Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց է կայացել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջև այսօր հեռախոսազրույց է կայացել: Կառավարության հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին՝ 2025թ. օգոստոսի 8-ի Խաղաղության գագաթնաժողովը Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը կազմակերպելու, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված Խաղաղության հռչակագիրը որպես վկա ստորագրելու համար՝ «ընդգծելով նախագահ Թրամփի անձնական ջանքերի որոշիչ նշանակությունը խաղաղության հաստատման գործում» «Զրուցակիցներն … Read more

Բուլղարիայում ԱԹՍ-ն պայթել է Ուկրաինան Թուրքիային կապող գազատարի մոտակայքում

Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը հայտնել է, որ անհայտ անօդաչու թռչող սարքը պայթել է Ռումինիայի հետ սահմանային անցակետի անմիջական հարևանությամբ՝ Անդրբալկանյան գազատարի կոմպրեսորային կայանից ընդամենը մեկ կիլոմետր հեռու: Կառավարության ղեկավարի խոսքով՝ միջադեպի հետևանքով զոհեր չկան: Առայժմ դրոնի ծագման մասին պաշտոնական տեղեկատվություն չկա: Անդրբալկանյան գազատարն անցնում է Ուկրաինայի, Մոլդովայի, Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով։ Ներկայումս այն աշխատում … Read more

Առաջիկայում մենք կենտրոնանալու ենք հսկայածավալ ծրագրի վրա, խոսքը TRIPP նախագծի մասին է. Փաշինյան

«Առաջիկայում մենք կենտրոնանալու ենք միայն հսկայածավալ ծրագրի վրա, խոսքը TRIPP նախագծի մասին է»,- Հրազդանում «Firebird AI»-ի և համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն NVIDIA-ի համագործակցությամբ ստեղծված ԱԲ գործարանի պաշտոնական բացման արարողությանը հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանը կարեկցանքի կարիք չունի, ես սա ասում եմ պաշտոնապես, Հայաստանն ունի գործընկերության և գործակցության կարիք, և Հայաստանը վստահելի գործընկեր է: Եվ ես … Read more

Հայաստանի Հանրապետությունը կարեկցանքի կարիք չունի, ունի գործընկերության կարիք․ ՀՀ-ն վստահելի գործընկեր է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Firebird AI»-ի և համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն NVIDIA-ի համագործակցությամբ ստեղծված ԱԲ գործարանի պաշտոնական բացման արարողությանը։ Նիկոլ Փաշինյանը շրջել է գործարանում, ծանոթացել ընկերության հնարավորություններին, առաջիկա ծրագրերին։ Վարչապետին ներկայացվել է, որ Հայաստանում իրականացվող նախագիծը արտացոլում է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև զարգացող տեխնոլոգիական համագործակցությունը՝ ստեղծելով նոր հնարավորություններ բարձր տեխնոլոգիաների, նորարարության և արհեստական բանականության … Read more

Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով

NVIDIA-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգին ուղերձ էր հղել՝ կապված ՀՀ-ում Firebird-ի ԱԲ գործարանի գործարկման հետ։ «Firebird-ը Հայաստանում գործարկում է ԱՊՀ տարածաշրջանի խոշորագույն AI գործարանը՝ ձևավորելով արհեստական բանականության նոր հաշվարկային կենտրոն, որը հիմնված է NVIDIA-ի արագացված հաշվարկային տեխնոլոգիաների և Dell Technologies-ի բարձր արտադրողականության AI ենթակառուցվածքի վրա։ Նախագիծը նպատակ ունի տարածաշրջան բերել AI ենթակառուցվածքների համաշխարհային … Read more

Փարիզը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացին. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան հույս ունի, որ Հայաստանը և Ադրբեջանը կստորագրեն ու կվավերացնեն խաղաղության պայմանագիրը, կբացեն սահմանները և կզարգացնեն տարածաշրջանային հաղորդակցությունները։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Պասկալ Կոնֆավրոն՝ 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովի առաջին տարեդարձի կապակցությամբ։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան եվրոպացի գործընկերների հետ շարունակելու է ակտիվորեն աջակցել խաղաղության գործընթացին՝ հարգելով Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային … Read more

Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. Փաշինյան

Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Firebird AI արհեստական բանականության գործարանի բացման արարողությանը հանդես եկա ելույթով»,- նշել է նա: Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Հայաստանում՝ Հրազդանում, գործարկվեց «Firebird AI» արհեստական բանականության գործարանը․ մասնակցել է վարչապետը

Հայաստանում՝ Հրազդանում, գործարկվեց «Firebird AI» արհեստական բանականության գործարանը․ մասնակցել է վարչապետը Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Արևմուտքը մեջքով կշրջվի Հայաստանին, հենց որ այն դադարի հետաքրքրություն ներկայացնել որպես Ռուսաստանի դեմ հարվածող խոյ․ Մեդվեդեւ

Արևմուտքը մեջքով կշրջվի Հայաստանին, հենց որ այն դադարի նրանց համար հետաքրքրություն ներկայացնել որպես Ռուսաստանի դեմ հարվածող խոյ, ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։ ՌԴ նախկին նախագահի խոսքով՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ն բացարձակապես անտարբեր են երկրի քաղաքացիների բարեկեցության նկատմամբ։ Մեդվեդեւը զգուշացրել է, որ Ռուսաստանի հետ տնտեսական խզումը կհանգեցնի խորը ներքին ճգնաժամի Հայաստանում, … Read more