Հունգարիան նոր նախագահ ունի

Հունգարիայի խորհրդարանն այսօր երկրի նախագահի պաշտոնում ընտրել է 73-ամյա իրավաբան, Գերագույն դատարանի նախկին նախագահ Անդրաշ Բակային։ Նրա օգտին են քվեարկել 199-տեղանոց հունգարական խորհրդարանի անդամներից 140-ը։ Հունգարիայի նորընտիր նախագահը հայտնի է երկրի այժմ նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի հանդեպ որդեգրած սուր քննադատական մոտեցումներով։ Հունգարիայի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել երկրի Սահմանադրության մի շարք դրույթների փոփոխությունից հետո։ Սահմանադրական … Read more

Զելենսկի․ «Ռուսաստանը սկսել է հյուսիսկորեական հրթիռներ կիրառել»

«Զապորոժիե դեմ այս գիշեր իրականացված հարձակման ընթացքում Ռուսաստանը հյուսիսկորեական արտադրության բալիստիկ հրթիռներ է կիրառել»,- այսօր Կիևում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Հարձակման հետևանքով 6 մարդ է զոհվել, ևս 19-ը վիրավորվել են։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Հյուսիսային Կորեայից ստացած սպառազինությունից բացի, Զապորոժիեի դեմ հարձակման ընթացքում ռուսական կողմը նաև հեռակառավարվող ավիացիոն ռումբեր և «Ցիրկոն» տեսակի հրթիռներ է … Read more

Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը կարևորել են բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի վարչապետ Մինդաուգաս Սինկևիչիուսի հետ։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մինդաուգաս Սինկևիչիուսին Լիտվայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ և հաջողություններ մաղթել պատասխանատու գործունեության ընթացքում։ Իր հերթին, Լիտվայի վարչապետ Մինդաուգաս Սինկևիչիուսը ևս շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկայում համատեղ ջանքերով երկկողմ փոխգործակցությանը նոր ազդակ կհաղորդվի։ … Read more

Պատշգամբից՝ Սանահին, Հաղպատ ու Կայանբերդ, իսկ բնության գրկում՝ քայլարշավ ու ձիավարություն․ մատչելի հանգիստ՝ Լոռիում

Վերջին տարիներին, ըստ մասնագետների, Լոռիում զբոսաշրջությունը մեծ թափով զարգանում է, ավելանում են հյուրատները, ինչի արդյունքում այստեղ կարելի է հանգիստը կազմակերպել նաև մատչելի՝ վայելելով բնության գեղեցկությունը։ Օգոստոսի 15-16-ին նշվելու է Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ակներ գյուղի օրը, լինելու են միջաոցառումներ, համերգ։ Ակներ գյուղում գտնվող Gala Guest House հյուրատան սեփականատեր Գագիկ Ծատինյանը Zarkerak.am-ի հետ զրույցում նշեց, որ … Read more

Երևանի հանրային տրանսպորտի ավտոբուսներից մեկում քաղաքացի է մահացել — MediaNews

Երևանի ավտոբուս ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ քիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել թիվ 67 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում: Տիգրան Մեծի պողոտայում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հաշվված րոպեներ անց ժամանած Շտապօգնության ծառայությանը չի հաջողվել փրկել ուղևորի կյանքը և արձանագրվել է վերջինիս մահը։ «Ցավակցում ենք քաղաքացու ընտանիքին և հարազատներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Մի մոռացեք … Read more

Ինչ են հայտնում ՆԳՆ-ից ու Առողջապահության նախարարությունից՝ Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակի մասին

Ոստիկանությունը այժմ ծավալուն միջոցառումներ է իրականացնում օգոստոսի 10-ին Երևանի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերված երեխայի հետ կապված դեպքի բացահայտման ուղղությամբ: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը: Առողջապահության նախարարությունից էլ հայտնեցին, որ նորածնի վիճակը այս պահին բավարար է և նրա կյանքին սպառնացող վտանգ չկա: Նշենք, որ նորածինը իգական սեռի է, քաշը … Read more

Պետք է գաք ստեղ պատասխան տաք՝ էդ ի՞նչ «քյաբաբ» էր. Ռուբինյանը՝ ընդդիմության ընտրակաշառքի մասին

Եթե ձեզ թվում է, որ մենք բարեկիրթ ենք և դա նշանակում է, որ լինելու ենք նաև մեղմ, դուք սխալվում եք: Այս մասին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ընդդիմության կողմից ընտրակաշառքներ բաժանելու վերաբերյալ ձայնագրություններին: «Մենք լինելու ենք բարեկիրթ, բայց ոչ ոք երբեք չի մոռացել, ու չի մոռացվելու, որ դիմում էիք համակարգված ընտրակաշառքի … Read more

Լիբանանը վերացրել է մահապատիժը

Լիբանանի խորհրդարանն այսօր քվեների մեծամասնությամբ վերացրել է մահապատիժը։ «Այսպիսով, Լիբանանը դարձել է Մերձավոր Արևելքի առաջին պետությունը, որ պաշտոնապես հրաժարվել է ծայրահեղ այս պատժաչափից», – հաղորդում է France-Presse գործակալությունը։ Վերջին անգամ Լիբանանում մահապատիժը կիրառվել էր 2004 թվականին։ «Սա պատմական իրադարձություն է։ Մահապատժի առկայությունը Լիբանանի քրեական օրենսգրքում նախկինում խոչընդոտում էր Բեյրութի կողմից հետախուզվող անձանց արտահանձնմանը այն երկրներից, … Read more

Հութիները առևտրային նավ են խոցել

Եմենում գործող իրանամետ հութիները Կարմիր ծովը Հնդկական օվկիանոսին կապող Բաբ-էլ-Մանդեբի նեղուցում այսօր առևտրային նավ են խոցել։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել են Եմենի կենտրոնական իշխանության ներկայացուցիչները, ըստ որոնց՝ հարձակման հետևանքով զոհվել են Տանզանիայի դրոշի ներքո նավարկող «Թիհամա» նավի անձնակազմի անդամներից երեքը։ Հուլիսին հութիները հայտարարել էին Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին՝ սպառնալով խոցել Բաբ-էլ-Մանդեբի նեղուցը հատել … Read more

Կոբախիձեն հրաժարվել է Ռուսաստանը «թշնամի պետություն» անվանել

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ հրաժարվել է Ռուսաստանը «թշնամի պետություն» անվանել։ «Այլ պետությանը հրապարակավ թշնամի անվանելը հռետորական հնարք լինել չի կարող։ Դրան հետևում են կոնկրետ արտաքին քաղաքական հետևանքները», – նշել է Կոբախիձեն։ Վրաստանի վարչապետի պնդմամբ՝ նախկին իշխանությունների ներկայացուցիչների նման քայլերն էին, որ ի վերջո հանգեցրեցին 2008 թվականի օգոստոսյան պատերազմին։ «Ռուսաստանի հետ … Read more