Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին — MediaNews

ՈւշադրությունՕգոստոսի 10-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում՝Օգոստոսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան, 10-12-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Օգոստոսի 9-13-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու … Read more

Քրեաօլիգարխիկ Կտրիճն ու Սամոն 30 մլն դոլարի փողերի լվացում են արել․ նոր «Հոկտեմբերի 27» են ուզում. տեսանյութ

Հայ կեանք և USA Armenian Life շաբաթաթերթերի գլխավոր խմբագիր Ափօ Չափարեանը կարծում է, որ ընդդիմությունն ու եկեղեցու ղեկավար դասը փոխադարձաբար շահագործում են միմյանց: «Ընդդիմությունն ու Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) փոխադարձ օգտագործում են իրար, բոլորը քրեաօլիգարխիկ ճամբարի մաս են: Անընդհատ պետք է հիշենք՝ ինչպես եղավ «Հոկտեմբերի 27»-ը, այս շրջանակները ընդունակ են ամեն ինչի»,- «Հայկական ժամանակ»-ի հետ … Read more

Ուզում են ավելի սրել հարաբերությունները. եթե ՌԴ-ն փոխի գազի գինը, կլինի տապալման քաղաքականություն. տեսանյութ

«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը կարծում է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ կնճռոտ հարցերը փորձում է տանել փակուղի, ըստ նրա՝ ուզում են ավելի սրել հարաբերությունները: Մարգարյանը կարծում է, որ ռուսական սահմանափակումները տնտեսական շարժառիթներով քաղաքական պատժամիջոցներ են: «Եթե ՌԴ-ն փոխի գազի գինը, դա իր համար տապալման քաղաքականություն կլինի, թշնամական վերաբերմունք»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում … Read more

ՀՀ-ն և Ադրբեջանը ճանապարհ են բացել կայուն և անդառնալի խաղաղության համար. Հրվ. Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ճանապարհ են բացել կայուն և անդառնալի խաղաղության համար։ Այս մասին հայտնում է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։ «ԵՄ-ը շարունակում է աջակցել երկու երկրներին և նրանց հասարակություններին՝ խաղաղության և հաշտեցման ճանապարհին»,- գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։ Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Թրամփը Ալիևին հրավիրել է G20-ին

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ այսօր տեղի է ունեցել Միացյալ Նահանգների և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը, որի ընթացքում, ըստ լրատվամիջոցների Թրամփը Ալիևին հրավիրել է G20-ին: Հաղորդվում է, որ Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովը հյուրընկալելու և խաղաղության օրակարգում նրա ներդրման համար։ «Գոհունակությամբ նշվեց, որ անցած տարվա ընթացքում տարածաշրջանում ապահովվել է խաղաղություն և կայունություն, … Read more

Հրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 5 բնակչի

Օգոստոսի 8-ին՝ ժամը 18։20-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի ութերորդ հարկում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական … Read more

Մասկը չի թույլատրել Starlink-ի օգտագործումը Ռուսաստանի խորքում հարվածների համար․ The Atlantic

SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը չի թույլատրել Ուկրաինային Starlink համակարգն օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող ռուսական հրթիռային արձակման կայանքների դեմ հարվածներ ուղղորդելու համար։ Այս մասին, իրազեկ աղբյուրների հղումով, հայտնում է The Atlantic-ը։ Պարբերականի տվյալներով՝ Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովը ոչ պաշտոնական ուղիներով փորձել է համոզել Մասկին փոխել դիրքորոշումը, սակայն գործարարը շարունակում է դեմ լինել Starlink-ի նման … Read more

ԱՄՆ-ն շարունակում է լիովին հանձնառու լինել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ համագործակցությանը. Ռուբիո

Միացյալ Նահանգները շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը, այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Պետդեպը տարածած հաղորդագրությունում հիշեցնում է, որ մեկ տարի առաջ այս օրը նախագահ Թրամփը խաղաղություն հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Սպիտակ տանը հյուրընկալելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ներկա գտնվելով նրանց կողմից … Read more

ՆԳՆ թիմը ռեկորդներ է սահմանել բանակային խաղերում — MediaNews

Օգոստոսի 8-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող 4-րդ բանակային խաղերի պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Մասնակցել են ուժային կառույցների և իրավապահ մարմինների ավելի քան 280 ներկայացուցիչ: Բանակային խաղերի ծրագրում ներառված էին ռազմամարզական քառամարտ, ռազմականացված կրոսավազք, ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազք, ռազմամարզական կողմնորոշում, «ԱԿ-103» ինքնաձիգով, «ՊՄ» ատրճանակով և «ԴԴ» հրացանով հրաձգություն մարզաձևերը։ Ներքին գործերի … Read more

Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույցում վերահաստատվել է TRIPP-ի աշխատանքները մոտ ապագայում սկսելու հաստատակամությունը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհակալություն է հայտնել 2025թ. օգոստոսի 8-ի Խաղաղության գագաթնաժողովը Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը կազմակերպելու, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված Խաղաղության հռչակագիրը որպես վկա ստորագրելու համար՝ ընդգծելով նախագահ Թրամփի անձնական ջանքերի որոշիչ նշանակությունը խաղաղության հաստատման գործում։ Զրուցակիցներն … Read more