Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգումն ավարտված է, այն բացվել է երթևեկության համար

Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգումն ավարտված է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ վաղ առավոտից կամուրջն ամբողջությամբ բացվել է երթևեկության համար: Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Էդգար Ղազարյանը ներողություն չխնդրեց երեկ տեղի ունեցած միջադեպի և «սրիկա» բառի համար

Հիշեցնենք, որ ելույթի ժամանակ Էդգար Ղազարյանը, դիմելով ընդդիմադիրներին, ասաց. «…Իմ քեռին և ես երբեք չենք կարող արդեն լավ լինել: Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը (պատերազմի ժամանակ զոհված քեռորդին է-խմբ.) դառնար իր երազանքի ռազմական բժիշկը և փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ»: ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը, արձագանքելով Էդգար Ղազարյանի ելույթին, … Read more

«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի

«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին հանդես գալ ի պաշտպանություն Ամենայն հայոց կաթողիկոսի։ Ռուսաստանի հայ համայնքը, երկու երկրների քաղաքական և հասարակական գործիչների հետ միասին, սկսում է լայնածավալ արշավ՝ Մոսկվայի և Երևանի միջև միջպետական ​​հարաբերությունների խզումը կանխելու համար։ Այս համախմբման կենտրոնում էր Միջազգային ռուս-հայակական Լազարևյան ակումբի խորհրդի ընդլայնված նիստը, որը տեղի ունեցավ 2026 թվականի օգոստոսի … Read more

ԱԺ-ում նիստը շարունակվում է, «Ուժեղ Հայաստանը» Ղազարյանի հարցով որոշման մասին դեռ չի հայտնել

Ազգային ժողովում շարունակվում է հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը։ Երեկվա լարված միջադեպից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն այսօր վերադարձել է նիստերի դահլիճ և մասնակցում է աշխատանքներին։ Նիստի սկզբում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը դիմեց Ղազարյանին՝ հարցնելով՝ ասելիք ունի՞։ Ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց, որ հարցը նման ձևաչափով քննարկում չի պահանջում։ Ռուբինյանն այնուհետև «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ … Read more

Լատվիայի օդային տարածքում անօդաչու է խոցվել

ՆԱՏՕ-ի կործանիչները Լատվիայի օդային տարածքում անօդաչու են խոցել, հայտնել են երկրի զինված ուժերը։ Թե որտեղից է անօդաչուն ներխուժել Լատվիայի տարածք և ում է այն պատկանել, առայժմ հայտնի չէ։ Լատվիայի զինված ուժերը հայտնել են, որ մանրամասներ կհրապարակեն ավելի ուշ։ Լատվիական Delfi-ի փոխանցմամբ՝ գիշերը երկրի մի շարք շրջանների բնակիչներ օդային վտանգի մասին ահազանգեր են ստացել։ Անօդաչուն խոցելու … Read more

Մարտուն Գրիգորյանը երկու ամսով կալանավորվեց

Դատարանը երկու ամսով կալանավորել է ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանին, հայտնել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։ Գրիգորյանը մեղադրվում է նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու համար։ Նա մեղքը չի ընդունում և հրաժարվել է ցուցմունք տալ։ Խոսքը դեռ մայիսին հարուցված քրեական գործի մասին է։ Այդ ժամանակ Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն էր հրապարակել՝ պնդելով, որ Գրիգորյանն ընտրական … Read more

Կակաոյի փոշին ՀՀ կներմուծվի առանց ներմուծման մաքսատուրքի վճարման — MediaNews

Կառավարությունն ընդունել է «ՀՀ տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման արդյունաբերական վերամշակման համար նախատեսված կակաոյի փոշու ներմուծման մասին» որոշում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է կիրառել սակագնային արտոնություն, 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով ՀՀ տարածք կակաոյի փոշու նկատմամբ, որը նախատեսված է հանրապետությունում արդյունաբերական վերամշակման համար և ներմուծվում է ՀՀ ոչ ավելի, քան 300 տոննա ծավալով։ Մի … Read more

Կեղծ աշխատակիցներ, հափշտակված ուղեբեռներ ու կրիպտոակտիվներ․ ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել

Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության հերթական բացահայտումը հուլիսի 23-ին է եղել։ Ոստիկանները հանցավոր խումբն են վնասազերծել՝ Քննչական կոմիտեի գործընկերների հետ իրականացնելով անակնկալ խուզարկություն։ Հայտնաբերվել և առգրավվել են նախաքննության համար էական նշանակություն ունեցող ապացուցողական տեղեկություններ։ «Կազմակերպության անդամները, ներկայանալով որպես ԱՄՆ-ում բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների աշխատակիցներ, ձեռք են բերել տնտեսվարողների վստահությունը և ուղեբեռները տեղափոխել այլ վայր։ Հետագայում … Read more

Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվել է — MediaNews

ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվել է: Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել էր ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել էր ընտրական հանցագործության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Մի … Read more