Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Շահսուվարյան փողոցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով օգոստոսի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արաբկիր վարչական շրջանի Շահսուվարյան փողոցում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Մասնավորապես` Մամիկոնյանց — Շահսուվարյան փողոցների խաչմերուկից մինչև Կոմիտասի պողոտա – Շահսուվարյան փողոցի խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ