405 թվականին Հայաստանը եղել է նույն խաչմերուկում, ինչ 2026-ին է. Մեսրոպ Մաշտոցի ուղերձը. վարչապետ

  Հայկական ժամանակ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում հրապարակել է Մեսրոպ Մաշտոցի ուղերձը:   Նա հիշեցրել է, որ 405 թվականին՝ հայոց այբուբենը ստեղծելուց հետո, Մեսրոպ Մաշտոցը թարգմանել է Աստվածաշնչի Առակաց գրքից մի հատված, որում ասվում է.   «Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը, ընկալել խոսքի բարդ դարձվածքները, … Read more

ԵՄ-ն աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և պատրաստ է ներդրումների հաղորդուղիների զարգացման մեջ. Հանձնակատար Բրուններ

Հարավային Կովկասում Հայաստանն աստիճանաբար վերածվում է ավելի ու ավելի կարևոր գործընկերոջ Եվրոպական միության համար, և եթե բարեփոխումների այս տեմպը պահպանվի, առաջիկա տարիներին առանց վիզայի ճանապարհորդելն իրատեսական հեռանկար է։ ԵՄ-ն պատրաստ է նաև շարունակել աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդուղիների զարգացման մեջ ներդրումների միջոցով՝ համահունչ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ Այս մասին «Արմենպրես»-ին … Read more

Կիևը և Բուխարեստը կկառուցեն էլեկտրահաղորդման գծեր՝ Ուկրաինայի էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար․ Զելենսկի

tert.am Կիևը և Բուխարեստը կկառուցեն էլեկտրահաղորդման գծեր՝ Ուկրաինայի էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար, այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։   Նրա խոսքով՝ նախագծերից մեկը նախատեսվում է ավարտել այս տարվա վերջին, իսկ երկրորդը՝ մոտավորապես երկու տարվա ընթացքում։   «Սա անկասկած հաղթանակ է Ռումինիայի համար և անկասկած էներգետիկ անվտանգություն՝ Ուկրաինայի համար», – … Read more

Արցախ վերադարձը «իրատեսական» չէ, Ադրբեջանի դեմ դատական հայցերի հարուցումը՝ «նույնպես», մնում է «պատասխանատու նշանակել» Հայաստանի Հանրապետությանը

1in.am Ստեփանակերտցի փաստաբան Էրիկ Բեգլարյանը, որ նախկինում զբաղեցրել է Արցախի փաստաբանների պալատի նախագահի պաշտոնը, ֆեյսբուքյան գրառման ձեւաչափով դիմել է Արցախի «իշխանություններին» և հորդորել, որ բռնատեղահանված բնակչության խնդիրների լուծման համար առաջնորդվեն իր մոտեցումներով: Բեգլարյանը գտնում է, որ արցախցիները շարժումը միայնակ չեն սկսել, ուստի Հայաստանը չի կարող նրանց «հաշվին խաղաղություն ստեղծել», այլ պարտավոր է կատարել Արցախի անվտանգության … Read more

Կիևը և Մոսկվան շարունակում են փոխադարձ հարվածները

1lurer.am Կիևը և Մոսկվան շարունակում են փոխադարձ հարվածները: Գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 90 անօդաչու թռչող սարք: Չեռնիգովի մարզում այրվել է մասնավոր տուն, զոհվել է 15-ամյա աղջիկ: Խարկովի մարզում մարտի 11-ի երեկոյան ԱԹՍ-ի հարվածից մեկ մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել: Եվս 40 մարդ վիրավորվել է Սումիի մարզում ոստիկանական բաժանմունքի վրա հարվածի հետևանքով: … Read more

Շուրջ 30 լցանավ է ուղևորվում Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցը շրջանցելու համար. FT

Շուրջ 30 մեծ լցանավ ուղևորվում է Սաուդյան Արաբիայում Կարմիր ծովի Յանբուի նավահանգիստ, որպեսզի ապահովի նավթի մատակարարումները՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է The Financial Times-ը (FT):Թերթի տվյալներով՝ յուրաքանչյուր նման լցանավ կարող է տանել ավելի քան 2 միլիոն բարել նավթ: Սաուդյան Արաբիան փնտրում է նավթի արտահանման նոր երթուղիներ: Դրա համար թագավորությունն … Read more

Փաշինյանը՝ ադրբեջանական դիրքի բարելավման վերաբերյալ պնդումների մասին

1lurer.am Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Հայաստանի տարածքում ադրբեջանական դիրքի բարելավման վերաբերյալ պնդումներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Պաշտպանության նախարարությունը տվել է մանրամասն պարզաբանում՝ հերքելով տարածվող լուրը:   «Կա հստակ քարտեզ, կա հստակ գիծ՝ դե յուրե նշանակություն ունեցող, ինչը ցույց է տալիս, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Ասում … Read more

Հայաստանը պատրաստ է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի լիարժեք իրականացմանը. Արփինե Սարգսյան

  tert.am. Մարտի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուններին։   Ողջունելով հյուրին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ առաջին անգամ է, երբ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հանձնակատար է այցելում Հայաստան, ինչն ընդգծում է երկկողմ համագործակցությունն ու արձանագրված առաջընթացը գնահատելու կարևորությունը։ … Read more

ԱՄՆ–ի համար «Թրամփի ուղի» նախագիծն այս պահին առաջնահերթություն չէ. Փաշինյան

  Sputnik. ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Արդյունքում, բազմաթիվ նախագծեր մնացել են առկախված։   Իրանի շուրջ կատարվող իրադարձությունների ֆոնին ակնհայտ է, որ ԱՄՆ վարչակազմի համար «Թրամփի ուղի» նախագիծն այս պահին առաջնահերթությունների մեջ չէ։ ՀՀ կառավարության նիստից հետո այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին` … Read more

Որակավորման ստանդարտը, որով մարդը կարող է մտնել պետական ծառայության, էականորեն պետք է փոխվի. Փաշինյան

  1lurer. ՀՀ կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և պետական մարմիններին գումար հատկացնելու մասին  նախագիծը:   «2025 թվականի նոյեմբերին Կառավարությունը հաստատեց կատարողականի գնահատմամբ պիլոտային ծրագիրը, որը պետական կառավարման համակարգի արդյունավետությունը շարունակաբար … Read more