալ պատերազմի մեջ, և վրեժ կլուծի իր նահատակ առաջնորդի արյան համար։ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Գերագույն առաջնորդի և Իրանի քաղաքացիների՝ երեխաների և կանանց խմբի նահատակության համար։ ՀՀ ԱԳ նախարարը նաև հայտնել է Հայաստանի պատրաստակամության մասին՝ տրամադրել ցանկացած անհրաժեշտ մարդասիրական օգնություն … Read more