Լիբանանը վերացրել է մահապատիժը

Լիբանանի խորհրդարանն այսօր քվեների մեծամասնությամբ վերացրել է մահապատիժը։ «Այսպիսով, Լիբանանը դարձել է Մերձավոր Արևելքի առաջին պետությունը, որ պաշտոնապես հրաժարվել է ծայրահեղ այս պատժաչափից», – հաղորդում է France-Presse գործակալությունը։ Վերջին անգամ Լիբանանում մահապատիժը կիրառվել էր 2004 թվականին։ «Սա պատմական իրադարձություն է։ Մահապատժի առկայությունը Լիբանանի քրեական օրենսգրքում նախկինում խոչընդոտում էր Բեյրութի կողմից հետախուզվող անձանց արտահանձնմանը այն երկրներից, … Read more

Հութիները առևտրային նավ են խոցել

Եմենում գործող իրանամետ հութիները Կարմիր ծովը Հնդկական օվկիանոսին կապող Բաբ-էլ-Մանդեբի նեղուցում այսօր առևտրային նավ են խոցել։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել են Եմենի կենտրոնական իշխանության ներկայացուցիչները, ըստ որոնց՝ հարձակման հետևանքով զոհվել են Տանզանիայի դրոշի ներքո նավարկող «Թիհամա» նավի անձնակազմի անդամներից երեքը։ Հուլիսին հութիները հայտարարել էին Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին՝ սպառնալով խոցել Բաբ-էլ-Մանդեբի նեղուցը հատել … Read more

Կոբախիձեն հրաժարվել է Ռուսաստանը «թշնամի պետություն» անվանել

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ հրաժարվել է Ռուսաստանը «թշնամի պետություն» անվանել։ «Այլ պետությանը հրապարակավ թշնամի անվանելը հռետորական հնարք լինել չի կարող։ Դրան հետևում են կոնկրետ արտաքին քաղաքական հետևանքները», – նշել է Կոբախիձեն։ Վրաստանի վարչապետի պնդմամբ՝ նախկին իշխանությունների ներկայացուցիչների նման քայլերն էին, որ ի վերջո հանգեցրեցին 2008 թվականի օգոստոսյան պատերազմին։ «Ռուսաստանի հետ … Read more

Մենք վերցրել ենք դատարկ թուղթ և վրան սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Ջուլհակյան

«Նոր Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղում չկա»: Այս մասին ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության ընթացքում ասել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Արուսյակ Ջուլհակյանը: «Նախաբանը, որը ենթադրվում է, որ պետք է լինի նախագծում, չի պարունակում հղում անկախության հռչակագրին: Այդտեղ Ալիևը ոչ մի կապ չունի, որքան էլ որ դուք խոսեք այդ մասին և … Read more

Շեշտվել է խաղաղության կարևորությունը. Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում արաբական պետությունների դեսպաններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված արաբական պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին։ Վարչապետը կարևորել է արաբական պետությունների հետ հարաբերությունների զարգացումն ու համագործակցության խորացումը՝ ընդգծելով, որ Հայաստանի և արաբական երկրների միջև ձևավորված են պատմական և մշակութային ամուր կապեր։ Մասնավորապես Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է քաղաքական, դիվանագիտական և տնտեսական կապերի խորացման ուղղությամբ … Read more

Բուժհիմնարկում չի ծնվել երեխան, մարմինը սառած էր, բայց կյանքին սպառնացող վտանգ չկա. Արշակ Ջերջերյանը Հալաբյանում գտնվաժ նորածինի մասին

Բուժհիմնարկում չի ծնվել երեխան, մարմինը սառած էր, բայց կյանքին սպառնացող վտանգ չկա. Արշակ Ջերջերյանը Հալաբյանում գտնվաժ նորածինի մասին Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում   Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Թրամփը հանդես է եկել ի պաշտպանություն ՖԻՖԱ-ի ղեկավարի

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի անդամներին զերծ մնալ կազմակերպության ղեկավար Ջաննի Ինֆանտինոյի պաշտոնանկության փորձերից։ «ՖԻՖԱ-ն սարսափելի սխալ թույլ կտա, եթե ինչ-ինչ պատճառներով որոշի հեռացնել Ջանի Ինֆանտինոյին», – Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահը։ «Ինֆանտինոն կազմակերպեց աշխարհի ամենահաջող աշխարհի առաջնությունը։ Առանց Ինֆանտինոյի այդ առաջնությունները էլ երբեք շահութաբեր … Read more

Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին

Ռուսաստանի Զինված ուժերը այսօր հայտարարել են Ուկրաինայի արևելքում ևս երկու բնակավայրերի գրավման մասին։ «Հյուսիս» խմբավորման ստորաբաժանումները ակտիվ գործողությունների միջոցով կարողացել են վերահսկողություն հաստատել Խարկովի մարզի Շերբակովկա բնակավայրի նկատմամբ», – հաղորդել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։ Բնակավայրը գտնվում է Ռուսաստանի հետ սահմանի անմիջական հարևանությամբ՝ Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաք Խարկովից ուղիղ գծով շուրջ 20 կիլոմետր հեռավորության վրա։ «Արևելք» … Read more

Բաշար Ասադը հեռակա կարգով դատապարտվել է մահվան

Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադը հեռակա կարգով դատապարտվել է մահվան։ Դամասկոսի դատարանը այսօր նրան մեղավոր է ճանաչել մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար։ Ասադից բացի մահվան է դատապարտվել նաև նրա մերձավոր ազգական Աթեֆ Նաջիբը, որը մինչև իշխանափոխությունը բարձր պաշտոն էր զբաղեցնում երկրի անվտանգության մարմիններում։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել կանխամտածված սպանության և կտտանքների համար։ Ի տարբերություն … Read more