27/26 տեղամասում «Հայաստան» դաշինքը ստացել է 112 ձայն, իսկ ԿԸՀ-ում գրված է 8 ձայն․ Իշխան Սաղաթելյան

  «Մենք բողոքարկել ենք և այս պահին տեղի է ունենում վերահաշվարկ։ Օրինակ՝ Չարենցավանի 27/26 տեղամասում «Հայաստան» դաշինքը ստացել է 112 ձայն, իսկ ԿԸՀ-ում գրված է 8 ձայն։ Մինչև շաբաթվա վերջ տեղի է ունենալու վերահաշվարկ հանրապետության մի շարք տեղամասերում»,- այս մասին ճեպազրույցում հայտարարեց «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Իշխան Սաղաթելյանը։ Մանրամասն՝ տեսանյութում։

Շատ մեծ վստահությամբ գնում ենք հաղթանակի․ Իշխան Սաղաթելյան

  «Մենք շատ մեծ վստահությամբ գնում ենք հաղթանակի և կարծում ենք, որ միասնական ընդդիմությունը ունի բոլոր հնարավորությունները՝ իշխանություն ձևավորելու, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին իշխանազրկելու ու վռնդելու։ Մնացածը՝ ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո․ կգնահատենք այս ամբողջ ընթացքը, տվյալները, ընտրախախտումները և հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ։ Մեզ սպասում է թեժ գիշեր ու հետաքրքիր օրեր»,- Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց … Read more

Այս չարիքի իշխանության վերարտադրությունը հասցնելու է մեր պետականության ոչնչացմանը․ Իշխան Սաղաթելյան

  «Յուրաքանչյուր հայ մարդու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու պետք է բացատրենք այն բոլոր վտանգները, որ գոյություն ունեն, բացատրենք և բացահայտենք այս չարիքի իշխանության իրական դեմքը: Դժբախտաբար դեռ մենք ունենք հայրենակիցներ, ունենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ում սրանք կարողանում են խաբել և մոլորեցնել, ում սրանք կարողանում են դեռ իրենց կործանման, ոչնչացման, քանդման, զիջման օրակարգը ներկայացնել խաղաղության կամ բարեկեցության … Read more

Հայաստանն Ադրբեջանի վիլայեթը չէ, որտեղ Բաքուն պետք է դատավճիռներ թելադրի. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հրապարակումը՝ Ջահերով երթի ժամանակ Թուրքիայի դրոշն այրելուն հաջորդած զարգացումների կապակցությամբ. «Ադրբեջանի ԱԳՆ-ն իրեն թույլ է տալիս բացահայտ միջամտել մեր երկրի ներքին գործերին և պահանջել պատասխանատվության ենթարկել ՀՀ քաղաքացիներին՝ Ջահերով երթի ժամանակ տեղի ունեցած ակցիայի համար։ Հասկանալի է, որ Բաքվի երազանքների կառավարիչն այժմ ՀՀ-ում իշխանության է և թշնամու հետ զուգահեռ … Read more