Թուրքիայում F-16 ինքնաթիռ է կործանվել. օդաչուն մահացել է – Live News
Թուրքիայում F-16 ինքնաթիռ է կործանվել. օդաչուն մահացել է Ինքնաթիռը կործանվել է Բալըքեսիրի ավիաբազայից մեկնելուց հետո: Վթարի պատճառները դեռ հայտնի չեն: Տ24-ի հաղորդմամբ՝ կործանիչն ընկել է Ստամբուլ–Իզմիր ավտոմայրուղու շրջանում՝ Նաիֆլի բնակավայրից ոչ հեռու: Բեկորները ցրվել են զգալի տարածքում, ինչը պահանջել է դադարեցնել երթեւեկությունը մայրուղու հատվածում։ Դեպքի վայր են ուղարկվել հրշեջներ, ոստիկանություն և բժիշկներ: