405 թվականին Հայաստանը եղել է նույն խաչմերուկում, ինչ 2026-ին է. Մեսրոպ Մաշտոցի ուղերձը. վարչապետ




 

Հայկական ժամանակ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում հրապարակել է Մեսրոպ Մաշտոցի ուղերձը:


 


Նա հիշեցրել է, որ 405 թվականին՝ հայոց այբուբենը ստեղծելուց հետո, Մեսրոպ Մաշտոցը թարգմանել է Աստվածաշնչի Առակաց գրքից մի հատված, որում ասվում է.


 


«Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը, ընկալել խոսքի բարդ դարձվածքները, հասկանալ ճշմարիտ արդարությունը և ուղղել իրավունքը՝ պարզամիտներին խորագիտություն և երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, որպեսզի դրանք լսելով իմաստունն ավելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդություն ստանա, թափանցի առակների և խորին ասույթների մեջ, իմաստունների ճառերի և նրանց այլաբանությունների մեջ:


 


Չկա որևէ գիտական հիմնավորում, թե ինչու է հենց այս հատվածը թարգմանվել: Ես երկար մտածել եմ այս հարցի շուրջ և ունեմ իմ տեսակետը. իմ եզրակացությունն այն է, որ 405 թվականին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026 թվականին է, և պետք է հիմա անել այնպես, որ հետագայում «Ողբամ քեզ, հայոց աշխարհը» չգրվի»,- ասել է վարչապետը։


 


 


Leave a Comment