Ջո Բայդենի առողջական վիճակը վատացել է — MediaNews

ԱՄՆ նախկին՝ 46-րդ նախագահ Ջո Բայդենի վիճակը, ում մոտ ախտորոշվել էր շագանակագեղձի քաղցկեղ, վատացել է։ «Հիվանդությունն առաջադիմել է և մետաստազներ տվել ոսկրերում, և նա ուժեղ ցավեր ունի»,- բրիտանական հանրային հեռարձակող BBC-ի «Newsnight»-ին տված հարցազրույցում հայտնել է նրա որդին՝ Հանթեր Բայդենը:   Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը — MediaNews

Օգոստոսի 9-ին՝ ժամը 06։35-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ բնակավայրի 1-ին թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում (մոտ 70 քմ)։ Հրդեհը … Read more

Թեհրանը չի բանակցում Վաշինգտոնի հետ, այլ միջնորդների միջոցով փոխանակում է նրա հետ հաղորդագրություններ. Արաղչի

Թեհրանը չի բանակցում Վաշինգտոնի հետ, այլ միջնորդների միջոցով փոխանակում է նրա հետ հաղորդագրություններ: Այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: «Մի քանի երկրներ շարունակում են աշխատել երկխոսությունը վերսկսելու ուղղությամբ»,- նշել է նա։ Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Առաջիկա օրերին մի շարք շրջաններում կդիտվեն հորդառատ անձրևներ, որոշ տեղերում՝ կարկուտ, ուժգին քամի

Օգոստոսի 9-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Հանրապետության տարածքում օգոստոսի 9-ի, 13-ի երեկոյան ժամերին, 10-12-ին և 14-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-11-ին … Read more

Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը

Հռոմի պապ Լևոն XIV-ն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայում և Ռուսաստանում անմեղ մարդիկ են սպանվում և վիրավորվում՝ կոչ անելով դադարեցնել հակամարտությունը։ «Ողբերգական դեպքերը բազմապատկվում են՝ պատճառ դառնալով քաղաքացիական զոհերի թվի շարունակական աճի, այդ թվում՝ երեխաների շրջանում», – ասել է պոնտիֆիկոսը: «Կրկին սրտանց կոչ եմ անում հարգել միջազգային մարդասիրական իրավունքը և երկու կողմերից դադարեցնել քաղաքացիական օբյեկտների … Read more

Իրանը հետագայում կհրապարակի Գերագույն առաջնորդի մասնակցությամբ տեսանյութեր. «Միզան»

Իրանի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի մասնակցությամբ տեսանյութերը, որոնցում նա «ժողովրդի շրջանում և փողոցներում է, ինչպես նաև հանդիպումներ է անցկացնում զինված ուժերի հրամանատարների հետ», հետագայում կհրապարակվեն, այսօր հայտարարել է «Բասիջ» կազմակերպության ղեկավարի տեղակալ Քասեմ Ղորայիշին։ Մարտին Իրանի Գերագույն առաջնորդ նշանակվելուց ի վեր Խամենեին հանրության շրջանում չի երևացել։ Իրանական դատական համակարգի «Միզան» լրատվական կայքում հրապարակված հաղորդագրությունը, ըստ … Read more

ՀՀ-ն պատրաստ է խորացնել Սինգապուրի հետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ և ֆինանսների նախարար Լոուրենս Վոնգին՝ Ազգային օրվա առիթով: Ուղերձում նշվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին Սինգապուրի Հանրապետության Ազգային օրվա առիթով։ Հայաստանը բարձր է գնահատում Սինգապուրի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ հիմնված մեր ժողովուրդների միջև առկա փոխադարձ համակրանքի և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա։ … Read more

Բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Ազիզյան

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել առաջիկա օրերի եղանակի կանխատեսմամբ: «Կարծում եմ՝ վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին»,- գրել է նա: Նշենք՝ կանխատեսումների համաձայն օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ի ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։ Օգոստոսի 9-ի, 13-ի երեկոյան ժամերին, 10-12-ը և 14-ի գիշերը և կեսօրից … Read more

Քաղաքացիները ջրային մոտոցիկլետով շրջվել են. նրանց դուրս են բերել փրկարարները

Օգոստոսի 8-ին՝ ժամը 19։35-ին, Սևանա լճի առաջին հանրային լողափի տարածքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ափից մոտ 100 մ հեռավորության վրա շրջված ջրային մոտոցիկլետ։ Ջրափրկարարներն արագ արձագանքել են իրավիճակին և օպերատիվ գործողությունների շնորհիվ անվնաս ափ են դուրս բերել երկու քաղաքացու։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Զինծառայողների պարապմունքները նորագույն «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. տեսանյութ

ՀՀ Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողները պարապմունքներ են անցկացնում նորագույն միջոցներով՝ «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով: Այս մասին իր էջում հայտնել է ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և տեսանյութ հրապարակել:   Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ