Հիմա մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ․ դա շատ լավ նորություն է. վարչապետ




 

Հայկական ժամանակ. «Մենք հասկացանք, որ հնարավոր չէ էս թնջուկից դուրս գալ՝ առանց միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը, ինքնիշխանությունը ճանաչելու: Եթե այդ որոշումները չկայացնեինք, չեմ փորձի նկարագրել, թե հունվարի 14-ի դրությամբ ինչ կլիներ մեր տարածաշրջանում»:


 


Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ պետք է գնահատել իրավիճակը. աշխարհը փոթորկվում է, իսկ ՀՀ-ն և տարածաշրջանն այսօր քայլ-քայլ, առնվազն ՀՀ-Ադրբեջան հարթությունում, վերածվում են կայունության, անվտանգության մի միջավայրի, որը չափազանց կարևոր է․ սա շատ մեծ ձեռքբերում է:


 


Վարչապետն անդրադարձել է նաև TRIPP նախագծին՝ ասելով. «Հիմա արդեն ակնհայտ է, որ նաև TRIPP նախագծի հետ կապված այն բաց հարցերը, որոնք կային հռչակագրի ընդունումից հետո, ստացել են պատասխաններ: Շատ կարևոր է, որ մենք ունենք բանաձև, որը լիարժեք բավարարում է և պիտի բավարարի ՀՀ-ին, ԱՄՆ-ին, լիարժեք բավարարում է, իմ կարծիքով, իհարկե, նրանք կարձագանքեն, կտեսնենք, Ադրբեջանին:


 


Սրանով կանաչ լույս է վառվում տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու գործին, այստեղ կարևոր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը: Ակնհայտ է, որ հիմա մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ և մեծ փողեր, և դա շատ լավ նորություն է»:


 


 


Leave a Comment