ԱՄՆ-ը շարունակում է Իրանի հետ բանակցությունները. Սթիվ Ուիթքոֆ – Live News

Վաշինգտոնը շարունակում է Իրանի հետ քննարկումները հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Այս մասին CNN հեռուստաընկերությանը հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մենք հաղորդակցության մեջ ենք», – մեջբերում է հեռուստաընկերությունը Ուիթքոֆի խոսքերը՝ ի պատասխան բանակցությունների ընթացիկ վիճակի մասին հարցին

Ցանկացած միջամտություն կդիտարկվի որպես հրադադարի խախտում

Axios-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի գործողությունը Հորմուզի նեղուցում պարտադիր չէ, որ ներառի առևտրային նավերի ուղիղ ուղեկցում։ ԱՄՆ ռազմածովային ուժերը նախատեսում են տրամադրել տեղեկատվություն ամենաանվտանգ և չականապատված ծովային ուղիների մասին, հայտնում է պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին։ «Ազատություն» նախագծի շրջանակում կներգրավվեն նաև շուրջ 15 հազար զինվորական և ավելի քան 100 միավոր ավիացիա, հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը։ Միևնույն ժամանակ … Read more

Իրանը 14 կետից բաղկացած պատասխան է փոխանցել ԱՄՆ-ին

Իրանը պակիստանցի միջնորդի միջոցով 14 կետից բաղկացած պատասխան է փոխանցել ամերիկյան առաջարկին՝ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, հայտնում է Tasnim-ը։ Մինչ ԱՄՆ-ը առաջարկել է երկամսյա հրադադար, Թեհրանը պնդում է, որ հակամարտությունը պետք է ամբողջությամբ ավարտվի 30 օրվա ընթացքում՝ մերժելով ժամանակավոր միջոցները, հաղորդում է իրանական գործակալությունը։ Իրանի առաջարկը ներառում է՝ ▪️անվտանգության երաշխիքներ ապագա հարձակումներից պաշտպանվելու համար▪️ԱՄՆ ուժերի դուրսբերում … Read more

Իրանը կոչ է արել բացել Հորմուզի նեղուցը և վերացնել շրջափակումը

Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկ է ներկայացրել՝ կոչ անելով բացել Հորմուզի նեղուցը և վերացնել շրջափակումը։ Ռոյթերսին հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, որը խոսել է անանուն մնալու պայմանով։ Նրա խոսքով, առաջարկը նախատեսում է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնում, իսկ ԱՄՆ-ի կողմից՝ Իրանի նավահանգիստների ծովային շրջափակման դադարեցում: Միաժամանակ, առաջարկվում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հետաձգել մինչև … Read more

Իրանի ԶՈւ-ն հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի վերսկսման հավանականության մասին

Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ երկրի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի վերսկսումը հավանական է, քանի որ «փաստերը վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ն հավատարիմ չէ որևէ համաձայնագրի կամ պայմանագրի», հայտնում է Fars-ը։ «ԱՄՆ պաշտոնյաների գործողություններն ու հայտարարություններն առաջին հերթին ուղղված են լրատվամիջոցներին և նպատակ ունեն, նախ՝ կանխել նավթի գների անկումը, և երկրորդ՝ դուրս գալ իրենց իսկ … Read more

Իրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել․ Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իր Իրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր «չափազանցված մոտեցումը, սպառնալից հռետորաբանությունը և սադրիչ գործողությունները»։ Միևնույն ժամանակ Արաղչին ասել է, որ «Իրանի զինված ուժերը շարունակում են պատրաստ լինել պաշտպանել երկիրը ցանկացած սպառնալիքից»։

Իրանը պահանջում է բաներ, որոնց ես չեմ կարող համաձայնել. Թրամփ

Իրանը պահանջում է բաներ, որոնց ես չեմ կարող համաձայնել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրանք ցանկանում են գործարք կնքել, բայց դա ինձ չի գոհացնում»,- նշել է նա։  

Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ առաջարկների նոր տարբերակը. IRNA

Իրանը Պակիստանին, որը հանդես է գալիս Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններում որպես միջնորդ, փոխանցել է երկարաժամկետ զինադադարի քննարկմանն ուղղված նոր առաջարկի տեքստը։ Այս մասին հայտնել է «IRNA» գործակալությունը։ Ըստ գործակալության տեղեկությունների՝ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հակամարտության դադարեցումն ու խաղաղության հաստատումն անվանել է Իսլամական Հանրապետության առաջնահերթ նպատակը։

Իրանում արագացրել են ծախսված հրթիռների պաշարների համալրումը

Իրանի զինված ուժերը վերջին օրերին արագացրել են ծախսված հրթիռների պաշարների համալրումը՝ ստորգետնյա պահեստներից պաշարներ դուրս բերելով, որպեսզի ապահովեն արագ արձագանքելու հնարավորությունը, եթե ԱՄՆ-ը վերսկսի ռազմական գործողությունները, հաղորդել է NBC News-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ պաշտոնյաներին։ Նրանք նշել են, որ Իրանը ԱՄՆ-ի հետ հրադադարն օգտագործում է ստորգետնյա պահեստներից հրթիռներ և այլ զինամթերք դուրս բերելու համար, այդ … Read more

Պակիստանը կշարունակի միջնորդի դեր խաղալ ԱՄՆ-Իրան բանակցություններում․ Բաղայի

Պակիստանը կշարունակի ծառայել որպես Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների պաշտոնական միջնորդ։ APA-ի Թեհրանի բյուրոյի հաղորդմամբ՝ այս մասին պետական ​​հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով իրանա-ամերիկյան բանակցություններում միջնորդի փոփոխության հնարավորությունը։