10.9 մլն եվրո հափշտակած և փողերի լվացում կատարած խմբի անդամը 11 տարի անց հայտնաբերվել է. նախաքննության ավարտ

Դեռևս 2013 թվականի սեպտեմբերի 28-ին հարուցված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հավաքված ապացույցներով հաստատվել է, որ ԻԻՀ և ՀՀ մի շարք քաղաքացիներ ՀՀ-ում գործող բանկին փոխանցված ընդհանուր 10 մլն 980 հզր եվրո գումարը խաբեության եղանակով հափշտակելու դիտավորությամբ, բանկի ղեկավարի և նրա տեղակալի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ շրջանառության մեջ են դրել իբր ընկերությունների միջև կազմված … Read more

Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սևակ Մարգարյանին պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասի (Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք, Ծովազարդ բնակավայր, ապրանքանիշը՝ «Ծովազարդ») արտադրական գործունեությունը: Որոշման համար հիմք են ծառայել վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված խախտումները, մասնավորապես՝ արտադրական շինություննների պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով, առաստաղը ապահով չի եղել, ինչը չի կանխարգելել … Read more

ՔՊ-ն կողմ կքվեարկի Արամ Վարդեւանյանի թեկնածությանը •

ՔՊ-ն կողմ կքվեարկի Արամ Վարդեւանյանի թեկնածությանը։ Այս մասին քիչ առաջ իշխող խմբակցության անունից ելույթ ունեցավ ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։ Նա շեշտեց, որ թեպետ պարտավոր չեն կողմ քվեարկելու, բայց քանի որ կողմ են կառուցողական աշխատանքի, ուստի կապահովեն բավարար ձայներ, որ Վարդեւանյանը զբաղեցնի Աժ երրորդ փոխխոսնակի պաշտոնում։ Հիշեցնենք 54 կողմ ձայն է հարկավոր։ Post navigation

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանը երդմամբ ստանձնել է պատգամավորական մանդատը

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանն օգոստոսի 10-ի նիստին երդմամբ ստանձնել է պատգամավորական մանդատը: Նախքան երդման տեքստի ընթերցումը Հասմիկ Ենգոյանը ներողություն է խնդրել, որ ՀՀ-ից օբյեկտիվ պատճառներով բացակայելու հիմքով պատգամավորական երդումը հիմա է ներկայացնում: Հիշեցնենք, որ 8-րդ գումարման Ազգային ժողովն ընդունել էր երդման նոր տեքստ, որը ներկայացնում ենք ստորև. «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, … Read more

ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին, որպեսզի նա ընտրվի ԱԺ նախագահի տեղակալ. Մանավազյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը անհրաժեշտ ձայներով կողմ կքվեարկի Արամ Վարդևանյանի թեկնածությանը՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու համար: Այս մասին ԱԺ-ում ելույթում ասել է ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը: Հիշեցնենք՝ ԱԺ-ում քննարկվում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին ԱԺ փոխխոսնակներից մեկի պաշտոնում ընտրելու հարցը: Իշխող ուժից Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն արդեն ընտրվել են ԱԺ փոխնախագահներ: … Read more

Խորհրդարանը շարունակում է քննարկել Վարդևանյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրելու հարցը. Տեսանյութ

9-րդ գումարման խորհրդարանն արդեն երկրորդ շաբաթն է՝ շարունակում է աշխատանքը: Մի քանի նիստ անընդմեջ ԱԺ-ում քննարկվում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին ԱԺ փոխխոսնակներից մեկի պաշտոնում ընտրելու հարցը: Օգոստոսի 6-ին իշխող «Քաղաքացիական պայնանագիր» խմբակցության պատգամավորները հարցեր էին հղում Վարդևանյանին, հաջորդ օրը՝ օգոստոսի 7-ին, պատգամավորները հանդես են եկել ելույթներով: Նիստը դեռ չավարտված, խմբակցությունը լքել էր … Read more

Խորհրդարանը շարունակում է քննարկել Վարդևանյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրելու հարցը

9-րդ գումարման խորհրդարանն արդեն երկրորդ շաբաթն է՝ շարունակում է աշխատանքը: Մի քանի նիստ անընդմեջ ԱԺ-ում քննարկվում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին ԱԺ փոխխոսնակներից մեկի պաշտոնում ընտրելու հարցը: Օգոստոսի 6-ին իշխող «Քաղաքացիական պայնանագիր» խմբակցության պատգամավորները հարցեր էին հղում Վարդևանյանին, հաջորդ օրը՝ օգոստոսի 7-ին, պատգամավորները հանդես են եկել ելույթներով: Նիստը դեռ չավարտված, խմբակցությունը լքել էր … Read more

Խորհրդարանը շարունակում է քննարկել Արամ Վարդևանյանի ընտրության հարցը

Խորհրդարանը շարունակում է քննել ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արամ Վարդևանյանի ընտրության հարցը։ Այժմ պատգամավորները հանդես են գալիս մտքերի փոխանակմամբ: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեռ չի հայտարարել՝ կաջակցի՞ Վարդևանյանի թեկնածությանը, թե՞ ոչ. որոշումը կընդունվի քննարկումների ավարտից հետո։ Ընդդիմադիր «Հայաստան»-ը հայտարարել է, որ ողջ կազմով կողմ կքվեարկի, բայց առանց ՔՊ-ի ձայների ընդդիմության թեկնածուն … Read more

Նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ. Լուսանկար •

ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ՝ վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383 -րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։ Այսպես, ներկայացված դիմումով Փիլոյանը խնդրել է Սահմանադրության 61-րդ հոդվածին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383 -րդ հոդվածի 3-րդ մասն՝ այնքանով , որքանով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383 -րդ հոդվածի 3-րդ … Read more