Ոչ թե Ռուսաստանը, այլ Ուկրաինան է ձգձգում հնարավոր խաղաղության համաձայնագիրը. Թրամփ

  Ազատություն. Ոչ թե Ռուսաստանը, այլ Ուկրաինան է ձգձգում հնարավոր խաղաղության համաձայնագիրը, Reuters-ի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:   Թրամփը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ավարտել իր գրեթե չորս տարվա ներխուժումը Ուկրաինա. «Կարծում եմ՝ Ուկրաինան պակաս պատրաստ է համաձայնության գալ»։   Հարցին, թե … Read more

TRIPP անունով ընկերությունը պետք է ստեղծվի ՀՀ-ում, երթուղիները որոշենք, այսօրվանից պետք է պատրաստվենք. Փաշինյան

  tert.am. Մենք՝ որպես պետություն, չգիտենք, թե ինչ բան է ապրել խաղաղության մեջ: Մենք նոր՝ քայլ-քայլ սովորում ենք, և այդ պրոցեսը չափազանց կարևոր է: Մեր լեզվամտածողության մեջ հաճախ չենք նկատում կոնֆլիկտի տրամաբանության ընդլայնված ներկայությունը: Շատ փոքր և դանդաղ քայլերով է խաղաղությունը մուտք գործում մեր ենթագիտակցություն, և սա նորմալ է, քանի որ 35 տարի այլ … Read more

Չնայած մենք դրական փորձ չենք ունեցել ԱՄՆ-ի հետ, դիվանագիտությունը, միևնույն է, շատ ավելի լավ է, քան պատերшզմը. Արաղչի

  tert.am. Իմ ուղերձն այսպիսին է. մի՛ կրկնեք այն սխալը, որը դուք թույլ տվեցիք հունիսին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Fox News-ին տված հարցազրույցում։   «Եթե փորձեք կրկնել անհաջող փորձը, արդյունքը նույնը կլինի։ Հունիսին դուք ոչնչացրեցիք օբյեկտներ և սարքավորումներ, բայց չեք կարող ռմբակոծել տեխնոլոգիան և վճռականությունը: Իրանը ապացուցել է, որ պատրաստ … Read more

Ավելի շատ օճառ, ատամի մածուկ և լոգանքի գել. դատապարտյալների հիգիենիկ միջոցները կավելացնեն

  Sputnik. Նախագծով կավելացվի մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց տրամադրվող որոշ հիգիենիկ պարագաների չափաբաժինը:   ՀՀ–ում դատապարտյալին տրամադրվող հիգիենիայի պարագաների չափաբաժինները կվերանայվեն։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։   Կառավարությունից նշում են, որ հաշվի առնելով դատապարտյալների կարիքները` նրանք կապահովվեն անհրաժեշտ քանակությամբ հիգիենայի պարագաներով:   Այդ նպատակով … Read more

Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի համար կենտրոն. Իրանի դեսպան

  Ազատություն. Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի համար կենտրոն, այսօր տեղական մի քանի լրատվամիջոցների հետ ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպանը:   Դեսպան Խալիլ Շիրղոլամին, մասնավորապես, դժգոհել է իր երկրում հակակառավարական ցույցերի օրերին Երևանում Իրանի դեսպանատան դեմ մի խումբ իրանցիների բողոքի ակցիաներից: … Read more

Հիմա մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ․ դա շատ լավ նորություն է. վարչապետ

  Հայկական ժամանակ. «Մենք հասկացանք, որ հնարավոր չէ էս թնջուկից դուրս գալ՝ առանց միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը, ինքնիշխանությունը ճանաչելու: Եթե այդ որոշումները չկայացնեինք, չեմ փորձի նկարագրել, թե հունվարի 14-ի դրությամբ ինչ կլիներ մեր տարածաշրջանում»:   Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ պետք է գնահատել իրավիճակը. աշխարհը փոթորկվում … Read more

TRIPP-ի համար սահմանվել է 49 տարի նախնական ժամկետ, ԱՄՆ-ն կունենա 74 տոկոս բաժնեմաս, ՀՀ-ն՝ 26. Միրզոյանը պարզաբանում է

  1lurer. Ակնկալվում է, որ ամերիկյան ընկերությունը պատասխանատու կլինի TRIPP-ի զարգացման համար 49 տարի նախնական ժամկետով: Այդ մասին ԱՄՆ-ում կայացած հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մանրամասնելով համաձայնության պայմանները:    «Հայաստանը ԱՄՆ-ին առաջարկելու է TRIPP զարգացման ընկերության 74 տոկոս բաժնեմասը՝ իրեն պահելով 26 տոկոս բաժնեմասը:   … Read more

Ադրբեջանցին չի ստուգում հայ զինվորին․ Պապիկյանը՝ Սև լճի հատվածում տիրող իրավիճակի մասին

  Sputnik. Տեղեկություններ են շրջանառվում, թե ադրբեջանական զինծառայողները Սև լճի հատվածում ոտքից գլուխ ստուգում են հայ զինծառայողներին։   ՀՀ ՊՆ-ն հասանելիություն չունի Սև լճի դիրքին, իսկ ադրբեջանական զինծառայողները չեն ստուգում հայ զինծառայողներին։ Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Սև լճի հատվածում տիրող իրավիճակին։   … Read more

Պապիկյանն աշխատանքից ազատել է ՊՆ-ում աշխատող բոլոր նրանց, ում զավակներն ունեն այլ երկրի քաղաքացիություն

  Հայկական ժամանակ. «Գաղտնիք չէ, որ մեր հասարակության մեջ արմատավորված մի վատ ավանդույթ կա․ յուրաքանչյուր «պատվախնդիր» ծնող ամեն ինչ անում է, կաշվից դուրս է գալիս, ամեն խարդախության մեջ պատրաստ է մտնել, որպեսզի արու զավակին ազատի զինծառայությունից:   Այս մասին 2025-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ … Read more

Ադրբեջանական նավթամթերքի ներմուծման արդյունքները. վարչապետի անդրադարձը

  1lurer. 2025 թվականի դեկտեմբերի կեսերից Հայաստան սկսեց ներմուծվել ադրբեջանական արտադրության բենզին, և հետաքրքիր էր իմանալ, թե այդ ներմուծումից ի վեր Հայաստանի բենզինի շուկայում ինչ է տեղի ունեցել: Այս մասին Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:   «Ադրբեջանից հիմնականում ներմուծվում է պրեմիում տեսակի բենզին, և այսօրվա դրությամբ ՀՀ-ում պրեմիում տեսակի … Read more